Երևան
12 °C
Լոռեցի Արագած Աբրահամյանը մեկն է այն հերոս տղաներից, ով պայքարեց հայրենիքի սահմանների անառիկության և երկրի խաղաղության համար: Հիշում է, որ հակառակորդի գռադ-կայանից առաջինը հրետակոծության ենթարկվեց իրենց զորամասը: Տագնապի ազդանշանների ներքո մի քիչ խուճապահար զորամասից դուրս եկան ու բարեբախտաբար, առանց կորուստների: Հետո արդեն շարժվեցին դեպի իրենց տեղակայման վայրեր, որտեղ օր ու գիշեր մարտի բռնվեցին թշնամու դեմ:
2 ամիս էր մնացել, որ ավարտեր ծառայությունը, երբ սկսվեց քառօրյա պատերազմը: Արագածի համար այդ 4 օրը միայն հաղթանակներով չէր լցված, քառօրյա պատերազմի ընթացքում զոհվեցին Արագածի ընկերները, ընկան հերոսի մահով հանուն հայրենիքի եւ երկրի խաղաղության:
Արագածը ծառայելիս է եղել Ֆիզուլիում՝ զրահատանկային գումարտակում: Տագնապի ազդանշանից հետո անմիջապես ուղեւորվել են առաջնագիծ՝ դեպի Ջաբրահիլ: Ասում է, ճանապարհին արդեն իրենցից մեկ տանկ է վնասվել, վիրավորներ են տվել, բայց նորից մտել են առաջնագիծ՝ կռվի դաշտ:
18-20 տարեկան երիտասարդների համար, ովքեր պատերազմի մասին լսել էին միայն մեծերի պատմածով եւ տեսել ֆիլմերում, մի քիչ անսովոր էր անցնել այդ դժոխային օրերի միջով:
«Մինչ պատերազմը սկսելն էի խոսել ընտանիքիս անդամների հետ, երբ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հետագայում, երբ մտանք մարտական գործողությունների վայր, չէի պատկերացնում, որ ողջ հայ ազգն է տեղյակ, դրա համար էլ չէի ցանկանում զանգել տուն ու ասել, թե ինչ է կատարվում: Մերոնք համացանցից էին իմացել, ապրիլի 5-ին, երբ իրավիճակը ավելի հանգիստ էր, այդ ժամանակ զանգեցի ու ասեցի՝ ես լավ եմ, անգամ չասեցի, որ զոհված ընկերներ ունեմ»,-պատմում է նա:
Արագածը հիշում է՝ տագնապի ազդանշանից հետո սկզբում չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում.
«Սկզբում մի քիչ խուճապի մեջ էինք, չէինք հասկանում, թե ինչ է կատարվում, մեր զորամասը հակառակորդի գռադից գնդակոծվեց, մենք դրանից դուրս եկանք, մի քիչ խուճապ կար սկզբում, սակայն հետո արդեն կարողացանք մեր առջեւ դրված խնդիրը կատարել»:
Թեպետ ինքը չի վիրավորվել, սակայն ցավով է հիշում ոչ միայն այդ օրերը, այլ նաեւ զոհված ծառայակից ընկերներին.
«Նրանք իմ ընկերներն էին, թե ինչ ցավ ապրեցի, խոսքերով ասել հնարավոր չէ, դա իմ մեջ է, ու ես չեմ կարող բառերով ասել… կորուստը մեծ էր մեզ համար, իրենց ընտանիքի ու ողջ հայության համար, չէինք ցանկանում ոչ ոքի ասել ու նաեւ հակառակորդին տեղեկությունը չհասնելու համար»:
Այն ժամանակ դեռ 20-ամյա պարտադիր ժամկետային զինծառայողը դժվարանում է ասել, թե ինչ էր զգում կռվի թեժ պահին.
«Այդ պահին չէի մտածում ոչնչի մասին, անգամ չէի մտածում, որ կարող է ես խոցվեմ, մեր խնդիրը հակառակորդի տանկը խոցելը չէր այդ ժամանակ, մեր խնդիրը հակառակորդի ՀՏԿ-ները խոցելն էր, քանի որ այնտեղից ճնշման տակ էին պահում մեր առաջնագիծը… Կամուլյածիվ արկ կանչեցինք, որ վերջինը դրանով կրակենք, ու երբ դուրս եկանք, արդեն մեր դիմացը տանկ էր դուրս եկել: Մեր արագ կողմնորոշվելու արդյունքում խոցեցինք իրենց տանկը: Հպարտ եմ, որ կարողացանք նյութական ու մարդկային կորուստներ պատճառել հակառակորդին»:
Որպես քառօրյա պատերազմի մասնակից, Արագածը դժգոհ է պետական ուշադրությունից ու հոգատարությունից: Որպես օրինակ հիշեցնում է՝ սովորում է ՎՊՀ-ի 4-րդ կուրսում: Նախկինում վարձի մի մասը վճարում էր համալսարանը, մնացած մասը՝ Լոռու նախկին մարզպետը: Այսօր միայն համալսարանն է զեղչում իր վարձավճարի մի մասը, մյուս մասը իր ուսերին է դրված, որը դժվարանում է վճարել, մինչդեռ տեղական, մարզային ու հանրապետական իշխանությունների համար դժվար չէր լինի հոգալ այս խնդիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT