Երևան
12 °C
Վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կարծես փոխված լինեն տեղերով։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանն ավելի շատ խոսում է պատերազմական սցենարներին պատրաստ լինելու, հարձակողական մարտավարություն որդեգրելու ու անգամ նախահարձակ լինելու մասին։
Միեւնույն ժամանակ Բաքուն, շարունակելով զինատեսակների նոր խմբաքանակների գնումները՝ շեշտը դնում է խաղաղ բանակցային գործընթացի արագացման վրա, անգամ բողոքում համանախագահներին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում բանակցային ձեւաչափի փոփոխման՝ Երեւանի փորձերից։ Ասել է, թե դեմ է Արցախի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալուն ուղղված Հայաստանի ղեկավարության ջանքերին։
Զրկել Բաքվին ապակայունացնողի մենաշնորհից
Այս միտումը նկատվեց դեռեւս անցյալ տարի Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի որոշակի տեղաշարժերից ու հայկական կողմի կոշտ արձագանքից հետո։ Այնուհետեւ պաշտպանության նախարար Տոնոյանը հանդես եկավ EADaily-ին տված ծավալուն հարցազրույցով՝ նշելով․ «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին՝ դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»:
Այս հայտարարությամբ նա չսահմանափակվեց՝ հասկացնելով, որ հայկական կողմը չի սպասելու, թե առաջնագծի որ հատվածում եւ երբ է Բաքուն հաջորդ անգամ սրելու իրավիճակը։ «Ադրբեջանին թույլ չենք տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամկետը եւ ծավալը որոշելու մենաշնորհային իրավունքը»,- ընդգծեց նախարարը:
Քիչ-քիչ սկսեց հասկանալի դառնալ, որ Երեւանը որոշել է փոխել զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր որդեգրել էր «պաշտպանական ռազմավարությունը»։ Ի դեպ, այս սկզբունքն ամրագրված է 2007 թ-ին հաստատված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով», - ասված է այդ դոկտրինալ փաստաթղթի «Բանակաշինություն» բաժնում։
Անցնե՞լ հարձակման
Բանակի գործողությունների ռազմավարության փոփոխման հարցում հայկական կողմը չսահմանափակվեց միայն խոսքերով։ Մամուլում հայտնվեց ռուսական Սու-30ՍՄ տիպի կործանիչների ձեռք բերման մասին լուրը, որն այնուհետեւ հաստատեց ՊՆ-ն, իսկ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ խոսքը մեկ ամբողջական էսկադրիլիա` թվով 12 ռազական ինքնաթիռ ունենալու մասին է։ Իհարկե, տեղում չի նստում նաեւ Բաքուն։ Հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ռազմական բնույթի գործարքներ են իրականացնում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։ Զինատեսակներ են ձեռք բերում նաեւ Ռուսաստանից ու Պակիստանից։
Ու նորից Տոնոյանը հանդես եկավ հարձակողական ռազմավարության որդեգրման մասին կոշտ հայտարարությամբ։ Սակայն այս անգամ նախարարը փոքր ինչ ավելի բացեց փակագծերը։
«․․․ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց նախարարը՝ պատասխանելով ռազմական ինքնաթիռների ձեռք բերման գործարքի թանկարժեքությանը վերաբերող քննադատություններին։
Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Նա նաեւ հավելեց, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։ Իսկ այդ հիմքերն են «ժամանակի պահանջների ու պայմանների» փոփոխությունը։ «Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահրավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի, մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - ասաց նա, այնուհետեւ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ հարձակվելո՞ւ ենք նաև, Տոնոյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։
Ժամանակն է փոխել ռազմավարությունը
Պարզից էլ պարզ է, որ հայկական կողմը փոխում է բանակի գործողությունների ռազմավարությունը՝ պաշտպանական սկզբունքից անցնելով հարձակողականի։ Սակայն սա ուղղակիորեն հակասում է Ազգային անվտանգության հայեցակարգի վերոհիշյալ դրույթին։ Արդյոք ժամանա՞կն է վերանայել 12 տարի առաջ ընդունված Ազգային անվտագության ռազմավարությունը, քանի որ, ինչպես նախարարն է ասում՝ «ժամանակները փոխվել են»։
Այս նպատակով մենք հարցեր ուղարկեցինք ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ԱԽ-ի մամուլի ծառայությունից ստացանք մեր ենթադրությունը հաստատող պատասխան։
Հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել հենց Հայաստանի ներսում թավշյա, ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխության արդյունքում: Եվ այդ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է եղել ներքին քաղաքականության հարցերում որոշակի վերանայումներ կատարել:
Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Անվտանգության հարթության մեջ տարածաշրջանը՝ բոլոր նոր զարգացումներով հանդերձ, մնում է կանխատեսելի: Հայաստանը մշտապես պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:
Արդեն մեկնարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները: Փոփոխությունների կարիքը պայմանավորված է նախ և առաջ նշված փաստաթղթի պատկառելի տարիքով, ինչպես նաև ապրիլ-մայիսին տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ներքաղաքական կյանքի փոփոխություններով: Նոր ռազմավարությունը պետք է արտացոլի հեղափոխության արժեքները և գաղափարները, հստակեցնի ՀՀ անվտանգության ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև այդ մարտահրավերներին արձագանքելու ուղենիշ հանդիսանա պետական համակարգի համար:
Ռազմավարության վերանայման գործընթացը լինելու է համընդգրկուն գործընթաց, որում պետք է ներգրավվեն պետական կառավարման պատկան մարմինները, փորձագիտական, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և օրենսդիրը: Այս պատճառով այժմ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը, բայց այն լինելու է համընդգրկուն մի փաստաթուղթ, որն արտացոլելու է մարտահրավերների հավաքական ընկալումները, ինչպես նաև դրանց արձագանքման մեխանիզմները:
Չհայտնվել դիվանագիտական ծուղակում
Թեպետ Անվտանգության խորհուրդը հաստատեց մեր ենթադրությունը եւ բանակը քիչ-քիչ անցում է կատարում հարձակողական ռազմավարության, սակայն կարեւոր է, որ հայկական կողմը, ժամանակի ռազմա-քաղաքական մարտահրավերներին կոշտ արձագանքելով՝ չհայտնվի դիվանագիտական ծուղակում։
Չի թվում, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ադրբեջանը հենց այնպես որոշեց փոխել խաղի կանոնները՝ հանդես գալով տարածաշրջանային «Մայր Թերեզայի»՝ ասել է, թե խաղաղարարի դիրքերից։ Ոչ, խոսքը ոչ թե դավադրությունների տեսության, այլ շատ պրագմատիկ դիվանագիտական հաշվարկի մասին է։
Սկսվել է շատ նուրբ ու վտանգավոր դիվանագիտական խաղ։ Հայաստանի ղեկավարությունից բանակցային խաղի կանոնները փոխելուն ուղղված հաստատակամություն ցուցաբերելուց զատ պահանջվում է նաեւ մթության պայմաններում ականապատված դաշտում քայլելու ընդունակություն։
Ուստի հայկական կողմը, կոշտ արձագանքելով մարտահարավերներին ու որդեգրելով հարձակողական ռազմավարություն, պետք է շատ զգույշ գործի՝ դիվանագիտական ծուղակում չհայտվելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT