Բոլոր այդ թանկացումների մասին խոսակցությունները մանիպուլյացիաներ են. վարչապետ

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստին անցնելը անդրադարձավ երեկվանից սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը նիստին էր հրավիրել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, որպեսզի տեղեկատվություն տրամադրի, թե ինչ է կատարվում:

Կոտոլյանը նշեց, որ որպես այդպիսին գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին 3-4 օրվա ընթացքում Հայռուսգազարդից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն աճել է: «Հետեւաբար տնտեսվարողները իրենց ծրագրային փոփոխությունների մեջ պետք է անեին, որը չեն արել, հետեւաբար մեր սպառողները ստիպված են եղել ավել վճարել, որի համար Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել է, որ անպայման փոփոխություն կատարեն իրենց դիսպենսերներում եւ ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավել գումար վճարելու»,- ասաց Կոտոլյանը:

Վարչապետը Կոտոլյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ չեն մտցրել այդ ծրագիրը, «այսինքն ավելի մեծ խտությամբ են հիմա գազը տալիս Գազպրոմ-Արմենիայից, քան նախկինո՞ւմ», ի պատասխան Կոտոլյանն ասաց. «Գազպրոմ-Արմենիան ամեն օր գազի խտություն է տալիս ու ԱԳԼՃԿ-ներում ամեն օր այդ խտությունը պետք է փոփոխեն, որի համար ես դիմել էի, փետրվարի 15-ի մեր նիստին որոշում ընդունեցինք, որպեսզի գազի վաճառքը իրականացվի կիլոգրամով, որպեսզի խտության խնդիրը մենք այլեւս չունենանք, բայց քանի որ այդ օրենքը չի ընդունվել, ԱԺ-ում է ներկա դրությամբ...»:

Վարչապետի հարցին, թե չի էլ ընդունվել այդ օրենքը չէ՞, Կոտոլյանը պատասխանեց. «Այո, չի ընդունվել: ԱԳԼՃԿ-ների տերերի հետ զրույց ենք ունեցել, խնդրել ենք, որպեսզի ամեն օր հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն ավել վճարել: Մենք դա որակում ենք միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»:

Վարչապետը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքվեց. «Պարոն Անանյան, սա կարո՞ղ է կապ ունենալ այն գործունեության հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք. այն է գազալցակայաններում ստվերի կրճատման եւ չարաշահումների դեմ պայքար: Հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերը այսպիսով փորձում են ինչ-որ պրովոկատիվ գործողություններով իրենց խելքով այսպես ասած որոշակի դժգոհություն հայտնեն»:

ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Տեսականորեն հնարավոր է, պարոն վարչապետ: Որովհետեւ գազալցակայանների աշտարակները դեռեւս 2008 թվականից ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն ե՛ւ կիլոգրամներով ե՛ւ մետր խորանարդներով ցուցմունքներ ապահովել: Բայց այդ խտության ցուցմունքը ամեն առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված: Այսինքն, ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից եւ տարիներ շարունակ մենք այդպիսի տեսակետ ունենք, որը դեռ ճշգրտման կարիք ունի, որ նաեւ այդ գործակիցը տասնորդականների ճշգրտության կամ փոփոխության պարագայում կարող էր հետագայում ապահովել ինչ-որ ծավալների փոփոխություն»:

Վարչապետը նշեց, որ երեկ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, 2-րդը նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունը այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված: Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ:

Հետեւաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ կարող ենք մենք ուրիշ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիա անել եւ այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք այս իրավիճակում կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ իրենք սխալվում են: Ես էլի ուզում եմ բոլորին զգուշացնել արդեն վերջին անգամ, մեր բարեկրթությունը թող որեւէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան անձնապես՝ բոլորը առանց բացառության: Որեւէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում եւ շատ հասցեական եմ ասում: Հետեւաբար Շուկայի վերահսկողական տեսչությունը, ՊԵԿ-ը մյուս այն մարմինները, ովքեր ունեն իրավասություններ շատ արագ արձագանքում են եւ գտնում են շատ խիստ պատժի ենթարկելու այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակներում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել:

Եւս մի բան, պարոն Անանյան, ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի: Եթե պետք է այդ ճանապարհով գնան, որ գազալցականները պետք է ՀԴՄ խփեն սնանկանան՝ չնայած այդպիսի բան չի կարող լինել, ուրեմն թող սնանկանան: Ժողովրդի հաշվին, պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու: Ես ուզում եմ, որ բոլորս այս ամեն ինչը շատ հստակ արձանագրենք:

Այստեղ նաեւ ազգային անվտանգության խնդիր կա, պարոն Վանեցյան: Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու՝ սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում՝ ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, որ դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան եւ եւս կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա անառարկելի արժեք է մեզ համար եւ կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել:

Բայց այս քննարկման արդյունքում ես ուզում եմ արձանագրենք, որ գազալցակայանների շուկայում կառավարությունը որեւէ ազդեցություն թողնող որոշում չի կայացրել: Բոլոր այդ թանկացումների մասին խոսակցությունները մանիպուլյացիաներ են եւ ես կարծում եմ, որ մենք պետք է ավելի խորանանք այդ մանիպուլյացիաների արդյունքների մեջ: Պարոն Կոտոլյան, պարոն Անանյան, ինձ կզեկուցեք մեկ երկու օրվա ընթացքում կոնկրետ պատճառների եւ մեր արձանագրած արդյունքների մասին»,- ասաց վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4734 դիտում

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ

Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ

Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս