Երևան
12 °C
Երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար գործող իշխանություններին մեղադրելն, իհարկե, քաղաքական պայքարի զինանոցում նորություն չէ, բայց այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում այս օրերին, ինչ-որ իմաստով առանձնահատուկ է։ Օրինակ՝ Զարթոնք գյուղում բախումներ են տեղի ունենում համայնքապետի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ, անգամ կրակոցներ են հնչում, եւ անմիջապես «քաղաքական գնահատականներ» են հնչեցվում՝ իբր այդ ամենի պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, պատճառը նրա քարոզած ատելությունն ու անհանդուրժողականությունն է, եւ ընդհանրապես՝ երկրում քաոս է, «շունը տիրոջը չի ճանաչում»․․․ Իսկ ենթատեքստում՝ «բա առաջ տենց է՞ր, Սերժը ում ասեր՝ նա էլ գյուղապետ էր, ո՞վ կարար ծպտուն հաներ»։
Կամ, ասենք, լրատվամիջոցներում ու սոցկայքերում ահավոր աղմուկ է բարձրանում, թե տեսեք՝ ժողովուրդը հացի փող չունի, իսկ բարձրաստիճան պաշտոնյաներն առանց ամաչելու իրենք իրենց միլիոններով պարգեւատրումներ են տալիս։ Ենթատեքստում՝ «բա առաջ տենց է՞ր, ո՞վ էր բյուջեի հաշվին ինքն իրեն պարգևատրում, «օբշչակ» կար, սեւ դրամարկղ կար, պաշտոնյաներին ամեն ամիս ծրարով փող էին տալիս, որ շատ համը չհանեն, հիմա էս ի՞նչ խայտառակություն ա, էս ի՞նչ չտեսություն ա»։ Եվ ընդհանրապես՝ ցանկացած հարցով մարդկանց ցանկացած խմբի ցանկացած բողոքի ակցիա ներկայացվում է որպես իշխանությունների դեմ մի չտեսնված-չլսված ընդվզում։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Իհարկե՝ հասարակության մի զգալի հատված այս կամ այն պատճառով դժգոհ է իշխանություններից։ Ենթադրենք՝ 20-30 տոկոսը (թվերը պայմանական են)։ Իսկ նախկին իշխանություններից դժգոհ էր, ասենք, մարդկանց 85-90 տոկոսը, բայց բողոքի ակցիաներն առանձնապես շատ չէին։ Այն պարզ պատճառով, որ այն ժամանակ մարդիկ հույս չունեին, որ իրենց ձայնը տեղ կհասնի, իսկ հիմա այդ հույսը կա։ Շարքային քաղաքացիների ձայնը լսելի դարձնելու հավանականությունը հիմա անհամեմատ ավելի մեծ է, դրա համար էլ մարդիկ ամեն առիթով բողոքի ակցիաներ են կազմակերպում։ Առանց վախենալու, որ կարժանանան «հիմա եկել եք ստեղ, բողոքում եք, մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք» պատասխանին։
Մեծ հաշվով՝ ե՛ւ հեղափոխությունից առաջ, ե՛ւ հիմա պայքարն ընթանում է փոփոխության ձգտողների եւ ամեն ինչ նույնը թողնելու կողմնակիցների միջեւ։ Պարզապես տեղերն են փոխվել՝ փոփոխության ձգտողները հիմա իշխանություն են, փոփոխության հակառակորդներն՝ ընդդիմություն։ Բայց փոխվել են նաեւ պայքարի մեթոդները։ Փոփոխության հակառակորդները, կարելի է ասել, հարմարվել են նոր իրողություններին։ Նախկինում փոփոխությունների ձգտողների դեմ պայքարում էին պայմանական «սաքուլիկները», «ախալքալաքցիների պոլկը» կամ թաղային հեղինակությունների կազմավորած բանդաները, իսկ հիմա պայքարի մեջ է մտել այդ նույն քաղաքական ուժի ինտելեկտուալ հատվածը եւ «ակտիվիստ սատկըցնելու» փոխարեն գրաֆիտիներով է պայքարում։ Ու սա տեղի է ունենում բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաեւ բիզնեսում։ Օրինակ՝ նախկինում բիզնես-մրցակիցներին վերացնելու եւ արտոնյալ պայմաններում հայտնվելու համար կարող էին ինչ-որ ապրանք ներկրողի «ոտները ջարդել» կամ մաքսակետերում ծակել նրանց բեռնատարների անվադողերը, իսկ հիմա ամեն ինչ տեղի է ունենում նոր Հայաստանին հարիր մեթոդներով․ աշխատակիցները բողոքի ցույցեր են կազմակերպում, պահանջում, որ պետությունն աջակցի իրենց (հակառակ դեպքում մրցակցությանը չեն դիմանա, ձեռնարկությունը կփակվի, եւ մեծ թվով մարդիկ կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում), հետո լրատվամիջոցներում ու սոցկայքերում համապատասխան քարոզչական ֆոն է ստեղծվում, ու ստացվում, որ կառավարությունը կամ պիտի օրենքներ փոխելով այդ ձեռնարկությունների համար մենաշնորհային դիրք ապահովի (այն, ինչը նախկինում արվում էր պոտենցիալ մրցակիցների «ոտները ջարդելով»), կամ, եթե չի անում, ուրեմն թքած ունի աշխատողների սոցիալական վիճակի վրա։ Այսինքն՝ այս դեպքում էլ մի կողմում հավասար մրցակցային պայմանների ապահովման անհրաժեշտությունն է, մյուս կողմում՝ նոր մեթոդներով հին իրավիճակի վերադարձի պահանջը։
Մի խոսքով՝ պետք չէ ուշադրություն դարձնել, թե ով ինչ է ասում, պետք է տեսնել, թե ով ինչ է անում եւ ինչի է ձգտում հասնել դրանով։ Այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի պարզ կլինի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը
Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով
Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը
Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները
Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը
Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին
Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել
«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան
Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած
Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք
ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ
Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում
Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան
Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք
Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան
Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ
Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի
Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները
Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո
Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է
TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը
Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր
Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել
Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ
Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը
Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը
Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ
ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը
Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում
Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը
Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց
Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան
Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ
Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT