Երևան
12 °C
Վերջին շրջանում մամուլում շրջանառվում են տեղեկություններ, ըստ որոնց՝ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը պատրաստվում է դեկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։
Սակայն Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետին անվստահություն կարող են հայտնել միայն խորհրդարանական ուժերը, ավելի կոնկրետ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը՝ միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
Իսկ վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եւ եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:
ՀՅԴ-ի՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հնարավոր մտադրության եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՅԴ նորընտիր ԳՄ անդամ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Արծվիկ Մինասյանի հետ։
- Պարոն Մինասյան, մամուլի հրապարակումների համաձայն՝ Դաշնակցությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Արդյոք նման նպատակ ունե՞ք, եւ եթե այո, ապա ինչպես եք պատկերացնում ընթացակարգը, երբ դրա լիազորությունն ունեն միայն խորհրդարանական ուժերը։
- Այդպիսի գործընթաց այս պահին մեր օրակարգում չկա։ Մենք հետեւողականորեն քննարկման առարկա ենք դարձնում կառավարության, ինչպես նաեւ Ազգային ժողովի գործունեությունը։ Մեր նպատակն է ոչ միայն հայտարարված քաղաքականությունը եւ իրականացվողը իրար հետ համադրելի վերլուծել, նաեւ մեր հասարակության, պետության կյանքում բազմաթիվ կարեւոր հարցեր դարձնենք նաեւ կառավարության եւ ԱԺ-ի ուշադրության առարկա։ Հիմնական հարցերից մեկն օրինականության հարցն է։ Ինչպես որ կառավարությունն ու դրա ղեկավարը մշտապես կարեւորում են սահմանադրականությունն ու օրինականությամբ առաջորդվելու սկզբունքը, մենք նույնպես սա մեր կենտրոնական հարցերից մեկն ենք համարել։ Սա մեզ համար սկզբունքային հարց է, որովհետեւ մի երկիր, որտեղ իշխանությունն անտեսում է օրինականության սկզբունքը, չի կարող առաջընթաց ունենալ։ Գուցե սա է պատճառ հանդիսացել, որ նման հրապարակումներ են եղել, բայց կարեւոր է նաեւ, որպեսզի մենք կարողանանք ճշգրիտ քաղաքական եւ իրավական գնահատական տալ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկրում։
- ՀՅԴ-ն պարբերաբար խոսում է կառավարության արած սխալների եւ ձեռքբերումների մասին, բայց այս մեկ տարին բացարա՞ր է արդեն անվստահություն հայտնելու մասին մտադրություն ունենալու համար։
- Անվստահություն հայտնելու գործընթացն առնվազն մեկ տարի հետո կարող է իրականացնել, իսկ դա նշանակում է, որ տրամաբանական չէ դեկտեմբերին նման գործընթաց սկսել։ Մյուս կողմից այս գործընթացը նաեւ ենթադրում է կոնստրուկտիվ անվստահության գործընթաց, այսինքն՝ ցանկացած ժամանակ, եթե խորհրդարանում նախատեսվում է նման գործողություն, պետք է ոչ միայն վարչապետի պաշտոնանկության, այլեւ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի, իսկ սա նշանակում է, որ ԱԺ-ում առնվազն 50 պլյուս մեկ տոկոս վստահություն լինի, բայց այս պահին Իմ քայլը տիրապետում է շատ ավելի մեծ քվեների, եւ զուտ իրավական առումով անվստահություն հայտնելու սահմանադրական ընթացակարգը գոնե տեսանելի չի։ Մյուս կողմից՝ սա չի նշանակում, որ քաղաքական գործընթացները միայն խորհրդարանի ներսում են։ Դրանք նաեւ դրսում են, մանավանդ որ ներկա իշխանությունը պրակտիկայում ցույց է տվել, որ թեեւ կարող է ընտրությունների արդյունքում ձեւավորված լեգիտիմ խորհրդարան լինել, բայց կարող է նաեւ վարչապետը ճնշմամբ հրաժարական տա։ Ես չեմ ուզում կանխատեսել, կամ ակնկալել, որ նման իրավիճակ կառաջանա, ի վերջո մեր նպատակն այն է, որ իշխանությունը նույնպես հաջողի եւ երկրում իրականացվեն այն փոփոխությունները, որոնց մասին մշտապես խոսվել է։ Անցած մեկ տարվա ընթացքում եղել են թե՛ թերություններ, թե ինչու չէ՝ ձեռքբերումներ։ Սխալների մասին խոսելիս մենք արձնագրել ենք, որ դրանք նախ եւ առաջ այն անորոշություններն են, որի մեջ գտնվում ենք մենք։ Եւ մենք խուսափողական ենք գնահատում իշխանության վարքագիծը արտաքին ճակատում, հատկապես Արցախի հիմնախնդրի կարգավորման մասով։ Ներքին կյանքում բավական լուրջ խնդիր է անհանդուրժողականությունը եւ ազգային արժեքների նկատմամբ մի շարք ոտնձգությունները, որոնք իշխանության կողմից ժամանակին չեն կանխվում, կամ այդ ուղղությամբ հստակ մոտեցումներ չկան, օրինակ՝ եկեղեցու նկատմամբ արվող ոտնձգությունները։ Սա համարում ենք մեր ազգային միասնականության համար սպառնալիքի ձեւավորում։ Ցանկացած ազգ հաջողության է հասնում, երբ միասնականությունն է գերիշխում այդ ազգի մեջ։ Մի բացասական բան էլ, որ ուզում եմ արձանագրել, դա մեր իշխանության կադրային քաղաքականության ոչ բարվոք վիճակն է։ Սկսած ԱԺ-ից, ավարտած գործադիրով՝ մենք տեսնում ենք ոչ պրոֆեսիոնալ մոտեցումների մի հսկայական ներկայացվածություն։ Երիտասարդությունը մարդու արժանիքն է, բայց մենք տեսնում ենք, որ երիտասարդությունը հաճախ պետական կառավարման համակարգում դարձել է վնասարարության խորհրդանիշ։ Սա պետք է բացառել։
- Այս մեկ տարվա ընթացքում առաջընթաց չե՞ք նկատել։
- Անշուշտ դրական դինամիկա կա, բայց դա վերաբերում է հնարավոր զարգացումներում մարդու կաշկանդվածության վերացմանը, բայց սա միայն առաջին մակարդակում է։ Երբ գալիս ես կոնկրետ օրինակների, մենք տեսնում ենք, որ կան դեպքեր, երբ բիզնեսի նախաձեռնություն իրականացնողը կարող է վերցնել մեկ այլ դեպք եւ ասել, որ ցանկացած պահի կարող է ԱԱԾ-ն մեր դուռն էլ թակի։ Սա տնտեսական զարգացման տեսանկյունից ճիշտ չէ։ Հասարակության մոտ անուշուշտ կան դրական սպասումներ, եւ շատ կարեւոր է այս էներգիան ճիշտ ուղղվածության վրա տեղափոխել։ Մենք հիմա տեսնում ենք տեղական արտադրության նկատմամբ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք, այլ նաեւ անհասկանալի անձնավորված վերաբերմունք։ Սա բացասական է։ Ծայրահեղ ազատականությունը, որ բնորոշ է մեր իշխանության բազմաթիվ մարդկանց, այս մոտեցման հետապնդումը ջարդում է նաեւ մյուս նախաձեռնություններին, որոնք կարող են ներկայացել դրական զարգացումներ։ Ասածս այն է, որ իշխանությունը բյուրեղանալու խնդիր ունի։
- Բայց նաեւ ժամանակ ունի, չէ՞։
- Այո, բայց ժամանակն անսահման չէ։ Շատ կարեւոր է, որ սխալի գիտակցում լինի, եւ դրա ուղղումը լինի։
- Պարոն Մինասյան, ՀՅԴ-ն հայտարարել է, որ հանդես է գալու ընդդիմադիր դիրքերից եւ լուսացույցի ներքո է առնելու կառավարության գործունեությունը։ Գիտենք, որ հանդիպում եք ունեցել արդեն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ։ Ի՞նչ հարցեր եք քննարկել, եւ հետաքրքիր է՝ համագործակցելու եք նաեւ խորհրդարանակա՞ն ուժերի հետ։
- Մենք հայտարարել ենք, որ այսօր չկա ձեւավորված առանցք՝ ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական արժեհամակարգով։ Եւ բոլոր քաղաքական ուժերը, որոնք կրում են այս արժեքները, մենք պատրաստ ենք համագործակցել։ Այո, հանդիպել ենք, մեր քննարկումները հիմնականում այն հարցի շուրջ են, որ օրինականության սկզբունքը պետք է հիմնարար լինի բոլորի գործողություններում։ Պատահական չէ, որ կառավարության կառուցվածի վերաբերյալ օրենքի նախագծի մասով մենք ներկայացրինք առաջարկներ։ Բոլորին ներկայացրինք, նաեւ «Իմ քայլը» դաշինքին, բայց նրանց կողմից զրո արձագանք եղավ՝ անհասկանալիորեն։ Ընդ որում, խմբակցության ղեկավարի՝ տիկին Մակունցի հետ, որի հետ նաեւ նախարար ենք աշխատել, ոչ մի կերպ կապ հաստատել չկարողացանք։ Այդ արձագանք չտալը, դիտողությունները չընդունելը ենթադրում է, որ իշխանությունը որդեգրել է անտարբերության քաղաքականությունը, որը ընդունելի չէ։ Իսկ ԼՀԿ-ն ոչ միայն արձագանքեց, այլ նաեւ մեր առաջարկները էական տեղ գրավեցին իրենց մշակած տարբերակում։ Մենք բազմաթիվ հարցեր ենք հնչեցրել՝ ի՞նչ սկզբունքների վրա է այդ կառուցվածքը կազմվում, չէ՞ որ մենք ունենք Սահմանադրություն, որտեղ հստակ նորմեր կան, թե գործադիրն ինչ պետք է անի, որ մասով է պարտավոր գործողություն ձեռնարկել, մենք ունենք մարտահրավերներ, որոնց լուծման ուղին արտացոլված է նաեւ իշխող ուժի նախընտրական ծրագրում, եւ հետեւաբար այդ կառավարությունը պետք է սպասարկի նշածներիս իրականցմանը։ Եւ եթե այս հարցերի պատասխանը չկա, նշանակում է՝ իրենք չեն պատկերացնում այդ համակարգը։ Ի՞նչ է նշանակում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերություն, երբ ունենք էկոնոմիկայի նախարարություն։ Եթե ճյուղային ենք նայում, էդ դեպքում պետք է մեր տնտեսության բոլոր մրցունակ ուղղությունները վերցնենք, եւ դրանց մասով ստեղծենք գերատեսչություններ։ Կամ ինչ է նշանակում, երբ խոսում ենք աշխարհում եւ տարածաշրջանում մեր մրցունակությունը հանդիսացող մշակույթի մասին ու վերցնում ենք այդ նախարարությունը որպես առանձին գերատեսչություն։ Այս հարցերի պատասխանները չեն հնչել։
- Իսկ արտախորհրդարանակա՞ն որ ուժերի հետ եք համագործակցում։
- Այս պահին քաղաքական որեւէ ուժ չկա, որի հետ ունենք կոնկրետ համագործակցություն։ Մեր պլատֆորմը ստեղծում ենք եւ բանաձեւումներին համապատասխան, արժեքային մոտեցումները դնելով՝ բաց կլինենք, եւ բոլորդ ինֆորմացիա կունենաք, թե ում հետ ենք համագործակցում եւ ինչ հարցեր ենք քննարկում։ Առաջիկայում աննախադեպ բան ենք անելու, գերագույն ժողովի մոտեցումները հրապարկվելու են եւ հրավիրելու ենք քննարկումների։ Ի վերջո հանրությունը, յուրաքանչյուրը պետք է հնարավորւթյուն ունենա թափանցիկ պայմաններում մասնակցել այնպիսի քաղաքական ուժի ծրագրերի մշակմանը, մոտեցմանը, խնդրների լուծման պատկերացումների ձեւավորմանը, ինչպիսին դաշնակցությունն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ Տեխաս նահանգում գնացքը բախվել է մեքենաներ տեղափոխող կիսակցորդին. տեսանյութ
Մայր Աթոռը հայտարարել է՝ Տեր Թադեի հարցը կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ. տեսանյութ
3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ. ձերբակալվել է հայրը
Հերհերի դպրոցը 100 տարեկան է. Դավիթ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել
Լոռիում բախվել են «Մազդա»-ն և «Օպել»-ը․ կա 5 տուժած
Նիկոլ Փաշինյանի դղյակները. Վահագն Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Կասկադ համալիրի վերակառուցման ծրագիրը մտնում է գործնական փուլ. քաղաքապետարան
2025-ի 9 ամիսներին նախագահի հրամանագրերով քաղաքացիություն է շնորհվել 17 հազար 180 անձի
3-ամյա երեխայի հայրն է խեղդամահ անելու ճանապարհով սպանել նրան. ՆԳ նախարար
Պետք է փորձարկենք միջուկային զենքը, հակառակ դեպքում չենք իմանա՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ. Թրամփ
Ամիօ բանկը հրապարակում է հաճախորդների գոհունակության ցուցանիշը` CSI-ը
Նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում. Արփինե Սարգսյան
Ոստիկանությունը բացահայտել է ավտոմեքենաներից գողություններ կատարող 16 խումբ. ՆԳ նախարար
Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն ունի հինգ ներկայացուցիչ
Ուժգին երկրաշարժ Աֆղանստանում. զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը. տեսանյութ
Իրենց փաստաբանիկ հորջորջող գաճաճները իրենց ճենճոտ լապշան չփորձեն կախ տալ մեր հանրության ականջներից. Մկրտչյան
ՔԿ-ն Կտրիճ Ներսիսյանի եղբորը և եղբորորդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
Խոր Վիրապ տանող ավտոճանապարհը և տաճարի հարակից հատվածը հիմնանորոգվել ու բարեկարգվել են. տեսանյութ
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
Ղարաբաղից տեղահանված անձինք ինչպես կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն. ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Ինչպիսին է «Շիրակ» օդանավակայան տանող ճանապարհը. տեսանյութ
Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ վարչակազմի գործընկերներին՝ ՀՀ-ին հետևողական աջակցության համար
Երկուշաբթի. վարչապետն աշխատանքի է գնացել ավտոբուսով
2025 թվականին Հայաստանում 300 դպրոց է կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում. տեսանյութ
Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
Ինչի համար են մեղադրվում Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին
Թալինի սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ մատուցվող պատարագին. վարչապետ
Գազայում նոր խնդիրներ կան. 61 մլն տոննա փլվածքի տակ 10 հազար մարմին կա, Իսրայելն արգելում է ծանր տեխնիկան
Կտրիճ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են
Երկրաշարժ Հայաստանում. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը՝ 5-6 բալ
Ներկայացումներ 0-ից 100 տարեկանների համար. բացվեց Գյումրու տիկնիկայինի հոբելյանական 90-րդ թատերաշրջանը
Սիրիայի նախագահը նոյեմբերի սկզբին կայցելի Սպիտակ տուն
Հաղարծնի մոտակայքում ավտոբուսի վթարից տուժածների թիվը հասել է 30-ի. նոր մանրամասներ
Կարգալույծ Կտրիճ Ներսիսյանի պատարագի սակավամարդությունը հստակ ցուցիչ է, որ նա տեղում չէ. Ալեքսանյան
Հայթաղում իրականացված կարևոր ծրագրերը. Արգիշտի Մեխակյանը մանրամասնել է. տեսանյութ
Ուսանողները Դիլիջան էին մեկնել գիտաճանաչողական այցով. Բրյուսովի անվան համալսարանի հայտարարությունը
Եթե բանակ կառավարեիր, ո՞ւմ կընտրեիր որպես հրամանատար. Հակոբյանը չինական փիլիսոփայական տեքստից մեջբերում է արել
Իրանը Կասպից ծովի ափին սկսել է ատոմակայանի շինարարությունը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT