Տիկին Հակոբյան, դուք թքած ունե՞ք, թե ինչ է գրում մամուլը ձեր մասին

«Աննա Հակոբյանը ամուսնու հետ կրկին մեկնել է», «Փաշինյանի կինը, դուստրը և կնոջ ընկերուհին պետության հաշվին այս անգամ մեկնել են Բելգիա»:

Սրանք վերնագրեր են, որ երեկ հայտնվեցին հայկական լրատվամիջոցներում, որպես շատ սենսացիոն տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում նրա հետ Բելգիա են մեկնել նաեւ «վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը եւ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը»:

Տեղեկատվությունն իսկապես հետաքրքիր է, հայկական լրատվամիջոցների ուշադրությանը արժանի, եւ նույնիսկ մասամբ ճիշտ, որովհետեւ ես եւ դուստրս՝ Մարիամը, իսկապես մեկնել էինք Բրյուսել, բայց այն, որ ինձ հետ էր նաեւ ինչ-որ ընկերուհի, հայտնի չէր անգամ ինձ:

Ինչպես արդեն ներկայացրել եմ, մարտի չորսի երեկոյան Բրյուսելի փողոցում քայլելիս դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության հետ Բելգիա մեկնած հայ լրագրողների խմբին: Հիմա պատկերացնենք, թե որոնք պետք է լինեին լրագրողի գործողությունները, երբ նա պետության ղեկավարի պաշտոնական այցը լուսաբանելու համար գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում եւ պատահաբար փողոցում հանդիպում է ղեկավարի տիկնոջն ու դստերը, որոնց այդտեղ գտնվելու մասին ոչինչ հայտնի չէր մինչեւ այդ պահը, իսկ Հայաստանի մամուլի էջերից դեռ չէր իջել նախորդ՝ Շվեյցարիա կատարած այցին տիկնոջ մասնակցության սկանդալը:

Տարբերակ 1

Լրագրողը առաջին վայրկյանների շոկը արագ հաղթահարում է, պայուսակից հանում ֆոտոխցիկը կամ հեռախոսը, պատրաստում է նաեւ ձայնագրիչը (այս երկու գործիքները պետք է լրագրողի հետ լինեն ցանկացած ժամի եւ ցանկացած վայրում), հակառակ մայթով վազելով առաջ է անցնում «թիրախներից», կրկին հայտնվում է նրանց դիմաց, մի քանի անգամ լուսանկարում է, որպեսզի գոնե մեկ որակյալ լուսանկար ունենա, ապա հանդարտ, բարեհամբույր ժպիտով մոտենում է տիկնոջը, մեկնում է նախապես միացրած ձայնագիչը եւ սկսում հարցեր տալ.

Հարց - Բարեւ ձեզ տիկին Հակոբյան, շատ անսպասելի էր, որ ձեզ հանդիպեցինք այստեղ, որովհետեւ պաշտոնական հաղորդագրություն չի եղել այն մասին, որ դուք պետք է ուղեկցեիք ձեր ամուսնուն այս այցի ընթացքում, ինչպե՞ս պատահեց, որ եկաք, ինչ-որ ծրագիր ունե՞ք, որ մեզ հայտնի չէ:

Պատասխան......

Հարց - Տիկին Հակոբյան, բոլորովին վերջերս հայկական լրատվամիջոցները գրում էին, որ դուք ձեր ամուսնու հետ մեկնել եք Շվեյցարիա, ձեզ մեղադրում էին, որ ձեր այցը բյուջեի վրա մի քանի միլիոն դրամ է նստել, բացի այդ գրում էին, որ բրենդային խանութներից մի քանի միլիոն դրամի էլ գնումներ եք կատարել: Ընդամենը շաբաթներ են անցել, եւ դուք հիմա կրկին ուղեկցում եք ձեր ամուսնուն, ինչպե՞ս դա հասկանալ, կարո՞ղ ենք արդյոք մեկնաբանել, որ դուք թքած ունեք, թե ինչ են խոսում ձեր այցերի մասին լրատվամիջոցներում, եւ ձեզ հաշվետու չեք համարում հասարակության եւ ընտրողների առաջ: 

Պատասխան.....

Հարց - Իսկ այս անգամ դուք եւ ձեր դուստրը ի՞նչ միջոցներով եք եկել Բելգիա, ինչո՞վ եք զբաղվել այսօր ողջ օրվա ընթացքում, ո՞րն է ձեր այցի նպատակը եւ բյուջեից որքա՞ն գումար է ծախսվել ձեր եւ ձեր դստեր այցի վրա:

Պատասխան....

Հարց - Տիկին Հակոբյան, Ֆրանսիա կատարած այցից հետո, դուք ձեր ֆեյսբուքյան էջում տեղադրեցիք Փարիզում կատարած գնումների նկարները՝ փարատելու համար այն կասկածները, թե շքեղ շոփինգ եք արել այնտեղ: Գուցե այս անգամ մե՞զ հնարավորություն տաք լուսանկարել, թե ինչ եք գնել Բրյուսելում, եթե թաքցնելու բան չունեք եւ մի քանի միլիոնի գնումներ չեք կատարել բրենդային խանութներից, պետք է որ իմ այս առաջարկը ձեզ դուր գա, որովհետեւ հետո ստիպված չեք լինի կրկին ձեր ֆեյսբուքյան էջում անդրադառնալ այս թեմային: 

Այս հարցուպատասխանից հետո այդ երեկոյի եւ հաջորդ օրվա ընթացքում մոտենում է հայկական պատվիրակության անդամներին, Բելգիայում հայկական դեսպանության աշխատակիցներին, հյուրանոցի սպասարկող անձնակազմին եւ off-record հարցեր է տալիս Հայաստանի վարչապետի տինոջ եւ դստեր մասին, որոնց արդյունքում իր համար մաքսիմում բացահայտում է նրանց «տեղաշարժը»: Գուցե էլ ավելի սենսացիոն տեղեկություններ է կորզում, եւ արդյունքում ունենում է սենսացիոն լուսանկար, սենսացիոն հարցազրույց, եւ առհասարակ սենսացիոն նյութ: 

Տարբերակ 2

Լրագրողը այդպես էլ չի հաղթահարում Բրյուսելի փողոցում  վարչապետի տիկնոջն ու դստերը անսպասելի տեսնելու շոկը, իր մյուս լրագրող ընկերների հետ քննարկում է տեսածը, հարցնում է՝ արդյո՞ք իրենք էլ տեսան, թե իրեն թվաց, մի քիչ զրուցում են այդ թեմայով, կարծիքներ են փոխանակում եւ անցնում այլ զրույցների: Ամբողջ օրվա ծանր աշխատանքային օրից հետո վաստակած հագիստն են վայելում:

Բայց լրագրողը նաեւ հասկանում է, որ այն, ինչ ինքը տեսել է, արժեքավոր տեղեկություն է, եւ իր մասնագիտական պարտքն է՝ դա հասանելի դարձնել հայ հանրությանը, բայց ինչպե՞ս վարվել: Եւ ահա նա բացում է ֆեյսբուքը, գտնում է Երեւանում մեկ այլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցում աշխատող իր մտերիմ գործընկերներից մեկին եւ նրան գրում.

-Այսիիիիիիիինչ, գիտես ինչ սենսացիա ունեմ քո համար, չես պատկերացնի ինչ եղավ, իրիկունը հյուրանոցից դուրս եկանք, որ գնանք մի տեղ նստենք, մեկ էլ դիմացներս դուրս եկան Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը: Պատկերացնո՞ւմ ես, էլի եկել են, ամբողջ օրը չէին երեւացել, երեւի ուզում էին թաքուն պահել, բայց բռնվեցին: Ուղղակի, լսի իրար դեմ դուրս եկանք, ես չեմ կարող գրել, ամոթա, բայց ափսոսա, գոնե դուք գրեք, տեսնում ես ինչ բոմբ ինֆո եմ ձեզ տալիս, տես հա, պարտք ես մնում ինձ)))))

-Վայ, լուրջ ե՞ս ասում, ա՜յ քեզ բան, ուրիշ ի՞նչ գիտես, ինչի ա եկել, ինչ էին անում որ, մի երկու բան էլ ասեիր:

-Դե, չգիտեմ, ինչ ասեմ, էդքանը տեսա, խմբագրիդ ասա, ինքը կապեր կունենա, կճշտի: 

Ինչ է անում խմբագիրը:

Խմբագիրն իհարկե ուրախ է, որ այդ արժեքավոր տեղեկատվությունն իրենց է հասել, բայց տեղեկատվությունը մեղմ ասած, կիսատ է, լուրը չի կարող մեկ նախադասություն պարունակել, ի վերջո հարցեր են առաջանում, պետք է փորձել այդ հարցերի պատասխանները նույնպես հանրությանը մատուցել: Նա հավանաբար զանգահարում է նախկին իշխանավորներից որեւէ մեկին, հարցնում՝ արդյոք չկա, որեւէ կոնտակտ Բրյուսելում, ումից կարելի է ճշտել, թե ինչ են արել Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը, ինչու են գնացել եւ այլն: Նախկին իշխանավորը դժվարանում է կոնտակտ տալ, (օբյեկտիվորեն չէր էլ կարող, որովհետեւ որեւէ մեկին մենք չենք հանդիպել, որեւէ մեկի հետ չենք առնչվել), բայց սեփական փորձից վստահ ասում է. «Դե ինչ պետք ա արած լինեն, լավ ման տված կլինեն, ճոխ շոփինգ արած կլինեն, ուրիշ ինչի համար պետք ա հասնեին Բրյուսել»: Խմբագրին սա չի կարող բավարարել, բայց շատ ժամանակ էլ չկա, չէ՞ որ մի քանի լրագրող է նույն բանը տեսել եւ կարող է այդ սենսացիոն լուրը առաջինն այլ լրատվամիջոցում հայտնվել, պետք է շտապել:

Արդյունքում հրապարակված լուրում կարդում ենք. «Բելգիայի հայկական շրջանակների մեր աղբյուրը հայտնում է, որ ամբողջ դիվանագիտական կորպուսը երեկ լծված է եղել Աննա Հակոբյանին և աղջկան՝ Մարիամ Փաշինյանին զվարճացնելու գործին։ Նրանց տարել են ռեստորաններ, բրենդային խանութներ։ Դիվանագետներին հրահանգված է եղել, որ Աննայի և դստեր այցը գաղտնի պահեն, նրանց պահել են Փաշինյանի հետ մեկնած լրագրողների աչքից հեռու։ Սակայն դիվանագետներն անհանգիստ են եղել՝ համայնքի աչքից այցը թաքցնելը չէր հաջողվի»։

Խմբագրի մտահոգությունները տեղին են դուրս գալիս, որովհետեւ րոպեների տարբերությամբ նույն տեղեկատվությունը հրապարակում է նաեւ մեկ այլ լրատվամիջոց, որի խմբագիրն ավելի երիտասարդ է, եւ ավելի հեշտ է ազատություն տալիս երեւակայությանը: Տեղեկատվությունն ավելի սրելու եւ ճոխացնելու համար այս լրատվամիջոցի լուրում հայտնվում է նաեւ Աննա Հակոբյանի ընկերուհին, որը նույնպես պետության հաշվին մեկնել է Բրյուսել:

«Մեր տեղեկություններով՝ Աննա Հակոբյանը, տեսնելով հասարակության լիակատար անտարբերությունը իր շռայլությունների նկատմամբ, որոշել է իրեն չզրկել Բելգիայի Թագավորություն գնալու հաճույքից։ Նա իր հետ տարել է նաև իր դստերը՝ Մարիամ Փաշինյանին և ընկերուհիներից մեկին»,-կարդում ենք այս երկրորդ լրատվամիջոցի հրապարակած նյութում:

Ինչ ենք անում ես ու Մարիամը հայ լրագրողների խմբին Բրյուսելի փողոցում դեմ դիմաց դուրս գալուց հետո:

Ես – Մարիամ, վաղը հայկական լարտավամիջոցներում լուր կհայտնվի, թե ինչ ճոխ շոփինգ ենք մենք արել Բրյուսելում, թե ոնց են մեզ տեսել բրենդային խանութների տասը-տասնհինգ տոպրակ ձեռքներիս (իրականում մեր ձեռքում ունեինք միայն մեկ անձրեւանոց, որովհետեւ Բրյուսելում անձրեւում էր):

Մարիամ - Ու որ մինչեւ ատամները զինված թիկնազորն էլ մեզ ուղեկցում էր, ու ճոխ ռեստորաններ ենք գնացել...

Մի քիչ էլ զարգացրեցինք թեման, ծիծաղեցինք, բայց ես հոգուս խորքում հույս էի փայփայում, որ լրագրողներից մեկը այնուամենայնիվ կկտրի դիմացս: Մի քանի րոպե աչքերով նրան փնտրելուց հետո հույսս կտրեցի, եւ շարունակեցինք մեր ճանապարհը՝ սպասումով, որ հաջորդ օրը սենսացիոն նյութեր կկարդանք մեր այցի մասին: 

Հ.Գ. Ես հիմա չեմ պատասխանում ինքս ինձ տված հարցերին, որովհետեւ չեմ կարող ինքս ինձ հետ հարցազրույց անել: Բայց վստահեցնում եմ, որ սիրով կպատասխանեի դրանց, եթե դրանք ինձ ուղղեր որեւէ լրագրող: Վստահեցնում եմ նաեւ, որ իմ պատասխանները կլինեին սպառիչ, ամբողջական, կփարատեին բոլոր մտահոգություններն ու կասկածները, թե ես բյուջեի հաշվին ինձ շռայլություններ եմ թույլ տալիս, կամ առհասարակ մեր ընտանիքում որեւէ մեկը իրեն որեւէ շռայլություն է թույլ տալիս: Բայց սա մի թեմա է, որին դեռ անդրադառնալու առիթ կունենանք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
115223 դիտում

Հաղթանակ կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

Արթուր Ավետիսյանը հաղթել է մարմնամարզության Աշխարհի գավաթի խաղարկության Օղակների վարժության եզրափակչում

Հայաստանը հունվարին Վրաստան է արտահանել 10 անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Ադրբեջանը

Ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. 3 քաղաքացի հոսպիտալացվել է

Հայաստանին 200 միլիոն եվրո կհատկացվի. ԵՄ-ն հաստատել է աջակցության փաթեթի տրամադրման հանձնառությունը

Լվովում պայթյուններ են հնչել. տուժել է 25 մարդ, կա զոհ. տեսանյութ

Ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կնվազի 5-8 աստիճանով. սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ, բուք

ՀՀ վարչապետը Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Հետախուզվող հանցագործն ուզում է ռուսական թաքստոցից ՀՀ-ում իշխանության հասնել, ընտրության մասնակցել. Ռուբինյան

Հրդեհ՝ Քասախի գազալցակայանում

ՀՀ անկախությունից ի վեր առաջին անգամ 24 ամիս սահմանին զոհ չկա, սահմանամերձերում հազարավոր տներ են կառուցվում

2 անձի վրաերթ Սևան-Երևան ավտոճանապարհին. դեպքին հաջորդել է ավտովթարը. կան տուժածներ

Պուտինը միշտ անկեղծ է եղել մեր հանդիպումների ժամանակ, հստակ հայտնել, թե որտեղ են իր կարմիր գծերը․ Ուիթքոֆ

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կա 5 վիրավnր

Վթարային ջրանջատում Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում

Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ՝ gxmcoin անվանումով․ ՆԳՆ

Բիզնեսները 1,5 մլրդ դոլարի նորագույն սարքեր են գնել, պետությունը վճարում է վարկերի տոկոսները. Պապոյան

Հանդիպում հանուն խաղաղության. մարդկային ոգու և հոգևոր արժեքների միասնությունը. լուսանկարներ

Կանանց գումարտակի շարքերն է համալրել շարքային Սյուզաննա Տոնոյանը՝ անցնելով 6-ամսյա զինծառայության. տեսանյութ

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Սպանություն Գեղարքունիքի մարզում. դանակահարված 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ողբերգական ավտովթար Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ

Արայիկ Հարությունյանը ՍԴՀԿ ղեկավարությանն է ներկայացրել խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը

Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների․ Հայրապետյան

Հանդիպեցինք օնլայն տաքսիների վարորդների հետ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկում

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքին․ զոհերի թվում բարձրաստիճան պաշտոնյա կա

Հերթական անգամ պարզվեց՝ Հայաստանի մահվան մասին փառապանծ ընդդիմության լուրերը խիստ չափազանցված են․ Ջուլհակյան

Դատախազը շրջայց է կատարել Կապան համայնքին վերադարձված Վազգեն Սարգսյանի անվան անբարեկարգ կենտրոնական զբոսայգում

ՀՀ տնտեսական աճը՝ 7.2%․ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը․ սա մեր խաղաղության օրակարգի արդյունքներից է

ԱՄՆ-ի մեր հայրենակիցների շրջանում մեծ ոգևորություն կա Հայաստանի հետ հարաբերությունների բարձր մակարդակի թեմայով

Պետությանն է վերադարձվել 10 անշարժ գույք․ ամփոփվել է Սյունիքի մարզի դատախազության 2025-ի աշխատանքը

ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի աշխատանքներին

Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ «Jeep Compass»-ը շրջվել է․ տուժածներից մեկն անչափահաս է

ՀՀ վարկանիշի հեռանկարը «կայուն»-ից՝ «դրական»․ մինչ ընդդիմախոսները գուժում են տնտեսության՝ իբր վատ վիճակի մասին

Վրաստանն Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել

Օդի ջերմաստիճանը կնվազի․ հանրապետության ողջ տարածքում տեղումներ կլինեն, լեռնային շրջաններում՝ բուք

Վերահաստատվել է ՀՀ ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը «BB-/B» մակարդակում