Երևան
24 °C
UPSHIFT-ն աշխարհի տարբեր երկրներում իրականացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը: Այն Հայաստանում մեկնարկել է 2018 թ վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ ջանքերի շնորհիվ: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: UPSHIFT-ը 12-ից 18 տարեկան երիտասարդներին եւ դեռահասներին կսովորեցնի բացահայտել իրենց համայնքների խնդիրները, մշակել դրանց արդյունավետ լուծուման տարբերակները՝ համայնքներում կյանքի որակն առավել բարեկեցիկ դարձնելու համար՝ ապահովելով հենց երիտասարդների մասնակցությունն ու նախաձեռնողականությունն այդ գործում: Դեռ մարտից Շիրակի մարզի եւ Սպիտակ քաղաքի շուրջ 18 ուսումնական հաստատություններում անցկացվել են տեղեկատվական հանդիպումներ, հայտարարվել է համայնքային երիտասարդական գաղափարների մրցույթ: ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը ՀԺ-ի հետ զրույցում անկեղծացավ. ասաց՝ մտահոգություն կար, որ երիտասարդները հետաքրքրված չեն լինի համայնքային երիտասարդական գաղափարներով: Բայց արդյունքը սպասվածից ավելին է եղել: 43 ծրագրային գաղափար են ստացել, որից լավագույն 10-ը հաղթահարել է առաջին փուլը: 4 գաղափար Սպիտակն է ներկայացրել, 39-ը ՝ Շիրակի մարզը, հիմնականում Գյումրին:
Հայտարարությունը նաեւ ոգեւորություն է առաջացրել գյուղական համայքների երիտասարդների մոտ: Օրինակ Շիրակի մարզի սահմանամերձ Ջրափիի երիտասարդներն առաջարկել են գյուղում smart հնարավորություններով եւ գունավոր նորարարական կանգառ ունենալ:
Smart map. սա եւս մեկ գաղափար է, որը ներկայացվել է երիտասարդների կողմից: Հատկապես զբոսաշրջիկներին քաղաքն ավելի լավ ցույց տալու համար երիտասարդներն առաջարկում են Գյումրիում առնվազն երեք տեղ ունենալ տերմինալի տեսքով եռալեզու սենսորային «խելացի քարտեզ», որը հնարավորություն կտա ցանկացած մարդու ինքնուրույն հասկանալ, թե իր ուզած ուղղությամբ ինչ փոխադրամիջոցով եւ ինչպես է գնալու:Աղբի տեսակավորման հետաքրքիր գաղափար կա Սպիտակից: Երիտասարդները նախատեսում են հենց դպրոցի բակում տեղադրել հատուկ աղբամաններ՝ աղբը տեսակավորված հավաքելու և այն Ալավերդու վերամշակման գործարան ուղարկելու համար: Այս կերպ նպատակ ունեն վերացնել դպրոցի շրջակայքի գարշահոտությունն ու տգեղ աղբամանները: Մեկ այլ գաղափարով առաջարկվում է հավաքել սննդի մնացորդներն ու դրանցից օրգանական պարարտանյութ ստանալ:
Հատկապես բազմազան են եղել Գյումրիից ստացված գաղափարները՝ թռչունների համար պատրաստվելիք գունավոր բներից մինչեւ դասասենյակների, մարզադահլիճների, տանիքների վերանորոգում, ասֆալտապատում:
«Երբ դիմումները սկսեցինք նայել, թվում էր, թե երիտասարդական գաղափարներն ավելի շատ համայնքային գաղափարների էին վերածվել: Այսինքն, երբ որ խոսել ենք երիտասարդի համար կարեւոր հետաքրքիր նախաձեռնության մասին, երիտասարդն ավելի գլոբալ է մտածել, որովհետեւ քաղաքի ենթակառուցվածքների բացակայությունն անմիջապես նա զգում է իր վրա եւ դա նաեւ երիտասարդի համար է դարձել հիմնախնդիր: Ծրագրերի մոտ 30 տոկոսն ինչ-որ դպրոցների տարածքների վերանորոգումներ են, բակերի բարեկարգում, մարզադահլիճի ու կտուրի վերանորոգում: Մենք կուզեինք ավելի շատ սոցիալական փոփոխությունների տանող, նորարար եւ կրեատիվ գաղափարներ ստանալ, սակայն փորձը ցույց տվեց, որ երեխաներն ավելի շատ բարձրացրեցին համայնքային լուրջ հիմնախնդիրներ, ինչպիսին, օրինակ Գյումրի գետակի մաքրումն է: Սա այս ծրագրի շրջանակներում հատկացվող գումարով անհնար է իրականացնել»,-ասաց Արթուր Նաջարյանը:
Ներկայացված 43 գաղափարից 10-ի հեղինակներն արդեն աշխատում են երկրորդ փուլի պահանջները եւս հաղթահարելու ուղղությամբ: Նրանք արդեն մասնակցել են ԵՆԿ հկ-ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպված վերապատրաստման դասընթացին, պատահականության սկզբունքով ընտրել իրենց մենթորին եւ սովորել են, թե ինչպես գաղափարը վերածել բիզնես ծրագրի: Յուրաքանչյուր խումբ կազմված է 4-ից 5 երիտասարդից, չկան միայն աղջիկների կամ տղաների խմբեր, դրանք խառն են ձեւավորվել, ինչը ծրագրային պահանջներից մեկն է նաեւ: Խմբերը մինչեւ մայիսի 5-ը կմշակեն իրենց ծրագրային փաթեթներն ու կներկայացնեն ժյուրիին: 10 գաղափարից միայն 5-ն է ճանաչվելու հաղթող: Իրականացման համար թիմերից յուրաքանչյուրին տրվելու է ֆինանսական աջակցություն՝ 150.000 դրամի չափով:
«Սիմվոլիկ գումար է սա, ծրագիրն էլ է պիլոտային: Դեռ պետք է հասկանալ, թե UPSHIFT–ը Հայաստանում ինչպես է աշխատում: Ծրագրի կողմից հատկացված գումարի շրջանակներում մենք պահանջում ենք հիմնականում իրականացնել այն, ինչը նախատեսել են: Միաժամանակ խրախուսում ենք համագործակցությունը ՏԻՄ-ի հետ: Սա մեզ համար նաեւ ուսուցողական էր, որ հասկանայինք, թե ծրագիրն ինչպես ենք շարունակելու»,-ասաց ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:
20-ամյա Գեորգի Հարությունյանը տարիքային նոր ռեկորդ է սահմանել Հայատանի ազգային հավաքականում
Սեպտեմբերի 15-ը Ժողովրդավարության միջազգային օրն է. ինչ է այն ըստ ՀՀ քաղաքացիների (տեսանյութ)
ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա
Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր
Հութիները լուսադեմին բալիստիկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ
Աշտարակի 5 բնակավայրի մի շարք փողոցներ գազաֆիկացվում են
Ռուսական «Միր» վճարային համակարգը ինտեգրվում է իրանական «Շետաբ»-ին. երբ այն կսկսի գործել
Երևանում և Արարատի մարզում գազ չի լինի. հասցեներ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 15-ին
Լառնակա-Բրատիսլավա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Աթենքում
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ն ևս բռնել է ժողովրդավարական բարեփոխումների ուղին. Ալեն Սիմոնյանի ուղերձը
Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադա. Հայաստանի կանանց հավաքականը չորրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մետր գլորվել ձորը. վարորդը մահացել է
Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա
Զապորոժիեի մարզին հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության երեք աշխատակից
Վանաշեն գյուղի բակերից մեկից հեռացվել է 85 տոննա ջուր
ՀՀ-ում էպիդուրալ ցավազրկումը անվճար է դարձել. մեր երկրում 37,7%-ը ծննդաբերում է կեսարյան հատմամբ. ինչ վտանգներ ունի այն
Նպատակը՝ բացահայտել Գեղարքունիքի տնտեսական զարգացման հեռանկարները. հանդիպում ԷՆ-ի և գործարարների միջև
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Մխիթար Հայրապետյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին (լուսանկարներ)
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և կից 27 բնակավայրի փողոցները․ ՏԿԵՆ
ՌԴ-ն կողմ է կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ ՀՀ ինքնիշխանության պահպանման սկզբունքով. Օվերչուկ
Երևանում հարձակվել, հարվածներ են հասցրել բժշկին. վերջինս ստացել է ձեռքի կոտրվածք
«Wildberries»-ը վերացրել է սխալմամբ պատվերները չեղարկելու պատճառը
Մեկնարկը՝ Արմավիրի մարզից. վարչապետը հայտնել է ՔՊ-ում ստեղծված նոր ձևաչափի մասին (տեսանյութ)
Կյանքից հեռացել է դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյանը
Դանիել Դանիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մշակութային միջազգային համաժողովին
Կրիստալի 120 փաթեթ. Երևանում թմրամիջոցների շրջանառության համար ձերբակալվել են Հնդկաստանի քաղաքացիներ
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում. ԱԺ-ն ամփոփել է գլոբալ համաժողովը (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը տևել է մոտ 5 ժամ
Պետությունը պետք է ստուգի՝ կենացով տուրքը տրվե՞լ է հայրենիքին, թե՞ խնջույքը ավարտվել է, կենացը՝ մոռացվել. վարչապետ
Ո՛չ օդային տրամվայ նստեցին, ո՛չ էկոքաղաքում կրթվեցին. կյանքի չկոչված ու կիսատ-պռատ ներդրումային ծրագրեր Գյումրիում
Հայ երիտասարդները այլևս նորովի են առաջ շարժվում՝ հիմնելով բարդություններից քաղած դասերի վրա. Հակոբյանի ելույթը
Ավտոլվացման կետի աշխատակիցները վիճաբանել են, 27-ամյա երիտասարդը ծակող-կտրող գործիքով հարվածներ է ստացել
ՌԴ փոխվարչապետն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան
Հայաստան, Հունաստան և Մոլդովա՝ եվրոպական ժողովրդավարություններ, որ մոտ են Ֆրանսիային. Ստեֆան Սեժուրնե
© 2024 Հայկական ժամանակ