Դատարանն այսօր մերժել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ բերված բողոքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու վերաբերյալ ՀՔԾ մերժման դեմ ներկայացված պաշտպանական բողոքը:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը պնդում էր, որ մեղադրանքի որոշ ձեւակերպումեր հասկանալի չեն իրենց:

Մեր զրույցում այսօր Հայկ Ալումյանն ասաց, որ բողոքի քննության ժամանակ ե՛ւ պաշտպանական կողմը ե՛ւ դատախազն ու քննիչը բերել են իրենց փաստարկները: Մեր հարցին, թե մեղադրող կողմը ի՞նչ փաստարկաներ էր բերում բողոքի վերաբերյալ, Ալումյանը պատասխանեց. «Գլխավոր փաստարկն այն է, որ այս փուլում այդ հարցը դատական քննության առարկա դառնալ չի կարող: Ըստ իրենց՝ երբ, որ գործը ըստ էության քննության առնվի արդեն դատարանում, այդ ժամանակ նաեւ բոլոր հարցերի հետ մեկտեղ պետք է քննության առարկա դառնա մեղադրանքի ոչ հստակ լինելը: Սա իրենց տեսակետն է: Մեր փաստարկն այն է, որ մեղադրանքի ոչ հստակ լինելը ոչ այդքան հետագայի համար է մեզ համար խնդիրներ ստեղծում, ինչքան հիմա նախաքննության փուլում, այսինքն՝ նախաքննության փուլում ենք մենք զրկված լինում մի շարք դատավարական գործիքներից, երբ որ մեզ համար մեղադրանքը պարզ չէ: Հիմա դատարանը մեր բողոքը մերժել է, դատական ակտը դեռ չենք ստացել, երբ որ կստանանք, հնարավոր է, որ ավելի ընդլայնված կարողանամ ասել, թե ինչու է բողոքը մերժել»:

Մեր հարցին, թե դատարանի այս որոշումը բողոքարկվելո՞ւ է, պաշտպանը դրական պատասխան տվեց՝ հավելելով. «Բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարան եւ հետո արդեն կքննարկենք նաեւ այս հարցը Եվրոպական դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու խնդիրը: Հնարավոր է, որ հիմա ներկայացվի՝ վերաքննիչ դատարանը անցնելուց հետո, հնարավոր է, որ հիմա չներկայացվի, այլ ներկայացվի ավելի ուշ փուլում»:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմի համար մասնավորապես հասկանալի չեն մեղադրանքի հետեւյալ ձեւակերպումները.

  • «Որոշվեց մարտի 1-ի առավոտյան ցրել Ազատության հրապարակի ցույցը»:
  • «Ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով կազմել, ստորագրել, շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ, իրականությանը չհամապատասխանող բովանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ»:
  • «Քաղաքական գործընթացները ճնշելու գործին ներգրավվել են նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի որոշ անձինք»: 
  • «Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի ներգրավմամբ տարբեր եղանակներով եւ միջոցներով արվել են այս, այս գործողությունները՝ Սահմանադրական դատարանի անդամների վրա ճնշումներ գործադրելու համար»:

Պաշտպանական կողմն այս ձեւակերպումները հստակեցնելու միջնորդությամբ դիմել էր ՀՔԾ-ին, սակայն այն մերժվել էր, ինչն էլ բողոքարկվել էր դատարան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6682 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ