Երևան
12 °C
2008 թ․մարտի 1-ի իրադարձություններն ու դրանց բացահայտման շուրջ ծավալվող գործընթացն իսկապես շարունակում են առանցքային դերակատարում ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Մի կողմից՝ կազմակերպիչներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու հանրային պահանջը պահպանվում է, մյուս կողմից՝ նախկին իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում են որպես իրենց նկատմամբ քաղաքական հալածանքներ իրականացնելու հզոր գործիք։ Դրա համար էլ ըստ էության գործ ունենք ոչ թե ընդամենը անցյալում կատարված հանցագործության բացահայտման, այլ այսօր տեղի ունեցող կարեւորագույն քաղաքական պրոցեսի հետ։
Իսկ ահա զուտ իրավական գործընթացը, մեղմ ասած, չի ընդգրկում 11 տարի առաջ տեղի ունեցածի ամբողջական պատկերը։ Այնպիսի տպավորություն է, թե 2008 թ․ մարտի 1-ին պարզապես տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել ինչ-որ բանի դեմ բողոքելու, ոստիկանությունն ու հատուկ ստորաբաժանումներն էլ կրակել էին ժողովրդի վրա, ու հիմա խնդիրը միայն հետեւյալն է՝ Ռոբերտ Քոչարյա՞նն էր այդպիսի հրաման տվել, թե ոչ։ Իսկ մարտի 1-ին նախորդած եւ հաջորդած ամիսների իրադարձությունները մի տեսակ երկրորդ պլան են մղվել։
Իրականում մարտի 1-ն ընդամենը հանցագործության գագաթնակետն էր, կուլմինացիան, իսկ բուն հանցագործությունը սկսվել էր ամիսներ առաջ, առաջին «դրվագով» իրականացվել փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների օրը, եւ երկար ժամանակ շարունակվում էր մարտի 1-ից հետո, երբ խայտառակ դատավարություններ էին ընթանում, իսկ ընդդիմության համակիրներին ամեն օր տասնյակներով քարշ էին տալիս ոստիկանություն՝ պարզապես Հյուսիսային պողոտայում զբոսնելու համար։
Ի վերջո ինչո՞ւ էին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց։ Որովհետեւ ընտրությունները կեղծվել էին, կեղծվել էին բացահայտորեն ու ամենացինիկ ձեւով, իսկ իրավական դաշտում կեղծված արդյունքները չեղարկել հնարավոր չէր։ Հիմա ի՞նչ, որեւէ մեկն ուզում է ժողովրդին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդ մասին տեղյակ չէի՞ն, չգիտեի՞ն, թե իրականում ինչպես են «հաղթել» ընտրություններում։ Իհարկե տեղյակ էին։ Գուցե ոչ ամենայն մանրամասնությամբ /ասենք՝ չգիտեին, թե որ մարզում քանի հոգու եւ քանի հազարական դրամ ընտրակաշառք է բաժանվել, ամեն տեղամասում քանի զրո է ավելացվել իրենց ստացած թվերին եւ այլն/, բայց որ այդ ամենը լավ կազմակերպված էր, ու իրենք էլ գործընթացը վերահսկում էին՝ դա հաստատ։ Այսինքն՝ համաժողովրդական ընդվզման պատճառն իրենց կազմակերպած հանցագործությունն էր։ Սխեման շատ պարզ էր․ «մենք կեղծում ենք ընտրությունները /տոկոս ենք խփում/, իսկ եթե բողոքեք՝ կկրակենք»։ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը հենց սա է։
Ու նույն սխեման, ի դեպ, կգործեր նաեւ 2013-ի ընտրությունների ժամանակ։ Այն ժամանակ էլ էին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկել փողոց, պարզապես իշխանությունները ոչ թե զորք հանեցին ժողովրդի դեմ, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին հանեցին ժողովրդի միջից ու «տարան աղոթելու», եւ այդպիսով երկրորդ մարտի 1 կազմակերպելու անհրաժեշտությունը վերացավ։ Վստահաբար նույնը կանեին նաև 2018-ի ապրիլին, եթե շարժումն ապակենտրոնացված չլիներ, ու եթե համոզված լինեին, որ «տակից դուրս են գալու»։
Այսինքն՝ մեծ հաշվով, մարտի 1-ի ամբողջական բացահայտման ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմնական նպատակը հետագայում ընտրություններ կեղծելու պրակտիկան բացառելն է։ Ցանկացած իշխանություն պիտի վստահ լինի, որ այլեւս երբեք չի կարողանալու ընտրություններ կեղծել ու հետո համաժողովրդական բողոքի ալիքը խեղդել «չերյոմուխաներով» ու խայտառակ դատավարություններով, որովհետեւ հատուցումն անխուսափելի է լինելու։ Ու լավ է, որ այսօրվա իշխանությունները, մարտի 1-ի բացահայտման հարցում հետեւողականություն ցուցաբերելով, դրանով իսկ իրենք իրենց համար բացառում են նույն ճանապարհով գնալու անգամ տեսական հնարավորությունը։
Իսկ այս ամենը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելը պարզապես անհեթեթ է։ Եթե անգամ հետեւանքները քաղաքական են լինելու։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ
Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները
ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո
Սահմանադրական դատարանը սկսել է ԱԺ ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու՝ ընդդիմության պահանջի քննումը
Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են վերականգնման նպատակով
Հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում ՀԱՊԿ անդամակցության վճարները. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքեր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի՛ կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Հանրային պահանջ կա, որ Քոչարյանը պատժվի. նրա միակ նպատակը մեր երկիրը մաս-մաս այլ երկրին տալն է. Մանավազյան
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT