Վանաձորի թիվ 20 դպրոցի աշակերտների մի մասը կրկին դասադուլ է արել. ովքեր են մտել դպրոց (լուսանկարներ)

Վանաձորի թիվ 20 դպրոցի աշակերտների մի մասն այսօր կրկին դասադուլ է իրականացրել, ի աջակցություն տնօրենի պաշտոնում չնշանակված, դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանի: Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ հայտարարված մրցույթին մեծ թվով մասնակիցներ են գրանցվել, որոնցից եւ ոչ մեկը չի կարողացել հավաքել պահանջվող 5 միավորը: Նրանցից միայն երկուսն են անցել 2-րդ փուլ՝ Կարինե Մարգարյանն ու Մարիետա Հարությունյանը: Վերջինս, որ դպրոցի երկար տարիների փոխտնօրենն է, հավաքել է 4, մյուս թեկնածուն՝ Կարինե Մարգարյանը, հավաքել է 3 միավոր: Քանի որ ոչ ոք չի հաղթահարել շեմը, գործերն ուղարկվել են փոխվարչապետին, նա էլ տնօրեն է նշանակել Կարինե Մարգարյանին: Դասադուլ անող երեխաներն ու նրանց ծնողներից շատերը նշեցին, որ նշանակված տնօրենը Լոռու մարզպետի դասընկերուհին է, որը թեպետ ավելի քիչ միավոր է ստացել, սակայն նշանակվել է տնօրեն անձամբ մարզպետի միջնորդությամբ:
ՀԺ-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանն ասաց, որ առավոտյան իրենք այցելել են դպրոց, նորմալ դասապրոցես է եղել: Վարչության պետն ասաց, որոշ ժամանակ անց դպրոց են մտել ինչ-որ երիտասարդներ, բացել բարձր դասարանների դռներն ու կոչ արել դուրս գալ դասադուլի. «9-րդ դասարանի դուռն են բացել, դպրոցի կոլեկտիվի մեծ մասն այսօր կեսօրին, երբ ներկայացրեցինք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվածին, նրան ծափողջյուններով ընդունեցին, մեզ ասացին, որ նաեւ ստորագրահավաք են պատրաստվում իրականացնել, թե ովքեր են կողմ նշանակված տնօրենին»,-ասաց վարչության պետը՝ նշելով, որ դասադուլը կոնկրետ ուղղորդված է, որին տեղյակ են թե՛ ծնողները, թե՛ աշակերտներն ու թե՛ կոլեկտիվը. «Մենք, որպեսզի չխաթարենք դասապրոցեսն ու ամեն մեկին չթողնենք մուտք գործել դպրոց ու նման կոնչեր հնչեցնել, վաղը արդեն հստակ քայլեր կանենք»:
Կրթության ոլորտի պատասխանատուն հիշեցրեց՝ եթե որեւէ անօրինական բան են տեսնում, թող դիմեն համապատասխան մարմիններին, բայց կրթական պրոցեսը խանգարելու, երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը սահմանափակելու իրավունք որեւէ մեկը չունի:

Կրթության ոլորտի պատասխանատուն ասաց նաեւ, որ հիմնականում ցույցի են դուրս եկել այն աշակերտները, ովքեր ուսման մեջ թույլ են ու այս տարի քննություն ունեն:

Տպել
985 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ