ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կառավարման խորհրդի նոր կազմն արդեն հաստատված է: 

ԳԹԿ խորհրդի անդամները 14 են՝ 1-ական ներկայացուցիչ՝ վարչապետի աշխատակազմից ու կրթության եւ գիտության նախարարությունից, 2 անդամ՝ «Հավատարմագրված բուհերի ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ից, «Ռեկտորների խորհուրդ» ՀԿ-ից՝ 3 անդամ: Եվս 3 անդամ՝ «Դպրոցների տնօրենների ասցիացիա» ՀԿ-ից եւ 4 անդամ Գնահաաատման եւ թեստավորման կենտրոնի աշխատակազմից:

ԳԹԿ նորանշանակ անդամներն են`

  1. Սարգիս Թորոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
  2. Գոհար Մամիկոնյան – ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական
  3. Նորիկ Սարիբերկյան – Ավանդական բժշկության համալսարանի ռեկտոր
  4. Ժորա Ջհանգիրյան – Երեւանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր
  5. Ոստանիկ Մարուխյան – Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր
  6. Լիլիթ Արզումանյան – Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար
  7. Գագիկ Գալստյան – Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր
  8. Ռուզաննա Կոստանյան – Երեւանի Խ. Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցի տնօրեն
  9. Սուսաննա Վարդանյան – ՄԱՍԷ «Էօրնեկեան հանրակրթական ուսումնական հաստատություն» հիմնարկի տնօրեն
  10. Սիլվա Խրիմյան – կրթության մասնագետ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
  11. Կարո Նասիբյան – Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ
  12. Էդվարդ Սանթրոսյան – ԳԹԿ քննությունների կազմակերպման բաժնի պետ
  13. Արամ Մարտիրոսյան - ԳԹԿ տնտեսական բաժնի պետ
  14. Ալեքսան Եսայան - ԳԹԿ թեստաբանության բաժնի պետ

Սպասվում է, որ ԳԹԿ կառավարման խորհուրդը հետագա նիստերից մեկի ժամանակ որոշում կընդունի նաեւ կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ հայտարարելու մասին: Արմեն Փաշայանը ԳԹԿ-ն արդեն մի քանի ամիս է՝ ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով:

Կենտրոնը արդեն իսկ սկսել է նախապատատրաստվել գալիք պետական ավարտական եւ միասնական քննություններին: Առաջին հերթում, ինչպես հայտնի է, 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունն է՝ հայոց լեզու առարկայից: Արմեն Փաշայանը տեղեկացրեց, որ քննական կենտրոնների ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:

Իսկ մինչ այդ, շուկայում են հայտնվել քննական թեստերի նմուշների տարբեր ժողովածուներ, որոնք երբեմն դառնում են քննարկումների ու փոխադարձ մեղադրանքների առարկա: Այդ ժողովածուներից մեկին ֆեյսբուքյան իր էջում վերջերս անդրադարձել էր լեզվաբան, Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Խոսքը վերաբերում է ԳԹԿ մասնագետ Միրցա Հալաջյանի հեղինակած «Հայոց լեզու. ավարտական քննության թեստերի ժողովածու»-ին:

«Ամիսներ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին առաջարկեցի հայոց լեզվի 9-րդ դասարանի ավարտական քննության հարցարանի նոր նմուշ, որը վերջերս պաշտոնապես ընդունվեց եւ հրապարակվեց ԳԹԿ-ի կայքում:
Ենթադրում էի, որ շուտափույթ կգրվեն նաեւ ժողովածուներ («գործարար» մասնագետները այդպիսի հարուստ փորձ ունեն): Բայց սահմաններ կան, որոնք չպիտի խախտվեն:
ԳԹԿ-ի աշխատակից Միրցա Հալաջյանն իր գրքույկի կազմի վրա ոչ ավել, ոչ պակաս գրել է «Ավարտական քննության թեստերի ժողովածու»: Սա ակնհայտ ապակողմնորոշում է ուսուցչական հանրությանը եւ հատկապես քննություն հանձնողներին: Հանուն քննության արդարության՝ ԳԹԿ-ի ղեկավարությունից պահանջում եմ հիշյալ մասնագետին արգելել զբաղվելու առաջիկա քննության հարցարանի կազմությամբ: Կրթության կարեւոր բաղադրիչներից մեկը բարոյականությունն է»,- գրել էր Գյուրջինյանը:

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը, արձագանքելով առաջ քաշված պահանջի վերաբերյալ մեր հարցին, ասաց. «Ես անընդհատ փորձում եմ զուսպ լինել եւ հեռու մնալ ինտրիգային այդ խնդիրներից, բայց կամա թե ակամա գալիս մոտենում են մեզ: Պարզապես չէի ուզենա դրանք մեկնաբանել: Նույնատիպ ժողովածու գրել են նաեւ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները: Ինչո՞ւ են Միրցա Հալաջյանին շեշտադրում: Դա ժողովածու է, դա ստեղծագործական աշխատանքով զբաղվելու իրավունք է: Եվ դա նմուշ է: Գնահատաման եւ թեստավորման կենտրոնը դրա հետ բացարձակ առնչություն չունի: Ցանկացած մասնագետ կարող է ժողովածու տպագրել եւ վաճառքի հանել: Բացի հայոց լեզու առարկայից, բոլոր առարկաներից էլ կան, տպագրվում են: ԳԹԿ-ի անվանումն այդ ժողովածուում բացարձակ չկա: Իր անվան դիմաց էլ միայն գրված է՝ բանասիրական գիտությունների թեկնածու»:

Ի դեպ, վերջերս հրատարակվել էր նաեւ Դավիթ Գյուրջինյանի «Հայոց լեզվի ամփոփիչ հարցարաններ» ժողովածուն՝ նախատեսված 9-րդ դասարանն ավարտողների համար: Այս առնչությամբ նա արդեն հայտարարել է, որ 2015 թվականին լույս տեսած այդ գիրքը վերահրատարակվել է առանց իր գիտության ու համաձայնության: «Եթե այդպես է, թող դատարան դիմի»,- հակադարձում է ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը:

Հ.Գ. Կրթության եւ գիտության նախարարությունն իրազեկել է, որ «Հայոց լեզու» առարկայի 9-րդ դասարանի ավարտական քննության թեստերի տարատեսակ ժողովածուները չեն հրատարակվել նախարարության երաշխավորությամբ, հետեւաբար արգելվում է դրանք օգտագործել ուսումնական հաստատություններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9395 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել