Երևան
12 °C
Մեկ շաբաթ առաջ՝ մարտի 19-ին Ղազախստանում ավարտվեց դեռեւս ԽՍՀՄ փլուզումից առաջ սկսված ժամանակաշրջանը. նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հրաժարական տվեց զբաղեցրած պաշտոնից՝ դառնալով հետխորհրդային շրջանում առաջին միջինասիական ղեկավարը, որը լքեց երկրի ղեկավարի պաշտոնը ինքնակամ, ոչ թե մահվան, կամ հեղափոխության հետեւանքով: Մինչեւ նախագահական ընտրությունների անցկացումը նախագահի պարտականությունները կատարելու է խորհրդարանի վերին պալատի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Սակայն այս քայլով «յելբասիի»՝ ազգի առաջնորդի շուրջ 30-ամյա կառավարումը չի ավարտվում: Նազարբաեւը շարունակում է իր ձեռքում պահել հիմնական իշխանական լծակները:
Նախ եւ առաջ դա իշխող «Նուր Օտան» կուսակցության ղեկավարի պաշտոնն է: Կուսակցությունը գործնականում որեւէ ընդդիմություն չունի Ղազախստանի քաղաքական դաշտում եւ ընկալվում է որպես համաժողովրդական, ուստի դրա ղեկավարը, առավել եւս եթե դա «յելբասին» է, մեծ հարգանք ու հեղինակություն է վայելում: Սակայն, իրական իշխանություն Նազարբաեւին ապահովում է Առաջին նախագահ՝ ազգի առաջնորդի մասին օրենքը, որով նա իրավունք ունի դիմել Ղազախստանի ժողովրդին, պետական մարմիններին եւ պաշտոնյաներին`ցանկացած կարեւոր նախաձեռնությամբ, որոնք պարտադիր պետք է քննարկվեն: Նա իրավունք ունի նաեւ ելույթներ ունենալ խորհրդարանի եւ դրա պալատների առջեւ, կառավարության նիստերում: Բացի դրանից «յելբասին» ցմահ զբաղեցնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որի ձեռքում է կենտրոնացած ուժային կառույցների նկատմամբ վերահսկողությունը:
Թեեւ իշխանությունը փաստացի մնում է Նազարբաեւի ձեռքում՝ երեւույթն ինքնին աննախադեպ է: Ղազախստանում իշխանության փոխանցման հարցը լայն քննարկումների առիթ դարձավ դեռեւս 2015 թ. արտահերթ ընտրություններից հետո, երբ Նազարբաեւը ստացավ ձայների 95%-ից ավելին՝ ինչն ի ցույց դրեց Ղազախստանի քաղաքական դաշտի ամայությունը եւ հարց առաջացրեց, թե ինչ է լինելու Նազարբաեւի հեռանալուց հետո:
Ամենահավանական տարբերակները երեքն էին. 1999 թ. Ռուսաստանի մոդելը, երբ նախագահի հրաժարականից հետո նշանակված ժամանակավոր պաշտոնակատարը հաղթում է ընտրություններում, 2003 թ. Ադրբեջանի մոդելը, երբ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, եւ գործող նախագահի մահվանը հետեւող անկառավարելի քաոսը՝ հիմնական դերակատարների պայքարի ֆոնին հյուսիսային շրջանների ռուսալեզու բնակչության անջատողական տրամադրությունների ակտիվացմամբ:
Ներկայումս Ղազախստանում տեղի է ունենում առաջին երկու մոդելների սինթեզված տարբերակը, ինչը զգալիորեն նվազեցնում է քաոսի հավանականությունը: Ընդ որում, որեւէ մոդելի «մաքուր» խաղարկմանը խանգարում են օբյեկտիվ պատճառներ: Ղազախստանի, նախկին ԽՍՀՄ եւ, ինչու ոչ, համաշխարհային մակարդակով Տոկաեւն, իհարկե, ճանաչված դիվանագետ է: Սակայն անցյալ տարի նա նշել է 65-ամյակը, եւ քիչ հավանական է, որ «յելբասին» նրան է տեսնում Ղազախստանի հաջորդ առաջնորդի դերում: Տոկաեւն ամենայն հավանականությամբ ժամանակավոր նախագահ է՝ մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ կանցնեն նախագահական ընտրությունները:
Այդ ընտրություններին ամենամեծ ինտրիգը, թերեւս, Նազարբաեւի թեկնածուի հարցն է, քանի որ անկախ ամեն ինչից, հենց այդ թեկնածուն նախագահ դառնալու ամենամեծ շանսերն ունի: Առայժմ դիտարկվում է երեք տարբերակ՝ բոլորն էլ Նազարբաեւի կլանից. Նազարբաեւի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, որը Տոկաեւի՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարգվելուց հետո ընտրվեց խորհրդարանի վերին պալատի նախագահ, «յելբասիի» միջնեկ դստեր ամուսին, օլիմպիական կոմիտեի նախագահ եւ Ղազախստանի ամենահարուստ քաղաքացիներից մեկը՝ Տիմուր Կուլիբաեւը, որը համարվում է Ղազախստանի տնտեսության «համակարգողը», եւ Նազարբաեւի եղբոր որդի Սամաթ Աբիշը, որը 2015 թ. դեկտեմբերից զբաղեցնում է Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:
Արեւելյան ժառանգականության տրամաբանությունը ստիպում է որոշ փորձագետների ամենահավանական թեկնածու համարել Նազարբաեւի զավակին՝ տվյալ դեպքում դստերը, սակայն այդ քայլը չափազանց պարզունակ ու անհաշվենկատ կլիներ «յելբասիի» կողմից: Տրամաբանորեն ավելի նպատակահարմար կլինի որպես «թագաժառանգ» պատրաստել ուժային կառույցների ներկայացուցչի, որը Նազարբաեւի վերջնական հեռանալուց հետո կկարողանա ղեկավարել նաեւ ուժային կառույցները, իսկ այդ դերի համար քննարկվողներից ամենահարմար տարբերակը հենց Աբիշն է: Այդուհանդերձ, Աբիշը ամբողջովին չի ժառանգելու Նազարբաեւի իշխանությունը: Այն բաժանվելու է բոլոր դերակատարների միջեւ. Սամաթ Աբիշի նախագահ դառնալու պարագայում Դարիդա Նազարբաեւան կշարունակի պաշտոնավարել խորհրդարանի վերին պալատի ղեկավարի պաշտոնում, իսկ Կուլիբաեւն ամենահարմար թեկնածուն կլինի երկրի վարչապետի պաշտոնի համար: Ինչ վերաբերվում է նախագահի ներկայիս ժպ. Տոկաեւին, որը միշտ աչքի է ընկել Նազարբաեւի եւ նրա գաղափարների նկատմամբ ունեցած լոյալությամբ, ապա նա կարող է ստանձնել իշխանության անցնցում փոխանցման համակարգողի դերը:
Այդուհանդերձ, Նազարբաեւի կլանի գլխավոր մարտահրավերը ոչ թե սեփական թեկնածուի հարցն է, այլ առաջիկա մեկ տարվա ընթացքում այլ կլանների, ինչպես նաեւ արտաքին ուժային կենտրոնների հզորացումը կանխելը: Սպասելի է, որ ընտրություններին ընդառաջ Ղազախստանում իրենց ազդեցությունն են փորձելու ամրապնդել Չինաստանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը՝ «սեփական» թեկնածուների միջոցով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT