Երևան
12 °C
ՀՀ խորհրդարանը քննարկում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը։
Փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ նախատեսվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22 հազար դրամ պետական տուրք, որպեսզի մի կողմից պայմաններ ստեղծենք, որ տեղական արտադրողը կարողանա մրցել ներմուծվող ցեմենտի հետ շուկայում, բայց մյուս կողմից չսահմանենք այնպիսի կարգավորումներ, որոնք իսպառ կբացառեն ներմուծվող ցեմենտի վաճառքի հնարավորությունը տեղական շուկայում, եւ այդպիսով դուրս կգան մրցակցությունից․
«Պետք է առաջարկեինք պաշտպանիչ կարգավորման այնպիսի եղանակ, որ տեղական շուկայում իրենք ունենային մրցակցային գներ: Կառավարության կողմից ԱԺ ուղարկված նախագծում առաջարկվել է ներկրվող ցեմենտի դեպքում գործունեությունը որակել որպես ծանուցման եղանակով իրականացվող գործունեության տեսակ, որ հնարավոր լինի կիրառել պաշտպանիչ միջոց եւ մեկ տոննայի համար կիրառել 22000 դրամ պետական տուրք»,- նշեց Խաչատրյանը:
Նախագծի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ հանգամանալի ուսումնասիրել է ոլորտը եւ ուզում է պատգամավորների ուշադրությունը հրավիրել որոշ փաստերի վրա․
«Այս պահին Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող 3 հիմնական մեծ գործարան՝ Արարատի ցեմենտի գործարանը, Հրազդանինը եւ Երեւանում ցեմենտ արտադրող մեկ գործարան։ Վերջինս աշխատում է ներմուծվող հումքով, իսկ մյուս երկուսը ունեն իրենց սեփական հումքը։ Ըստ այդմ՝ առաջարկում են հետեւյալ գները մեկ տոննա ցեմենտի դիմաց․ Արարատի գործարանն առաջարկում է 40 հազար դրամ բացթողման գին, Երեւանինը՝ 41 հազար, Հրազդանի գործարանը՝ 48 հազար դրամ բացթողման գին։ Հեղափոխությունից հետո հայկական շուկա ներմուծվեց նաեւ իրանական ցեմենտ, որը սահմանի վրա ավելի էժան էր եւ արժեր 8-10 հազար դրամ, այսինքն՝ հայկական ցեմենտից 4 անգամ ավելի մատչելի, եւ նույնիսկ հարկվելուց հետո արժեքը չէր գերազանցում 13 հազար դրամը, եւ եթե ՊԵԿ-ը, կառավարությունը քայլեր չձեռնարկեին, Հայաստանի 3 գործարաններն էլ կփակվեին։ Այսպիսով՝ ՊԵԿ-ը ներմուծվող ցեմենտի վրա սահմանում է հսկիչ գին՝ 100 հազար դրամի չափով, որի հարկերը ենթադրում են 32 հազար դրամ եւ գումարվելով իրանական 10 հազար դրամանոց ցեմետին՝ գալիս հավասարվում էր հայկական տեղական ցեմենտին, ինչը կանխեց ցեմենտի մեծաքանակ ներմուծումը։ Սրանով հանդերձ՝ 2018-ին ցեմենտ Հայաստան ներմուծվել է 25 տոկոսով, մնացած 75 տոկոսն ապահովել են տեղական արտադրողները։ Այս քայլից հետո Հայաստանում ցեմենտի գները նվազեցին 10 հազար դրամով, եւ նվազեցին ոչ թե ՀՀ-ում ցեմենտ արտադրողների բարի կամքի արդյունքում, այլ կառավարության եւ վարչապետի վարած քաղաքականության արդյունքում, որի հետեւանքով առաջացավ բնական մրցակցություն՝ տեղական եւ իրանական ցեմենտ արտադրողների միջեւ, որի հետեւանքով ե՛ւ որակը լավացավ ՀՀ ներմուծվող ցեմետի, ե՛ւ ցեմետի գները 10 հազար դրամով էժանացան։ Այսինքն՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ունենք 10 հազար դրամով ավելի մատչելի ցեմենտ, քան ունեինք մինչեւ հեղափոխությունը»,-ասաց Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ կառավարությունն առաջարկում է այդ իրանական ցեմենտի ներմուծման ժամանակ 22 հազար դրամ պետտուրք կիրառելու հարցը․
«Քանի որ առաջիկայում այլեւս չենք կարողանալու հսկիչ գին կիրառել՝ պետք է ուրիշ միջոց կիրառենք, որպեսզի հայկական արտադրանքը լինի մրցունակ եւ մեր գործարանները չփակվեն։ Դրա համար էլ կառավարությունն առաջարկել է 22 հազար դրամ պետտուրք կիրառել մեկ տոննա ներմուծվող ցեմենտի վրա, ինչը բնական վրդովմունք է առաջացրել ցեմենտ ներկրողների մոտ, բնականաբար, նրանք չեն ցանկանում, որ ներմուծվող ցեմենտը հարկվի 22 հազար դրամի չափով։ ՀՀ-ում արտադրություն կազմակերպող գործարաններն էլ ցանկանում են, որ ներկրվող պետտուրքն ավելի բարձր լինի, որպեսզի իրենք կարողանան ավելի հեշտ մրցկացել իրանական ցեմենտի հետ»,-ներկայացրեց Հայկ Սարգսյանը։
Նա ասաց, որ այս 22 հազար դրամն այնպիսի թիվ է ընտրվել, որը կհակակշռի հայկական եւ իրանական ցեմենտները, ինչի հետեւանքով բնական մրցակցության պայմաններում հնարավոր է՝ ցեմենտի գինն ավելի նվազի, եւ մեր արտադրողները աշխատեն իրենց ցեմենտի որակի վրա, որպեսզի շուկան չզիջի իրանականին․
«Այսինքն՝ այս մրցակցությունը բխում է մեր հանրապետության քաղաքացիների շահերից, եւ մենք պետք է դուրս գանք ա՛յս ելակետից։ Եթե 2019-ին ցեմենտի ներմուծման թվերը պահպանվեն 22 հազար պետտուրքի դեպքում, մեկ տարվա ընթացքում պետբյուջեն կունենա 4 մլրդ դրամի պետական մուտք՝ այս պետտուրքի մասով։ Այսինքն՝ եթե մենք ներմուծենք 25 տոկոս ցեմենտ, այդ ներմուծողները կմուծեն մոտ 4 մլրդ պետտուրք»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ 2018-ին երեք ցեմենտ արտադրողները միասին մուծել են 3,3 մլրդ հարկ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարգելի՛ շիրակցիներ, եթե ունեք կասկածներ էլեկտրաէներգիայի հավելագրումների վերաբերյալ, կարող եք դիմել. Մինասյան
Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան
Քոչարյանի որդու բացառիկ խոստովանությունը, որը հերքում է իրենց իսկ տարածած կեղծ թեզերը. Առաքելյան
Հրդեհի հետևանքով խնդիրների բախված ընտանիքը որպես Ղարաբաղից տեղահանված պետաջակցությամբ արդեն գնել է բնակարան
Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար փակ են
ՀԷՑ-ն անշեղորեն բարելավում է իր դիրքերը ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. Պետրոսյան
Որ մեքենաները կարող են երթևեկել Նորավան-Շինուհայր-Գորիս, Լծեն-Տաթև ճանապարհներով
Մեծ Բրիտանիան մասնակցել է ռուսական նավթային լցանավերի առգրավմանը․ Անդրեյ Կելին
Հովհաննես սարկավագ Ներսեսյանը միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը
Առաջարկ «Մեր ձևով» շարժմանն ու Նարեկ Կարապետյանին․ Թունյանը տեսանյութ է հրապարակել
Աֆղանստանում ձնաբքի և սառցե անձրևների հետևանքով 61 մարդ է մահացել
Բանակցություններն ավարտվել են․ ՌԴ պատվիրակությունը վերադարձել է հյուրանոց, ԱՄՆ պատվիրակները՝ օդանավակայան
Երկրաշարժ Թուրքիայում
Սերժ Սարգսյանի և ռուսաստանցի բիզնեսմենի ընտանիքի իշխանության տարիներին մարդիկ ընտրում էին գաղթի ճանապարհը
Հետաձգվել է 8000 չվերթ․ ԱՄՆ նահանգներում արտակարգ դրություն են հայտարարվել
ՀՖՖ-ն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Հայաստան-Ուկրաինա խաղում գրանցված միջադեպի վերաբերյալ
ԶՈՒ զինանշանի օգտագործումը կազմակերպությունների կողմից առանց համապատասխան գրավոր թույլտվության, արգելված է․ ՊՆ
Եղիպատրուշ գյուղում փայտե տնակ է այրվել
Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացվում է փակ դռների հետևում
Շտապեմ ուրախությունս կիսել Ձեզ հետ․ վարչապետը վիճակագրություն է հրապարակել
Հաջորդ անգամ վարչապետի հետ համեմատվելուց հուսով եմ՝ երկար կմտածեն քաղաքական անմեղսունակները․ Չախոյան
Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ բուք ու մառախուղ կլինի
Եղանակի պատճառով մոտ 40 դիմորդ Գորիսի քննական կենտրոն հասնել չի կարողացել
Եթե ոմանց նման ուզենայի խուսափել բանակից, մի բան կանեի, ինչպես իրենք․ Թորոսյանն արձագանքել է Կարապետյանին
Մեկնարկել է 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլը
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ խնդիր․ ՄԻՊ
Նարեկ Մկրտչյանը Յուտայի Բրինգամ Յանգ համալսարանի նախագահի հետ քննարկել է համագործակցության ուղղությունները
Ինչ իրավիճակ է Սպիտակի ոլորաններում
ԱԺ-ն հյուրընկալել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Արգելափակումից դուրս է բերվել 195 տրանսպորտային միջոց, օգնություն ցուցաբերվել 722 քաղաքացու
Իրենք գտնելու են ճանապարհներ, որ ՀՀ-ն դե ֆակտո կառավարվի մի մարդու կողմից, ով դրա իրավունքը չունի․ Պարսիլյան
Ինչ արդյունք է արձանագրվել Աբու Դաբիում Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլի ժամանակ
Կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ. Թրամփ
Նարեկ Կարապետյանը հաստատել է, որ իրենց առաջադրանքը Հայաստանը ՀԱՊԿ վերադարձնելն ու ռուսական օրբիտայում պահելն է
Երբ կդադարի հանրապետությունում մոլեգնող բուքը․ Ազիզյանը տեղեկություն է հրապարակել
Գյումրիում տուն է այրվել
Սաստիկ բուք, տեսանելիության բացակայություն ՀՀ ավտոճանապարհներին․ իրավիճակը 10:30-ի դրությամբ
Կրթությունը պետք է զորեղացնի երիտասարդներին, մեծացնի մրցունակությունը կյանքի յուրաքանչյուր ասպարեզում․ նախարար
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ. Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT