Երևան
12 °C
Ապրիլի 7-ին «Երկրապահ» կամավորականների միությունը արտահերթ համագումար հրավիրեց, որի ժամանակ նոր վարչություն ընտրվեց, իսկ ԵԿՄ նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ աղմկահարույց բացահայտումներից հետո՝ 2018 թվականի հունիսի 24-ին, ԵԿՄ-ն վարչության նիստում կասեցրեց ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։
«Հայկական ժամանակ»-ը զրուցեց ԵԿՄ նորընտիր վարչության անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
- Պարոն Հարությունյան, հանրության մոտ կարծիք է ձեւավորվել, որ նոր իրողություններում ԵԿՄ-ն այլեւս անելիք չունի եւ պետք է այդ կառույցը փակվի: Կիսո՞ւմ եք այս տեսակետը, եւ եթե ոչ, ապա կխնդրեի հիմնավորել, թե ինչո՞ւ պիտի կառույցն իր գործունեությունը շարունակի:
- Եկեք հասկանանք՝ դա ինչ կառույց է, ինչպես է ձեւավորվել այն եւ ընդհանրապես այլ պետություններում կա՞ն այդպիսի կառույցներ, թե՝ ոչ: Այս կառույցը ձեւավորվել է պատերազմի ժամանակ, լուծել է կարեւորագույն խնդիրներ, ունի մեծ ներդրում մեր հաղթանակներում: Արդյունքում մենք ունենք այս կազմակերպությունը, որի նպատակն է բարձրացնել բանակի մարտունակությունը՝ պետության անվտանգությունը ապահովելու համար, լուծել պատերազմի մասնակիցների սոցիալական խնդիրները եւ նոր սերունդ դաստիարակել:
Հիմա ձեր հարցին հարցով եմ պատասխանում՝ իսկ կա՞ պետություն, որը եղել է պատերազմի մասնակից ու չունի այդպիսի կառույց: Չկա, դա կլինի ԱՄՆ-ում, դա կլինի Ռուսաստանում: Այնպես որ, այն հարցադրումը՝ այդ կառույցը պետք է, թե՝ ոչ, ինքնուրույն պատասխանը տալիս է: Դա պահանջված կառույց է, եթե նույնիսկ չլիներ, մենք պետք է դա ստեղծեինք: Շնորհիվ Վազգեն Սարգսյանի եւ այլ մարդկանց, մենք ունենք այդ կառույցը: Հիմա խնդիրը հետեւյալն է՝ այդ կառույցը ամրապնդել եւ անել ամեն ինչ, որպեսզի ինքը իրականացնի այն խնդիրները, որոնք իր առջեւ դրված են:
- Երեկ տեղի ունեցավ ԵԿՄ արտահերթ համագումար, որի ժամանակ ԵԿՄ նախագահ ընտրվեց Սասուն Միքայելյանը: Երկար տարիներ խոսվում էր, որ կառույցը իշխանությունների կցորդ էր դարձել: Ինչո՞ւ հենց գործող իշխանության ներկայացուցիչ Սասուն Միքայելյանի թեկնածության վրա ԵԿՄ-ում կանգ առան, եւ եթե Միքայելյանը չլիներ իշխանության ներկայացուցիչ, արդյո՞ք նրան ԵԿՄ նախագահի պաշտոնում կցանկանային տեսնել ԵԿՄ-ականները:
- Եկեք սկսենք սկզբունքներից. Ի՞նչ խնդիր է լուծում ԵԿՄ-ն: Դա պետության անվտանգության ապահովման խնդիրն է, բանակի հետ սերտ կապը, սոցիալական խնդիրները եւ սերունդներին ռազմահայրենասիրական դաստիրակչությունը: Հիմա հարց եմ տալիս, իսկ այդ խնդիրները հնարավո՞ր է լուծել՝ լինելով ընդդիմադիր դաշտում: Սա բնական է, դա նույնն է, ինչ-որ հարցնես՝ վարչապետը կամ նախարարը պիտի իշխանության մե՞ջ լինի, թե ոչ: Իհարկե, սա այն կառույցն է, որը սերտ համագործակցում է բանակի հետ առաջին հերթին եւ բնականաբար իշխանության հետ: Հիմա այլ հարց է, որ այդ կազմակերպությունը ժամանակին օգտագործել են տարբեր հարցերի շուրջ՝ ես չեմ բացառում դա, բայց դա այլ հարթության հարց է, որ կազմակերպությունը ծառայել է ոչ այն նպատակներին, որը հռչակված է եղել:
Հանրությունը դրա մասին երեւի չգիտի, բայց հոկտեմբերի 27-ից հետո ԵԿՄ-ն, բանակը լուծեցին նաեւ մի կարեւորագույն խնդիր, որը հետագայում թույլ չտվեց Ղարաբաղի հարցը լուծել ոչ հայանպաստ տարբերակով: Ֆիքսենք, որ «Երկրապահ»-ը լրջագույն ներդրում ունի պատերազմի ժամանակ՝ հաղթանակի համար եւ նաեւ խաղաղ պայմաններում ծառայում է պետությանը եւ Հայաստանի շահերին: Այնպես որ, այստեղ պետք չէ խառնել տարբեր հարթություններ: Իսկ որպեսզի այդ կառույցը չօգտագործվի այլ նպատակներով՝ դա արդեն համապատասխան ուժերի, պետության խնդիրն է:
- Քանի որ միությունը շարունակելու է իր աշխատանքը վերջին շրջանում ձեռք բերած ոչ այնքան բարի համբավի պայմաններում՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու նոր վարչությունը եւ ԵԿՄ նորընտիր նախագահը, որպեսզի հանրությունը այդ կառույցին սկսի դրական վերաբերվել:
- Ես չէի ասի, որ վերաբերմունքը երկրապահին բացասական է: Մենք պետք է ասենք, որ այո, առանձին մարդիկ իրենց պահվածքով, իրենց մոտեցումներով վարկաբեկել են ոչ թե ամբողջ երկրապահը, այլ առաջին հերթին իրենց, եւ այստեղ էլ մենք չպիտի խառնենք առանձին անձերին եւ կազմակերպությանը: Իսկ որ կազմակերպությունն ամբողջ իր կազմով Ապրիլյան գործողությունների ժամանակ այցելեց շփման գիծ, ռազմական գործողությունների գոտի, դա այդ կառույցն է արել, չէ՞: Այնպես որ, երբ մենք մի կառույցի գնահատական ենք տալիս, մենք պետք է տանք ընդհանուր գնահատական, իրականացնո՞ւմ է իր առջեւ դրված ֆունկցիաները, թե՝ ոչ, հետո բացասական կողմերը: Չի կարելի առանձին անձերի բացասական գործողությունները տարածել ամբողջ կազմակերպության վրա:
- Այս փուլում, ո՞րն է լինելու միության առաքելությունը:
- Դա չի փոխվելու, խնդիրը նրանում է, թե ինչքանով կազմակերպությունը կկատարի իր առջեւ դրված խնդիրները, ինչ որակով եւ ինչ խորությամբ: Նոր խնդիր ես չեմ տեսնում:
- Տեսակետներ են հնչել, որ ԵԿՄ-ն պետություն է պետության մեջ, կամ բանակ՝ բանակի մեջ, քանի որ ունենք Զինված ուժեր, եւ այս պարագայում նմանատիպ միություն ունենալը այդքան էլ ճիշտ չէ: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Սա հասարակական կազմակերպություն է, սա պետություն պետության մեջ չէ, բանակ՝ բանակի մեջ չէ:
- ՀԱԲ-ի (Հայոց ազգային բանակ) հետ են համեմատում նաեւ:
- ՀԱԲ-ը եղել է այն ժամանակ զինված, Երկրապահն այսօր զինված չէ, Երկրապահն այսօր բանակի նման տեխնիկա չունի եւ իր կառուցվածքն ունի: Սա ՀԿ է, որը գրանցված է եւ ունի իր հստակ կանոնադրությունը: Այնպես որ, այստեղ խոսել, թե սա բանակ՝ բանակի ներսում է, սխալ է: Բայց ամենակարեւորը՝ մենք խոսեցինք, որ այսպիսի կառույցներն անհրաժեշտ են: Սա բնական երեւույթ է:
- Երեկվա համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նրանց ներկայությունը արդյո՞ք ինչ-որ խորհուրդ ուներ:
- Երբ «Երկրապահ»-ը ստեղծվում էր, հիմնադրման համագումարին ե՛ւ նախագահը կար ե՛ւ պաշտպանության նախարարը կար: Վարչապետի եւ պաշտպանության նախարարի ներկայությունը բխում է այն ֆունկցիաներից՝ ինչ-որ դրված է այդ կառույցի վրա: Ու այստեղ պիտի լինի սերտ կապ բանակի հետ: Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչպես կարող է այդ կառույցն իր գործունեությունն իրականացնել՝ առանց բանակի հետ համագործակցելու՝ ռազմական գործողությունների ժամանակ: Այստեղ պետք է հստակ ամեն ինչ երեւա, թե Երկրապահն ուր է գնում եւ ինչ ֆունկցիա է կատարում: Սա մի պետական համակարգ է, որը լուծում է մի խնդիր՝ բանակի եւ պետության անվտանգության ապահովման խնդիր:
- ԵԿՄ-ում ինքնամաքրման պրոցես տեղի ունենալո՞ւ է: Այսինքն, այն մարդիկ, ովքեր այդքան էլ կապ չունեն պատերազմի հետ, դուրս մղվելո՞ւ են միությունից:
- Ես հիմա չեմ ուզում այդ թեմայով ծավալվել, որովհետեւ նոր խորհուրդ է ձեւավորված, խորհուրդն այդ ամեն ինչը կուսումնասիրի, անցած ճանապարհը, բացթողումները կուսումնասիրի եւ կանի եզրակացություն ու կընդունի համապատասխան որոշումներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT