Ձեռքերս բռնել էր, ասում էր՝ մամ, ինձ մենակ չթողեք, սրանք ինձ սպանելու են. մահացած Ծատինյանի մայրը մանրամասներ է պատմում

Լուսանկարում՝ Էդգար Ծատինյանն ու նրա մայրը՝ տիկին Լարիսան

Արդեն մի քանի օր է՝ համացանցում բուռն արձագանք է ստացել Երեւան քաղաքի բնակիչ 37-ամյա Էդգար Ծատինյանի մահվան վերաբերյալ աղմկահարույց գրառումը:

Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Մկրտչյանը, որը մահացածի քույրն է, ահազանգել էր, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում եղբայրը դաժան ծեծի է ենթարկվել, ապա տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» այնտեղից՝ «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 8-ին նրանց անգործության պատճառով մահացել է:

Ահազանգին արձագանքել է Ոստիկանությունը, սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Մարիամ Մկրտչյանը աղմկահարույց միջադեպի մասին տեղեկացրել է եղբոր մահվանից մի քանի օր առաջ՝ ապրիլի 13-ին: Ըստ ոստիկանության տարածած պարզաբանման՝ նախնական բժշկական եզրակացությամբ՝ Ծատինյանի մահվան պատճառը սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությունն է, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոմա: «Նախնական տվյալների համաձայն՝ մի քրեական գործի շրջանակում, սպանության կասկածանքով, Երեւան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցից ապրիլի 7-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է բերման ենթարկվել նախկինում բազմաթիվ անգամներ դատապարտված Էդգար Ծատինյանը, որի ինքնազգացողությունը բաժնում կտրուկ վատացել է, ինչի պատճառով շտապօգնության կանչ է ձեւակերպվել, ու վերջինս տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ, որտեղ հայտնել է, թե չի հիշում՝ ինչ է կուլ տվել: Էդգար Ծատինյանը այնուհետեւ տեղափոխվել է «Արմենիա» բ/կ, որտեղ էլ ապրիլի 8-ի առավոտյան մահացել է: Ապրիլի 14-ին ոստիկանություն հաղորդում է տվել Էդգար Ծատինյանի հարազատը՝ հայտնելով, թե ոստիկանները նրան ծեծելով սպանել են, իսկ բժիշկներն օգնություն ցույց չեն տվել»,- ասվում է պազրաբանման մեջ: Միաժամանակ ոստիկանությունը նշել է, թե հետաքննության մարմնին հանձնարարվել է ստուգել նաև ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրած անձի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է՝ սուտ մատնության հատկանիշների առկայությունը: «Միաժամանակ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն՝ հաղորդման մեջ նշված հանգամանքների ներգերատեսչական ստուգում իրականացնելու համար»,- եզրափակել են ոստիկանությունից:

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ ըստ նախնական տեղեկությունների՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանությունից նաեւ ասացին, որ ըստ նախնական տեղեկությունների՝ Ծատինյանը ոչ թե բաժնում է թմրանյութը կուլ տվել, այլ՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ:

Էդգար Ծատինյանը ոստիկանություն է բերման ենթարկվել ապրիլի 6-ին 84-ամյա թոշակառու կնոջ սպանության գործի շրջանակում: Մեզ հաջողվել էր ճշտել, որ տարեց կինը սպանվել էր դանակի 20 հարվածից, նրա բերանը կպչուն ժապավենով փակված էր եղել:

Սպանության հաջորդ օրը Ծատինյանը բերման է ենթարկվել: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել՝ խուլիգանություն կատարելու համար:

Մեր զրույցում երեկ նրա մայրը՝ Լարիսա Եփարյանը, որդուն բաժնում խոշտանգելու եւ բժիշկների անգործության վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց: Նա նշեց, որ որդուն այդ օրը Ավան եւ Նոր Նորքի դատարանի տարածք էր կանչել այսպես կոչված նրա ընկերը՝ Ֆեդյան, նշելով, թե բան ունի ասելու: Ըստ մոր պատմածի՝ որդին այդտեղ գնացել է հարեւանների՝ Աբրահամի եւ Էդգարի հետ. «Գնում են այդտեղ, որ Ֆեդյային տեսնեն, այդ պահին 7 մեքենա գալիս են, իր մեքենան փակում են, իրեն իջացնում են ու ձերբակալում մտցնում մեքենան: Մեքենայի մեջ ծեծում, նվաստացնում են, հեռախոսը վերցնում են ձեռքից, թույլ չեն տալիս հանկարծ զանգի: Կենտրոնի բաժնի ոստիկանները տանում են Մասիվի ոստիկանություն (Նոր Նորքի բաժին,-հեղ.): Բաժնում ահավոր ծեծել են, Էդգարն ասում էր՝ էնքան էն խփել պոչկեքիս, ցավից մեռնում էի: Ասել ա՝ ջուր եմ ուզում, տարել են բաղնիք, գցել են քացու տակ, էնքան են քացով խփել, տղաս ասել ա՝ ոտքիս մեջ շիշ կա, մի խփեք, ոտքս ցավում ա: Ոստիկաններն ասել են՝ ասա, որ ոտքդ ա, որ էդ ոտքդ կտրենք ու սկսել են հենց էդ ոտքին խփել: Ջուրը շփել են վրեն՝ էս էլ քեզ ջուր: Տարել ու ստիպել են՝ հենց հիմա գրի, որ դու տեսել ես, որ հարեւան Արմանն ու իր կինն են տատիկին սպանել: Արմանն ու իր կինը երիտասարդ ամուսիններ են, փոքր երեխա ունեն: Էդգարն ասել է՝ ես ըտենց բան չեմ գրի, ես չեմ տեսել, ո՞նց ըտենց բան գրեմ: Ոստիկանն ասել ա՝ դե որ չես գրի, հեսա քրիստիկին («Կրիստալ» տեսակի թմրամիջոց,-հեղ.) կգցենք ջեբդ, կգնաս 7-15 տարի կդատվես: Տղաս երեք անգամ դատված է եղել խուլիգանության համար: Ինքն էլ էդ վախից հանում ա, դեղը տոպարկով քցում ա բերանը: Սրանք, որ տեսնում են՝ քցում ա բերանը, Էդգարին տանում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Իրա հետ լինում ա մեր թաղայիններից Բագրատը: Այդտեղ իրեն չեն ընդունում, ինքը տենց գետնին ընկած մնում է, բացարձակ ուշադրություն չեն դարձնում տղայիս: Էս Բագրատը ջղայանում ա բժշիկների վրա, ասում ա՝ մի հատ օգնություն ցույց տվեք, ջահել տղա ա, օգնեք, ասել են՝ չէ, չէ տարեք, կմեռնի կմնա մեր վրա»,- պատմեց Ծատինյանի մայրը: Նա ասաց, որ որդուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխել են «Արմենիա» ԲԿ, որտեղ եւս ըստ տիկին Լարիսայի՝ բժիշկները պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերել, ինչի պատճառով էլ որդին մի քանի ժամ անց հիվանդանոցում մահացել է:

«Գնամ տեսնեմ՝ էրեխես պառկած, թեւի մեջ մի հատ ասեղ ա մտցրած, անկապ էն փուչիկները սենց կախած ա, գրեթե մեջը դեղ չկա, իբր սիստեմա են տալիս: Էդգարն ինձ ասեց՝ ասա թող մի հատ լուծողական տան գոնե, որ գա ընկնի: Գնացել ասում եմ, ինձ ասում են՝ գնա, հա, մենք գիտենք՝ ինչ ենք անում, ինչ պետք ա անում ենք: Էդգարն ինձ ասեց՝ մամ, սրանք ինձ սպանելու են, սրանք հրաման ունեն, որ ինձ սպանելու են, դուրս չգաս սենյակից: Այնտեղ կագնած էին բժիշկները, լսում էին: Պինդ  ձեռքերես բռնել էր, ասում էր՝ դուրս չգաք, ինձ մենակ չթողեք, ինձ կսպանեն, էնտեղ խոսում էին, որ հրաման ունեն, որ ինձ սպանեն: Լուրջ չընդունեցի, ասեցի՝ լավ Էդգար ջան, վերջացրա, սիստեմա  ընդունի, կգնանք տուն: Ի՞նչ սիստեմա, նախ պետք ա ստամոքսի լվացում անեին, ոչ մի բան բացարձակ չեն արել: Էդգարն ասեց՝ ջուր եմ ուզում, մեկն ասեց, թե սոդայաջուր տուր, բերեցի սոդան խառնեցի, տվեցի էրեխուն, էդ ընթացքում մի բուժքույր եկավ եսիմ ինչ սրսկեց, ասեց՝ ցավազրկող ա, բայց էդ մարդը մեռնում էր, ի՞նչ ցավազրկող: Սոդան, որ տվեցի, սկսեց սեւ ջուր հետ տալ, փրփուրը բերանից դուրս եկավ, մահացավ էրեխեն, իրեն ընդհանարպես չէր կարելի սոդայաջուր»,- պատմեց տիկին Լարիսան՝ հավելելով, որ որդու մահանալուց հետո են բժշիկները ասել, որ ստամոքսի լվացում են անում, 43 աստիճան տաքություն ունի. «Բայց ես տեսա, որ իմ էրեխեն մահացավ, մի քանի ժամ ոչ մի բան չեն արել բժիշկները: Մեռած իրան տարան ու եկել ինձ ասում են՝ ստամքոսի լվացում են անում, մեռած մարդուն ստամոքսի լվացո՞ւմ են անում»,- պատմեց Ծատինյանի մայրը: Նա ասաց, որ որդու գրպանում 230 հազար ՀՀ դրամ է եղել, որից, սակայն, իրեն 140 հազարն են վերադարձրել: Բացի դա մայրը պատմեց, որ ոստիկանության աշխատակիցներից ոմն Քյավառցի Արմենը գիտի, թե ովքեր են բաժնում ծեծի ենթարկել էդգարին. «Ինքն ամբողջ օրը Էդգարի հետն ա եղել, էնտեղ (հիվանդանոցում) կանգնած ա, էդգրան ասում ա՝ Արմեն, դու տեսար չէ՞ ոնց քցեցին իմ գրպանը էդ նարկոտիկը, պատասխանում ա, թե էդ պահին գլուխս թեքեցի, չեմ հիշում»:

Մեր հարցին, թե որդին հիշե՞լ է իրեն ծեծի ենթարկող ոստիկանների անունները, Լարիսա Եփարյանն ասաց, որ որդին հիշել է Ղազարյան ազգանունով ոստիկանին. «Բաժնում ասել են՝ եթե հանկարծ միլպետին ասես, որ քեզ ծեծել ենք, գետնի տակից քեզ կգտնենք, կսպանենք»,- հավելեց որդեկորույս մայրը: Մեր հարցին, թե որդին նախկինում թմրամիջոց օգտագործե՞լ է, տիկին Լարիսան բացասական պատասխան տվեց: Նա սուտ որակեց ոստիկանության այն տեղեկությունը, որ Ծատինյանի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. «Դա սուտ ա, էնքան էին ծեծել՝ դաստակները լրիվ արյունլվիկ էր, գալստուկով կապել էին, որ չերեւա»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե ոստիկանությունից ասում են, որ Ծատինյանը ոչ թե բաժնում է թմրամիջոցը կուլ տվել այլ՝ բերման ենթարկվելիս, տիկին Լարիսան արձագանքեց. «էդ ընթացքում իրենք կարող էին չէ՞ ստուգել, ինչի՞ չեն ստուգել, եթե իրոք նման բան կա, բա թող պարզեին, նույն րոպեին թող արյուն վերցնեին, եթե իրոք ըտենց էր, ինչի՞ չեն վերցրել, որ ստուգեին: Սուտ ասելով չի, էլի...: Օսիպյանը, դատախազը, առողջապահության նախարարը թող պարզեն, ինձ արդարության ա պետք, ես մինչեւ վերջ գնալու եմ»: Տիկին Լարիսան ասաց, որ որդուց բացի ոստիկանները բերման ենթարկել նաեւ մի քանի երիտասարդների, որոնց նույնպես բաժնում ծեծի են ենթարկել: «Բաժին են տարել Աբրահամին, կողքի շենքի երկու եղբայրների, մի 15 հոգու տարել են ու ջարդել են, Աբրահամի համար շտապօգնություն են կանչել: Մայրն ասում ա՝ ծեծել են, հա, բայց ես վախենում եմ»,- ասաց Ծատինյանի մայրը: Վերջինիս խոսքով՝ դեպքից հետո ոստիկաններն իրենց հետեւում են:

Տիկին Լարիսան ասաց, որ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել եւ մինչեւ վերջ գնալու են, որպեսզի արդարությունը պարզվի:

Նշենք, որ Ծատինյանի կուլ տված «Կրիստալ» տեսակի թմրամիջոցը 3 գրամ է եղել:

«Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը չցանկացավ պատասխանել մեր հարցերին, նա ասաց, որ կա հարուցված քրեական գործ եւ դատաբժշկական հանձնաժողովը կտա իր եզրակացությունը:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 16-ի համարում:

Տպել
6694 դիտում

Չափազանց թանկ կվճարեն, եթե ռազմական «ավանտյուրաներ»-ի դիմեն. Թրամփը սպառնում է Իրանին

Վլադիմիր Զելենսկին 11 դեսպանների է ազատել աշխատանքից, այդ թվում՝ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանին

Ոստիկանությունը բացահայտել է «Սևան» ազգային պարկի կապալառուի կողմից 24 միլիոն 630 դրամի յուրացում

2019-ի առաջին կիսամյակում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 9 տոկոսով

Զորամասի հրամանատարի դրդմամբ մոտ 9 մլն դրամի հափշտակության մասին քրգործը 8 անձի մեղադրանքով դատարանում է

ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Կարապետյանը պատմել է, որ գերմանական անձագրով խնդիրներ չի ունենում

Երեւանում եւ մարզերում միայն այսօր 43.63 հա խոտածածկ տարածք է հրդեհվել

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 1-ին

Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. կայացել է ԱԻՆ օպերատիվ խմբի առաջին նիստը

Բեյոնսեի կատարմամբ «Առյուծ արքան» ֆիլմի սաունդթրեքի դիտումները ժամ առ ժամ ավելանում են (տեսանյութ)

Իջեւանում գործել է մի խումբ, որը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ. Սիփան Փաշինյան

Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ. վարչապետը՝ Հակոբ Արշակյանին

Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքներն աճել են 11.1%-ով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի ՔԿ ղեկավարները համագործակցության ծրագիր են կնքել

Ադրբեջանցիները ժամանակին սպառնացել են ՀՀ հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանին

Ռաֆիկ Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալ

«Ես ճամփորդ դեսպան եմ». Պյոտր Սվիտալսկի

Հրդեհ` Հաղթանակ զբոսայգու մոտակայքում, հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած 6 օրենքներ

«Յուվեի» սկաուտները Երեւանում բացահայտել են «Բարսայի» տաղանդին. ուզում են գնել