Երևան
12 °C
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է ներկայացրել կառավարություն, որով նախատեսվում է վերահսկողություն իրականացնել կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների մնացորդային առկայության նկատմամբ եւ սահմանել, որ դեղային կերը եւ հակաբիոտիկ պարունակող կերային հավելումները պետք է կիրառվեն բացառապես անասնաբուժական նպատակով:
Հայտնի է, որ հակաբիոտիկների չհիմնավորված կիրառումը հղի է լուրջ վտանգներով: Առողջապահության ոլորտի մասնագետները համաշխարհային մակարդակով ահազանգում են, որ հակաբիոտիկներն այս տեմպերով չարաշահելու հետեւանքը կարող է լինել այն, որ դրանք կորցնեն իրենց ազդեցությունը, եւ մարդկությանը դարձյալ պատուհասի վարակիչ հիվանդությունների անկառավարելիությունը:
Այսօր մարդիկ հակաբիոտիկների օգնությանն են դիմում տարատեսակ հիվանդությունների դեպքում, առանց պարզելու՝ դրանք վիրուսի՞, թե՞ մանրէի հետեւանք են: Մինչդեռ հակաբիոտիկները ցուցված են միայն մանրէով հարուցված հիվանդությունների ժամանակ: Ու այդ դեղորայքի անպատեհ կիրառման հետեւանքով առաջանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունություն ձեռք բերած մանրէ: Ու եթե առողջապահության ոլորտում որոշակի քայլեր ձեռնարկվեցին՝ անցանկալի հետեւանքները կանխելու ուղղությամբ եւ, մասնավորապես, պահանջ դրվեց, որ դեղատներում հակաբիոտիկները վաճառվեն միայն դեղատոմսով, ապա գյուղատնտեսության ոլորտում խնդիրը դեռ ունի կարգավորումների անհրաժեշտություն, որովհետեւ անասնաբուժության մեջ հակաբիոտիկներ են կիրառվում կենդանիների աճը խթանելու համար, տարբեր հիվանդություններ կանխարգելելու նպատակով եւ այլն: Իսկ հետագայում այդ հակաբիոտիկների մնացորդները պահպանվում են կենդանական ծագման սննդի մեջ՝ փոխանցվելով մարդու օրգանիզմ՝ իրենց հերթին նպաստելով կայունության ձեռքբերմանը:
«Փաթեթը ներկայացվել է կառավարություն, որով կարգավորվում է հակաբիոտիկ պարունակող կերային հավելումների օգտագործումը, այսինքն՝ դրանով մենք հստակ սահմանում ենք, որ որպես կերային հավելում, հակաբիոտիկներն օգտագործվում են բացառապես բուժման նպատակով: Փորձում ենք մի փոքր այդ դաշտը կարգավորել, քանի որ ունենք լուրջ խնդիրներ հանրային առողջության մակարդակով: Հակաբիոտիկերի նկատմամբ կայունության ձեւավորման գործընթացքում մեծ դեր են խաղում հենց հակաբիոտիկները, որոնք փոխանցվում են մարդկանց կենդանական ծագման մթերքների միջոցով: Եթե անասնաբուժության ոլորտում հակաբիոտիկները կիրառվում են զուտ բուժական նպատակով, ապա անասնաբուծության ոլորտում դրանք, որպես կերային հավելումներ, օգտագործվում են բավականին հաճախակի եւ չկանոնակարգված կերպով»,- մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության բաժնի պետ Աշխեն Շիրվանյանը:
Նա չբացառեց, որ հաջորդ քայլով կարող է քննարկվել անասնաբուժական դեղատներում հակաբիոտիկների ազատ վաճառքն արգելելու հարցը, որովհետեւ ի տարբերություն սովորական դեղատների, այստեղ անասնաբույժի տրամադրած դեղատոմսի առկայությունը պարտադիր չէ:
Բայց չնայած մտահոգիչ համարվող խնդրին, Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակի վերաբերյալ ուսումնասիրություններ պետական մակարդակով չեն իրականացվում: Այդ դեպքում ինչպե՞ս է չափվում վտանգի առկայությունը կամ դրա աստիճանը:
«Եթե անընդհատ հսկողություն չենք իրականացնում, դա չի նշանակում, որ խնդիր չունենք: Խնդիր իրականում բոլոր տեղերում էլ կա: Այսօր այս խնդիրը ոչ միայն Հայաստանի Հանրապետության մակարդակով է, այլ ամեն տեղ: Ե՛վ ԵԱՏՄ անդամ պետությություններում է արձանագրված, եւ բոլոր տեղերում, որտեղ անտիբիոտիկների խնդիր կա: Պարզապես պետք է դա դարձնենք հսկողության պարտադիր գործիք եւ կարողանանք հետեւել հակաբիոտիկների օգտագործման մակարդակին»,- ասաց գյուղնախարարության սննդի անվտանգության բաժնի պետը:
Կառավարությանը ներկայացված օրենսդրական փաթեթն ընդունվելու դեպքում նախատեսվոմ է մշտական վերահսկողություն սահմանել սննդի այն տեսակների նկատմամբ, որոնք համարվում են ռիսկային եւ ենթադրվում է, որ պետք է պարունակեն հակաբիոտիկներ: Մեխանիզմներն ու պատասխանատվության հարցերը կհաստակեցվեն հաջորդիվ: Իսկ սննդամթերքում հակաբիոտիկների թույլատրելի քանակը որոշելիս Հայաստանը պետք է առաջնորդվի ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող N28 որոշումով, որով սահմանված են տարբեր մթերքներում հակաբիոտիկների թույլատրելի մնացորդային քանակները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT