Մինսկի խումբը կրկին հավասարության նշան է դրել. պատասխանը հետեւեց Արցախից

Մարտի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում համանախագահները ողջունում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ համանախագահների հովանու ներքո հանդիպելու պատրաստակամությունը: Հայտարարության մեջ, բացի վերջին շրջանում շփման գծում զոհերի բացակայության վերաբերյալ դրական գնահատականից, տեղ էին գտել նաեւ խնդրահարույց ձեւակերպումներ: Այդպիսով փորձ էր արվել կողմերի միջեւ հավասարակշռություն պահպանել՝ անտեսելով դիրքորոշումների մեջ տեղ գտած ապակառուցողական տարրերը:

Լարվածության թուլացման անհրաժեշտության համատեքստում համանախագահները միեւնույն հարթության վրա էին դրել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հայկական սկզբունքը եւ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանությունը:

«Այս համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձեւաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները», - ասված էր հայտարարությունում:

Դրանից հետո համանախագահները նշել էին, որ «խնդրի արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա»՝ ըստ էության կրկնելով, որ հակամարտությունը պետք է լուծվի Մադրիդյան սկզբունքների հիման վրա: Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին հարկ է նշել, որ դրանք ինքնին խնդրահարույց են այն առումով, որ այդ սկզբունքների շուրջ տեւական բանակցությունները որեւէ արդյունքի չեն բերել:

Համանախագահների հայտարարության մեջ հատուկ շեշտադրում էր կատարվել նրա վրա, որ այդ սկզբունքները պետք է համարվեն մեկ ամբողջություն, եւ որեւէ սկզբունք կամ տարր «առաջնային համարելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված իրադրության հասնելը»: Ադրբեջանական կողմն, այդուհանդերձ, ոչ միայն անտեսեց հայտարարության իրեն ուղղված հատվածը, այլեւ ողջունեց համանախագահների հայտարարությունը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարեց, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը «ազդակ է Հայաստանի համար»: Նա նաեւ հավելել է, որ բանակցություններն ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իսկ դրանց «ձեւաչափի փոփոխության փորձերն անընդունելի են»: Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն անտեսել է նաեւ այն, որ նշված սկզբունքներն ու տարրերը պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն՝ նշելով, որ «առաջին քայլերից մեկը Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատումն է եւ տեղահանված անձանց վերադարձը»:

Հակառակորդի նման դիրքորոշման պարագայում հանդիպումները եւ բանակցություններն անիմաստ են թվում: Առավել եւս, որ կան իրական պատճառներ հանդիպումից հրաժարվելու, ինչպիսիք են ադրբեջանական ԶՈւ չծանուցված զորավարժությունները, Կարեն Ղազարյանի անհեթեթ դատական գործըթացը, կամ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը: Սակայն, անգամ այս պայմաններում հանդիպումից որեւէ պատճառով հրաժարվելը իր մեջ պարունակում է բանակցությունները բոյկոտելու մեղադրանքի եւ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ, ուստի հանդիպել եւ խոսել պետք է: Իսկ հանդիպել եւ խոսել, ինչպես փորձը ցույց է տալիս, կարելի է տասնամյակներ շարունակ:

Ինչ վերաբերվում է «բանակցությունների ձեւաչափի փոփոխությանը», ապա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը որեւէ նորություն չի մտցնում ձեւաչափում: ՀՀ-ն հանդես է գալիս դեռեւս 1994 թ. Բուդապեշտի փաստաթղթում սահմանված եւ 1995 թ. ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց ընդունած փաստաթղթում վերահաստատված ձեւաչափի լիարժեքության վերականգնման օգտին՝ Արցախի՝ որպես լիարժեք կողմ մասնակցությունը բանակցություններին: Իսկ հարցը՝ թե կոնկրետ ում «ջանքերով» Արցախը կորցրեց բանակցություններում որպես լիարժեք կողմ ներկայանալու հնարավորությունից՝ պատկանում է ներքաղաքական մանիպուլյացիաների հարթությանը. փաստն այն է, որ գործընթացի սկզբում Արցախը բանակցային սեղանի շուրջ ներկայացված էր, իսկ այժմ՝ ոչ:

Մարտի 11-ին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախ, որտեղ մարտի 12-ին տեղի ունեցավ ՀՀ Անվտանգության խորհրդի եւ Արցախի Անվտանգության խորհրդի համատեղ նիստը: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով ՀՀ վարչապետի այցը որեւէ արտառոց երեւույթի, կամ ճգնաժամային խնդրի հետ կապված չէ:

Այդուհանդերձ, Անվտանգության խորհրդի նիստը Արցախում անցկացնելը՝ Ադրբեջանի չծանուցված զորավարժությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության եւ դրան պաշտոնական Բաքվի արձագանքի ֆոնին հայկական կողմի արձագանքը առավել լսելի ու տպավորիչ դարձավ հենց այս ձեւաչափում՝ Ստեփանակերտում ՀՀ ԱԽ նիստից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5569 դիտում

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի