Երևան
12 °C
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ամրացված Երեւանի Աբովյան փողոցի 58 հասցեի անշարժ գույքի վարձակալ անհատ ձեռներեց Կարեն Հարությունյանը դիմել է ՀՀ կառավարության անդամներին՝ պատմելով, որ 2016 թվականի սեպտեմբերից աշխատեցրել է վերոնշյալ համալսարանի ճաշարանը, երկու անգամ վերանորոգել այն, եւ մինչեւ երկրում տեղի ունեցած հեղափոխությունը՝ պարբերաբար «նալոգ» վճարել բուհի պրոռեկտոր Արմեն Մինասյանին։
Հեղափոխությունից հետո, երբ հրաժարվել է ամեն ամիս գումար վճարել, ստացել է ծանուցում՝ համալսարանի հետ կնքած «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագիր վաղաժամ լուծելու մասին՝ վերոնշյալ տարածքի հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառաբանությամբ։ Հարությունյանը նշել է, որ պրոռեկտորի հետ «հարկեր» չվճարելու վերաբերյալ խոսակցության ժամանակ վերջինս ասել է, որ պատրաստ է անել հնարավորը՝ պայմանագրի վաղաժամ լուծման եւ այն չերկարաձգելու համար։
Կարեն Հարությունյանի գրության մեջ մասնավորապես ասված է․
«Մեծարգո պարոն նախարար,
2016 թվականի սեպտեմբերից Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ կնքել եմ «Ոչ բնակելի տարածքի վարձակալության» պայմանագիր, աշխատեցրել եմ թիվ 1 համալսարանական կլինիկայի բուֆետը։ 2018 թվականի հունվարի 31-ին վերակնքել եմ պայմանագիր մեկ տարի ժամկետվ։ Նշված ժամանակահատվածում ամեն ամիս անձամբ վճարել եմ գումար Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Միքայելի Մինասյանին։
Հեղափոխական շարժման ընթացքում ունեցել եմ ակտիվ եւ բացահայտ մասնակցություն, հրաժարվել եմ Մինասյանին «նալոգ» վճարելուց։ Նրա հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ պատրաստ է անել հնարավորը՝ պայմանագրի վաղաժամ լուծման եւ այն չերկարաձգելու համար։
Այս երկու տարիների ընթացքում երկու անգամ կատարել եմ բուֆետի կոսմետիկ եւ հիմնական վերանորոգում, խոհանոցը վերազինել եմ անհրաժեշտ սարքավորումներով եւ պարագաներով։ Վերջինը կատարելեմ մեկ ամիս առաջ՝ նախապես բանավոր տեղյակ պահելով ղեկավարությանը։ Մեր արտադրանքի գներից եւ որակից գոհ են եղել թե՛ ուսանողները, թե՛ բուժանձնակազմը, թե՛ համալսարանի ղեկավարությունը, որոնք մինչ այդ խոսակցությունը սնվել են մեզ մոտ։
2018 թվականի սեպտեմբերի 10-ին ստացել եմ ծանուցում՝ 2018 թվականի նոյեմբերի 12-ից պայմանագիրը վաղաժամ լուծելու վերաբերյալ՝ վերոնշյալ տարածքի հիմնական վերանորոգում իրականացնելու պատճառաբանությամբ։
Խնդրում եմ Ձեր միջնորդությունը վերոնշյալ խնդիրը անաչառ լուծելու եւ պայմանագիրը երկարաձգելու հարցում։
Նախկին ռեժիմի մնացորդները դեռ ակտիվ գործում եւ խոչընդոտում են զարգացմանն ու առաջընթացին։
Կանխավ շնորհակալ եմ, հարգանքով՝ Կարեն Ֆրունզեի Հարությունյան»,-ասված է դիմումի մեջ։
«Հավատարիմ ստրուկները». ընդդիմությունը Ռուսաստանի «ոտքերն» է ընկել. տեսանյութ
Հանրապետության տոնի առթիվ ՆԳՆ մի շարք ծառայողներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով
Բախվել են «Մերսեդես»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Հայտնի են ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի օրն ու վայրը. Լավրովը հայտարարություն է արել
Ջրի կուտակման ավազանի մոտակայքում քաղաքացին ձորն է ընկել
Մոսկվան պատրաստ է խաղաղության, բայց ոչ ցանկացած գնով. Պուտինը պայմաններ է առաջադրել
Կոտայքում մեքենաներ են բախվել․ կա 7 վիրավոր, բոլորը երեխաներ են
Ժողովրդին կոչով դիմող Քոչարյանին հիշեցրեք, որ կապ չունի հայ ազգի հետ, ինքն է իրեն տարանջատել հայերից. Չախոյան
Ինչ անի վարչապետը՝ ոտքով դուռ բացի՞, ծեծի՞. Քոչարյանը չի պատկերացնում լինել ղեկավար ու մարդ չսպանել. տեսանյութ
Պտտահողմն ու կարկուտը Արթիկում ավերածությունների պատճառ են դարձել. լուսանկարներ, տեսանյութեր
Մահացել է փորձառու օդաչու Մերուժան Ծատուրյանը
Մերձմոսկվայում այրվում է «Արմենիա Մարկետ»-ը. տեսանյութ
Նախագահի նստավայրում Հանրապետության տոնի առիթով պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել. տեսանյութ
Առաջին հանրապետության օրը հայ ժողովրդի ազատության ու ինքնիշխանության կամքի խորհրդանիշն է. Ավինյան
Ձագարը տեսեք. կարկուտ և տորնադո Նահապետավանում. Գագիկ Սուրենյանը նոր տեսանյութեր է հրապարակել
Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Առաջին հանրապետության տոնը. տեսանյութ
«Նիվա»-ից հնչած հայհոյանքի պարզաբանումը վերածվել է ծեծկռտուքի և ավարտվել դանակահարությամբ
Ստամբուլը կարող է դիտարկվել որպես ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլի հնարավոր վայր. Պեսկով
10 հազար դոլար կաշառք՝ մեղադրյալին վաղեմության հիմքով ազատելու համար. հայտնի է Արտուշ Գաբրիելյանի մեղադրանքը
Տորնադո Արթիկում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Մարինա Ծատուրյանն արժանացել է Երախտագիտության մեդալի
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 28-ին
Լեհաստանի Սեյմի պատվիրակությունը կժամանի Հայաստան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հանրապետության տոնի առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը
«Գարդման, Շիրվան, Նախիջևան»-ը վերահաստատում է հայ փախստականների իրավունքների վերականգնման պայքարը. Գաբրիելյան
Միջնակարգ կրթության ավարտին սովորողը պետք է քաղաքացու դիրքից արժևորի Հայաստանը. ԿԳՄՍ նախարար
Սահմանազատմամբ մենք ամրապնդում ենք մեր ինքնիշխանությունը. Մհեր Գրիգորյան
7 տարում շուրջ 210,7 մլրդ դրամի գույք և դրամական միջոց է վերադարձվել Հայաստանին․ Սիմոնյան
Կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը. Օլիվիե Դըկոտինյի
ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը
Թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա. Ալեն Սիմոնյան
ՆԳ նախարարն ու ոստիկանության պետը հարգանքի տուրք են մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Պապիկյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից են. Ավինյան
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայաստանի Սյունիքի մարզում լարվածությունը պահպանվում է. Բելոուսով
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով 55 ինքնաթիռ ուղղորդվել է այլընտրանքային օդանավակայան
Շուտով կհայտարարվի Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի ամսաթիվը. Լավրով
Պետությունն ու ինքնիշխանությունն այլևս իրողություն են. Հարությունյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT