Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» նախագիծը

Երեկ՝ ապրիլի 16-ին, Ազգային ժողովի հերթական քառօրյա նստաշրջանի առաջին նիստին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց կառավարության հեղինակած «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրինագծերում նախատեսվող հիմնական կարգավորումները: 

ԱԺ այսօրվա նիստում շարունակվում են կառավարության կառուցվածքի փոփոխության շուրջ քննարկումները։

Նախագիծը ներկայացնելիս՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների բուն նպատակը ֆունկցիոնալ իմաստով կառավարության առավել օպտիմալ կառուցվածք ունենալն է, ինչը հնարավորություն կտա լավագույնս ապահովել կառավարության արդյունավետ գործունեությունը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այս նախաձեռնությամբ առաջարկվում է նվազեցնել նախարարությունների թիվը՝ դարձնելով 12: Նախատեսվում է նաեւ կրճատել փոխվարչապետների թիվը՝ հանելով առաջին փոխվարչապետի պաշտոնը:  

Ինչ վերաբերում է նախարարությունների թվի կրճատմանը՝ նախատեսվում է միավորել մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի, կրթության եւ գիտության նախարարությունները՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:

Այս նախաձեռնությամբ առաջարկվում է միավորել գյուղատնտեսության նախարարությունն ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարություն:

Առաջարկվում է միացնել նաեւ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները՝ ստեղծելով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվելու են նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր գործառույթները:

Առաջարկվում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության նախարարություն: Նախատեսվում է նախարարության լիազորությունների ցանկում ավելացնել նաեւ թվայնացման գործընթացների եւ ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ:

Սփյուռքի նախարարությունն այս առաջարկով միավորվելու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ:

Արտակ Զեյնալյանն իր զեկույցում նշեց, որ նախարարությունների վերակազմակերպման փուլում կրճատվող աշխատատեղերը հիմնականում վերաբերում են քաղաքական եւ հայեցողական պաշտոններին՝ նախարարներին, նրանց տեղեկալներին, օգնականներին, խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, նախարարների տեղակալների օգնականներին, ինչպես նաեւ քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոններից գլխավոր քարտուղարներին եւ նրանց տեղակալներին:

Ակնկալվում է, որ հաստիքների կրճատումը կիրականացվի ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ բոլորի համար կապահովվեն հավասար հնարավորություններ:

Արդարադատության նախարարն այսօր պատասխանում է պատգամավորների հարցերին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2240 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ