Մեծամասնության ստորագրության դեպքում Զարթոնքի համայնքապետը պատրաստ է հրաժարական տալ. մարզպետ

Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի բնակիչները արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացնում: Նրանք պահանջում են համայնքապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: Գյուղացիների խոսքով՝ Սարգսյանը տարիներ շարունակ յուրացումներ եւ չարաշահումներ է իրականացրել: Զարթոնքցիները դիմել են նաեւ ՀՀ կառավարությանը՝ հարցի լուծման հնարավոր տարբերակների համար, եւ եթե հարցի լուծման ընթացքը երկարաձգվի, կփակեն կենտրոնական երկաթգիծը եւ գյուղապետարան տանող բոլոր ճանապարհները:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի ղեկավարի հետ նախապես համաձայնության են եկել եւ մեծամասնության ստորագրության դեպքում նա պատրաստ է գնալ քննարկումների՝ ընդհուպ մինչեւ հրաժարականի:

Մեր հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի Զարթոնք համայնքի բնակիչների բողոքի ակցիաները դադարեն, մարզպետը պատասխանեց. «Երբ Զարթոնքում բողոքի ալիք բարձրացավ մենք մի քանի անգամ հորդորեցինք, որպեսզի մարզպետարանում լինեն քննարկումներ: Մոտ 3 անգամ կազմակերպել ենք, բնակիչները չեն եկել: Հետո որոշել են անմիջապես գնալ կառավարություն, վերջերս էլ վարչապետի Արարատի մարզ այցելելու ընթացքում Զարթոնքի բնակիչները գնացին այնտեղ եւ հանդիպեցին վարչապետին: Երեկ հանդիպել են նաեւ իմ տեղակալի հետ: Իմ տեղակալը հստակ նշել է այն կետերը, պահանջները, որպեսզի սկսենք բանակցությունները:

Նախ եւ առաջ բնակիչները պետք է ներկայացնեն մեծամասնության կողմից կատարված ստորագրահավաք: Երբ որ կներկայացվի մարզպետարան կամ կառավարություն այդ ստորագրությունները, դրանից հետո մենք կսկսենք համայնքապետի հետ քննարկումները: Մինչ այդ ես արդեն նախաձեռնել եմ եւ ունեցել եմ 2 անգամ քննարկում տվյալ համայնքի ղեկավարի հետ եւ հստակ նշել եմ մեր մոտեցումները: Համայնքի ղեկավարի հետ նախապես համաձայնության ենք եկել եւ մեծամասնության ստորագրության դեպքում նա պատրաստ է գնալ քննարկումների, ընդհուպ մինչեւ հրաժարականի: Բայց մեզ դեռ ստորագրություններ չեն ներկայացրել: Համայնքի բնակիչները շարունակում են բողոքել: Մենք ամեն դեպքում շարունակում ենք հորդորել, որպեսզի համակարգին վնասող քայլեր չլինեն՝ ճանապարհներ չփակեն, երկաթգիծ չփակեն, համայնքապետարան չփակեն: Եթե ցանկանում են բողոքի ակցիաներ անել, կարող են քաղաքում, մարզպետարանի դիմաց անցկացնել իրենց ակցիան, բայց դա չպետք է խանգարի մյուս քաղաքացիներին: Մենք ունենք նախադեպեր, երբ ստորագրությունները ներկայացնելուց հետո համայնքապետերը պատրաստակամ են եղել եւ տվել են հրաժարականի դիմում: Եղել են որոշները, որոնք մասնակցել են նոր ընտրություններին, եղել են համայնքապետեր, որոնք հրաժարվել են մասնակցել նոր ընտրություններին»:

Մեր հարցին, թե այս դեպքում ստացվում է, որ քաղաքացիները բողոքում են, բայց չունե՞ն մեծամասնության աջակցությունը, Մաթեւոսյանը պատասխանեց. «Իրենք ամեն դեպքում գնում են բողոքի ցույցերի, բայց ես չգիտեմ՝ իրենք արդյո՞ք կարող են հավաքել այդ ստորագրությունները, թե՝ ոչ: Վերջին խոսակցությունը եղել է երեկ եւ մենք սպասում ենք, որ իրենք կնախաձեռնեն այդ ստորագրահավաքը եւ մարզպետարան կներկայացնեն: Ես չեմ հասկանում այդ քայլերը, քանի որ վարչապետն էլ հստակ ասաց՝ խնդրում եմ ներկայացրեք ստորագրությունները, դրանից հետո մենք կսկսենք քննարկումները: Քաղաքացիները հարցրեցին՝ արդյո՞ք մենք կարող ենք վստահ լինել, վարչապետը հավելեց, որ սա քաղաքական որոշում է: Այսինքն, պետք է ներկայացնեն ստորագրությունները, որպեսզի մենք հասկանանք, որ իրոք մեծամասնությունն է դժգոհում: Ստորագրությունները օրենքի ուժ չունեն, դա ներկայացվում է կառավարություն կամ մարզպետին՝ մարզպետին լիազորելու համար, որ համայնքապետի հետ քննարկումներ սկսի: Որպեսզի համայնքապետը չասի՝ դուք լծակ եք օգտագործում: Մենք փաստենք, ասենք՝ քո համայնքում համայնքի բնակիչները քեզնից դժգոհ են: Մինչեւ այդ ստորագրությունները անել-չանելը մենք նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխություն՝ հանրաքվեի ինստիտուտ: Սա նույնպես իրավասություն է տալիս համայնքի բնակիչներին, որպեսզի իրենք կազմակերպեն եւ նախաձեռնեն հանրաքվե»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1939 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի