Երևան
12 °C
Լուսանկարում «Դավարո» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Գալոյան
ՀՀ կառավարության համար կարեւորագույն ճյուղերից մեկն է համարվում ռազմարդյունաբերությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 ամիս առաջ ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ եւս մեկ անգամ շեշտեց, որ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը իրենց կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Թերեւս այս ամենից ելնելով էլ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո ստեղծվեց տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը:
Պարզվում է, որ ոչ միայն կառավարությունը, այլ քաղաքացիները եւս քայլեր են ձեռնարկում՝ ռազմարդյունաբերության զարգացման համար: «Հայկական ժամանակ»-ը զրուցեց «Դավարո» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Գալոյանի հետ, որի ընկերությունը զբաղվում է ռազմարդյունաբերությամբ:
- Պարոն Գալոյան, որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ռազմարդյունաբերությամբ եւ ի՞նչ տեխնիկայի արտադրությամբ եք զբաղվում:
- Մշակումները սկսել ենք 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Հասկանալով, որ բանակը նման զինատեսակների խիստ պահանջ ունի, փորձեցինք սկսել մշակումներ իրականացնել։ Առաջին փուլում փորձեցինք հասկանալ՝ ինչ տեսակներ եւ ինչ ֆունկցիոնալ հնարավորություններ պետք է ունենան համակարգերը։ Քանի որ զորքերի կողմից կոնկրետ պահանջներ չկային, մենք ինքներս թիրախավորեցինք սարքերի շարքը։
Սկսեցինք թիմ ձեւավորել, բավականին դժվար փուլ էր։ Չունենալով մասնագետների բազա՝ ստիպված սկսեցինք օր ու գիշեր սովորել։ Ստեղծեցինք փորձանմուշներ, որոնք պատրաստված էին պարզունակ եւ էժան նյութերից, ինչպես նաեւ բաղկացուցիչ մասերից։ Մեկ տարի աշխատելուց հետո ունեցանք բավականին փորձ ու գիտելիքներ՝ նախագծերը ավելի բարելավելու եւ այն մակարդակի բերելու համար, որը թույլ կտա համակարգերը օգտագործել զինված ուժերում։
Զուգահեռ ստեղծվեցին ընկերություններ, որոնք մշակեցին կապի համակարգեր, տեղորոշման համակարգեր, արհեստական բանականության հիման վրա օպտիկական համակարգեր։ Այս բոլորը համադրելով՝ այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ին (Անօդաչու թռչող սարք)։ Նպատակներից մեկն այն է, որ բոլոր բաղկացուցիչ մասերը մշակվեն եւ արտադրվեն Հայաստանում։
- Եթե գնային փակագծեր շատ չբացենք, ամեն դեպքում գնային առումով ավելի մատչելի՞ են, քան հակառակորդի օգտագործած ԱԹՍ-երը :
- Գները արտասահմանյան արտադրանքների համեմատ տասնյակ անգամներ ցածր են։
- Ձեր ընկերությունը ե՞րբ է արտադրել ԱԹՍ-եր:
- ԱԹՍ-երը արտադրվել են տարբեր ժամանակահատվածներում, հիմա ունենք 10 տարբեր տեսակի համակարգեր՝ տարբեր նշանակությունների համար։ Հաշվի են առնվում ամենաժամանակակից մոտեցումները եւ լուծումները։ Հիմա պլանավորում ենք ստեղծել եւս մեկ ընկերություն (AURS), որը կզբաղվի բարձր տեխնոլոգիական, փորձակոնստրուկտորական եւ արհեստական բանականության հիման վրա համակարգերի մշակմամբ:
- Ֆինանսական աջակցություն ունե՞ք:
- Ֆինանսական աջակցություն չունենք, բոլոր նախագծերը իրականացնում ենք մեր ուժերով։
-Պաշտպանության նախարարության հետ համագործակցո՞ւմ եք:
- ՊՆ-ի հետ համագործակցում ենք, բայց դեռ պատվերներ չունենք՝ ոչ փորձակոնստրուկտորական, ոչ սերիական։ Մենք նախագածում ենք, կատարում ենք բոլոր պահանջվող ինժեներական հաշվարկները, իրականացնում ենք մակետային տարբերակ, փորձարկում ենք, սեփական ուժերով իրականացնում ենք սերիական արտադրության համար նախատեսվող կաղապարները: Կաղապարների միջոցով պատրաստվում են վերջնական մոդելները, որոնք նույնպես անցնում են փորձարկումներ եւ ներկայացնում ենք ՊՆ-ին։
- Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում քանի՞ ընկերություն կա: Ոլորտը մրցակցային կարո՞ղ է դառնալ:
- Ներքին ընկերությունների միջեւ մրցակցություն կա, բայց դա միայն դրական հետեւանքներ ունի: Մենք միեւնույն ժամանակ համագործակցում ենք եւ մրցում՝ որակի, տեխնոլոգիական լուծումների առումով։
- Իսկ միջազգային ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հետ մրցակցելու հնարավորություն կա՞ որակական առումով:
- Միանշանակ մրցակցելու տեղ ունենք եւ նույնիսկ հաղթելու մեծ հնարավորություններ: Կա մի խնդիր, ՊՆ-ի կողմից հետաքրքրություն եւ գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ժամկետներում, առանց արհեստական ստեղծված բարդությունների չի լինում:
- Այժմ կա՞ն այդպիսի բարդություններ եւ ինչի՞ հետ են հիմնականում դրանք կապված: Թերահավատորե՞ն են մոտենում:
- Բյուրոկրատական են: Ես չէի ուզենա այս թեման շատ բաց մեկնաբանել:
- Ձեր կարծիքով՝ Հայաստանն առաջիկա տարիներին հեռանկարներ ունի՞ ռազմարդյունաբերության ոլորտում զարգանալու համար:
- Այլընտրանք չկա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT