Երևան
12 °C
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։
Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ և շրջայց կատարել տուն-թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ, բայց Թումանյանն է անհաս` Արարատը` մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է եղել: Հաճախ չի պատահում, որ պոետը պոետի մասին գովասանքի խոսքեր ասի, բայց սա գովասանքի խոսք չէ, սա խոնարհումի խոսք է և վկայությունն է այն բանի, որ մեր ունեցած Արարատը մեկը չէ: Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես տեսնում եք, ինչպես Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ ունենք Արարատ և այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, և այդ Արարատը Լոռվա մարզում է, և այդ Արարատը Դսեղում է:
Սրանով Թումանյան պոտեի և հանճարի մասին, ըստ էության, ամեն ինչ ասված է և ես չեմ ուզում խոսել Թումանյան մտավորականի, Թումանյան հանճարի, Թումանյան պետական գործչի մասին պետականության բացակայության պայմաններում: Ես ուզում եմ խոսել Թումանյան մարդու մասին, ոչ թե Թումանյան մարդու` որպես ընկեր, որպես ընտանիքի անդամ, որպես հայր, այլ որպես առանձին վերցրած մարդ, որովհետև Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, որովհետև մենք տեսնում ենք ահա սրբապատկեր դարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժեք ստացած Թումանյանին, բայց ո՞վ էր այդ մարդը և ի՞նչպես դարձավ Արարատը մեր նոր քերթության, ի՞նչպես դարձավ Արարատ: Նա գյուղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ:
Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ:
Եվ ի՞նչ է արել Թումանյանը, ի՞նչպես է հասել դրան: Միայն մի բանով, միայն ինքն իրեն հավատալով, միայն կրթության հետևելով: Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել կրթությունը և գնացել աշխատելու, չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կյանքով է ապրել: Չի ունեցել ոչ մի օգնություն, հակառակը, ուրիշներն են իրենից օգնություն հայցել և նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն էլ են նեղացել , ասել են չի օգնում մեզ, մտածելով` Թումանյանը, որ Թումանյան է՝ աշխարհի բոլոր–բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են:
Եվ ահա այս ամենը ծանրացել էր մարդու ուսերին և ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետև նա հավատացել է իր ուժին: Այն ժամանակ, որ թվում է` պետք է ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասել է՝ վեր կաց և քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց և քայլիր, և նա վեր է կացել և քայլել: Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետև նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, և իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց և քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին և ապագային, վեր կաց և քայլիր:
Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին, պետությանը, և ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց և քայլիր, վեր կաց և քայլիր:
Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած: Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին: Եվ ուրեմն՝ վեր կաց և քայլիր: Վեր կացեք և քայլեք, վեր կացեք և հաղթեք և չխեղճանաք, երբեք ու երբեք չխեղճանաք, որովհետև դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի ժողովուրդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք, և դուք Թումանյանի գիտակցությունն եք և ապագան: Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Թումանյանի Հայաստանում, Թումանյանի երազած Հայաստանում:
Եվ վերջում՝ ուզում եմ արտասանել Թումանյանի՝ իմ ամենասիրելի քառատողը, ու ես նոր էքսկուրսիայի ժամանակ էլ ասացի, որ շատ հետաքրքիր է՝ կա՞ արդյոք գիտական բնորոշում, թե ինչի մասին է նա գրել: Ես համոզված եմ՝ այստեղ ինչ-որ ուղերձ կա, և ինձ թվում է, որ այս ուղերձն ուղղված է բոլորիս, ուղղված է մարդուն, քաղաքացուն, հային, ով կարող է կարդալ այս տողերը: Որպես այսօրվա խորհրդանիշ՝ թանգարանի մատյանում հենց այս քառատողը գրառեցի.
«Հոգիս՝ տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»:
Դուք տիեզերքի տերն եք, ժողովուրդ, տեր կանգնեք ձեր տիեզերքին: Շնորհավոր Թումանյանի 150-ամյակը»:
***
Հովհաննես Թումանյանի՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուն-թանգարանն Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է, որը թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ գրողի ծննդյան 70-ամյակի առթիվ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին, և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած 6 սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և 2 ցուցասրահ։ Ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրական-հասարակական գործունեության մասին։ Երկրորդ հարկում գտնվող 2 սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT