Երևան
12 °C
«Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել եւ փորձել լուծում տալ իր ներկայացրած խնդրին: Թոփուզյանի նամակի համաձայն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը խեղաթյուրված տեղեկություններ է ներկայացրել:
Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Որպես պատասխան՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար
Ալբերտ Բաբայանի՝ «Հետք»-ին ուղղված, խեղաթյուրված տեղեկություններ պարունակող նամակին
ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն՝ 23.02.2018թ-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ՉԱԻ) և «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի («Ընկերություն») միջև կնքվել է հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պետական գնման N ՉԱԻ-ԳՀՁԲ-18/1 ծածկագրով պայմանագիրը երեք տարի ժամկետով, որը գործում է մինչև 30.12.2020թ-ը՝ յուրաքանչյուր տարվա համար ֆինանսական միջոցների առկայության հիման վրա համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով:
Ընկերությունում բավարար ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը, առանց հիմնավոր պատճառաբանության, հրաժարվում է կնքել 2019թ-ի համար ծառայությունների մատուցման համաձայնագիրը, ինչի պատճառով չի կատարվում Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը։
Նշված հարցի կարգավորման համար Ընկերության կողմից նամակներ են հասցեագրվել (14.01.2019թ. և 14.03.2019թ.) ՉԱԻ-ին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (նախարարի պաշտոնակատար պարոն Տիգրան Խաչատրյանին) և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին (04.02.2019թ. և 22.02.2019թ.), սակայն որևէ պատասխան այդ նամակներին ընկերությունը մինչև օրս չի ստացել:
29.03.2019 թ-ին «Հետք»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ փոխնարարար Ալբերտ Բաբայանը, դուրս գալով իրեն վերապահված իրավասությունների շրջանակից, «առանց որևէ միջամտություն գործադրելու պայմանագրային կողմի՝ ՉԱԻ-ի վրա», հայտարարել է կողմերի պայմանագրային փոխհարաբերությունների խզման մասին: Իրականացվող հաշվապահական հաշվառման ծառայությունները կասեցնելու մասին «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ն ՉԱԻ-ի կողմից որևէ ծանուցում չի ստացել։
Ընկերությունն ավելի ուշ «Հետք»-ից է տեղեկացել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի պարզաբանմամբ` «ՀՀ կառավարության կողմից որդեգրված կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման՝ այն է հնարավոր քիչ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու քաղաքականությունը, հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց վճարման համար գումար չի նախատեսվել՝ փոխարենը որոշում է կայացվել հաշվապահական հաշվառումը շարունակել իրականացնել նախատեսված հաստիքային միավորների միջոցով, իսկ առաջացած հավելյալ միջոցները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով ուղղվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի 127 աշխատակիցների վարձատրության ավելացմանը»: Իրականում աշխատավարձի չնչին փոփոխություն է կատարվել միայն 109 աշխատակցի մասով, այն էլ սկսած միայն 2019թ մարտի 12-ից։ Ալբերտ Բաբայանի պատասխանում նշվում է, որ նախարարության որևէ պաշտոնյայի կողմից ճնշում չի գործադրվել ՉԱԻ–ի նկատմամբ՝ 2019թ-ի համաձայնագիրը չստորագրելու համար։ Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ 09.01.2019թ. ՀՀ պետական գնումների կայքում հրապարակվել է ՉԱԻ տնօրեն Հայկ Ստեփանյանի կողմից հաստատված ՉԱԻ 2019թ-ի գնումների պլանը, ըստ որի՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսվել է 22,3 մլն ՀՀ դրամ։ Ո՞վ և ինչու՞ է անտեսել այս փաստաթուղթը: Հիմք ընդունելով առկա ֆինանսական միջոցները՝ 12.02.2019թ. թիվ 104 նամակով ՉԱԻ-ն նախարարություն է ուղարկել 2019թ-ի եկամուտների և ծախսերի մասին նախահաշիվը՝ ներառելով նաև հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսված գումարը, ինչը 06.03.2019թ-ին նախարարության կողմից հետ է վերադարձվել՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների գումարը դարձնելով զրո։
Ալբերտ Բաբայանը նշում է, որ մինչև ընկերության հետ պայմանագրի կնքումը հաշվապահական հաշվառումը վարել են ՉԱԻ աշխատակիցները, և որ ընդհանուր ֆոնդը կազմել է 9 մլն դրամ։ Մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հիմքերի ամենապարզ թվաբանության արդյունքում անգամ ակնհայտ է, որ մինչ մեր Ընկերության հետ պայմանագիր կնքելը հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց ՉԱԻ-ի տարեկան ծախսը կազմել է ոչ թե 9 մլն ՀՀ դրամ, այլ 16,5 մլն ՀՀ դրամ:Սա կա՛մ միտումնավոր կեղծիք է, կա՛մ էլ տվյալ կազմակերպության կոորդինատորի անտեղյակություն, ինչը հարիր չէ նախարարի տեղակալի պաշտոնըզբաղեցնող անձին։
Ինչ վերաբերում է Ալբերտ Բաբայանի նշած 23 մլն դրամին, որը ընկերության կողմից մատուցած ծառայության արժեքն է, ապա այն ներառում է շուրջ 4 մլն ԱԱՀ-ի գումարը, որը նվազեցվում է ՉԱԻ-ի կողմից բյուջեին վճարվելիք գումարից։ Ստացվում է, որ ընկերության կողմից մատուցված ծառայության արժեքի ամսական տարբերությունը մոտ 175,000 դրամ է, որի դիմաց Ընկերությունը կրում է Հաշվապահական հաշվառման վարման ողջ գործընթացի պատասխանատվությունը։
Իսկ թե որտեղից և ինչ նպատակներ են հետապնդում պարոն Բաբայանի ներկայացրած այս խեղաթյուրված տվյալները, մտածելու տեղիք են տալիս։ Ամենացավալին այն է, որ նման ապակողմնորոշող տեղեկություններ կարող են ներկայացված լինել նաև ՀՀ կառավարության ղեկավարին։
Ըստ Ալբերտ Բաբայանի՝ «ընկերության ներկայացուցչի հետ տեղի են ունեցել քննարկումներ»։ Որպես ընկերության ղեկավար, պաշտոնապես հայտարարում եմ, որ ստեղծված իրավիճակի, հնարավոր լուծումների և դրանց հիմնավորումների հստակեցման նպատակով ընկերության որևէ ներկայացուցչի հետ երբևէ որևէ հանդիպում և քննարկում տեղի չի ունեցել։ Եվս մեկ բացահայտ կեղծիք պարունակող հայտարարություն։ Մեր ուշադրությունից չի վրիպել նաև վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի 27.03.2019թ-ի «Հետք»-ին ուղղված մամուլի հաղորդագրությունը, որում տեղեկացվում է, որ ստացված նամակները վերահասցեագրվել են նախարարությանը, սակայն չի նշվում, թե ինչ ժամկետում պետք է ակնկալվի պատասխանը դիմումատուին, ինչու են անպատասխան մնացել դեռևս փետրվարի 4-ին և 22-ին ՀՀ վարչապետին ուղղված նամակները, և ինչու է խախտվում Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը:
Մինչև օրս անպատասխան են մնացել ինչպես նախարարության կողմից մեզ ընդունելու մեր բազմաթիվ խնդրանքները, այնպես էլ` ՉԱԻ-ին, նախարարությանը և ՀՀ վարչապետին ուղղված բոլոր գրությունները:
Մեծարգո պարոն Վարչապետ, շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և, հետևաբար, ակնկալում ենք, որ այս հարցն էլ, Ձեր միջամտությամբ, կստանա իրավական հիմնավորմամբ պատշաճ լուծում։
Հարգանքով`
«Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT