Երևան
12 °C
Երկու օր առաջ տարաբնույթ խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ Շիրակի մարզի Ազատան համայնքում ինչ-որ մարդիկ գումար են բաժանում՝ դրա դիմաց պահանջելով անձնագրային տվյալներ եւ ստորագրություն:
Մասնավորապես Մուրադ Գրիգորյանը, որը նախկինում հանդիսանում էր ՀԱԿ-ի Գյումրու կառույցի ղեկավարը, ֆեյսբուքի իր էջում գրեց հետեւյալը. «Կասկածելի ակցիա է կատարվում մեր մարզում՝ Շիրակում: Վիվասելի կողմից բարեգործության անվան տակ ժողովրդին բաժանվում է դրամ՝ յուրաքանչյուրին 3000-ական դրամ, միակ պայմանով, որ համաձայնվեն անձնագիրը ձեռքում պահած նկարվել: Ի դեպ, արդեն տարածվել է, որ հավաքագրող բրիգադիրները մեկ անձի համար ինչ-որ տեղից ստանում են 10 000 դրամ և որ այդ նկարները ուղարկվելու են Եվրոդատարան՝ ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի: Մարզի իրավապահներին կխնդրեի պարզել այս տեղեկատվության իսկությունը և օրինականությունը: Օգնության կարգով. պարզելը սկսել Ազատանի կենցաղի տանը կատարվող դրամաբաշխումից»:
ՀԺ-ն պարզել է, որ Ազատանում իրականում գումար բաժանել են: Ովքե՞ր, որտեղ՞, ինչպե՞ս են բաժանել եւ ի՞նչ նպատակով: Այս հարցերը եւս ունեն պատասխաններ:
Ազատանում գումար բաժանել են քարտաշ Գերասիմն ու էլեկտրիկ Աղասին: Երկուսն էլ Ազատանի բնակիչ են: «Հարությունյան Աղասի եւ Գերասիմ Պապիկյան: Գերասիմը քարտաշ տղա է, ըստից, ընդից քար է կտրում, տանում ծախում է, որ գլուխը պահե, էն մեկն էլ էլեկտրիկ է, սովորական արենդատոր է էլցանցի, երեկ իրանց ղեկավարությունից սկսած սաղին խառնել են իրար: Էդ Քոչարյանն էս երկրում էնքան ընկավ, ընկավ, որ քաղաքական դաշտում դրանց վրա՞ հենվավ: Երկու ջահել տղա են, ինչ-որ խաղ կա, ամերիկյան կաշիլյոկ են ասում, ինչ են ասում, Յուքոմի խաղերից է ոնց որ, խաղում են, ներդրումներ են կատարում, դրանից ինչ-որ գումար են շահում, համ իրենք են փող աշխատում, համ էլ էդ մասնակից շահառուներին են տալիս: Ընդամենն ըդքան բան: Ոչ մեկից ոչ ստորագրություն են վերցրել, ոչ էլ ուրիշ բան, ոչ էլ ՎիվաՍելի հետ կապ ունի սա»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը:
Ինչու՞ են մարդկանց լուսանկարել անձնագրերը ձեռքերին՝ հարցին, Իկիլիկյանը պատասխանեց՝ խաղի պահանջն է: «Անձնագրով նկարում են, sms են ուղարկում էդ խաղի սայթին, ինչ-որ գումարներ են շահում: Իրանք ընձնից չպահեցին, շահադիտական բաներ կան էլի ընդեղ: Գումարները շահում են, մի մասը տալիս են էդ շահառուին, մի մասն էլ իրենք են վերցնում: Ինչքան հասկացա, յուրաքանչյուր շահումը 10 հազար, թե 8 հազար դրամի չափ է: Ես նույնիսկ ասեցի՝ դուք չե՞ք մտածում, որ դա անաշխատ եկամուտ է, խնդիր կունենաք, ասեցին՝ չէ, երբ որ փողը տրամադրում է ծրագիրը, ընդեղ յուրաքանչյուր շահառուի շահումը ստացվում է 8000 կամ 10 հազար դրամ, միանգամից Յուքոմը փոխանցելուց դրա հարկային մասը պահում է: Այսինքն, պետության հարկը պահում է: Ասում են՝ ուզենք էլ, չենք կարա չտանք: Մի մասը տալիս են ժողովրդին, իրենք են էլի խաղում, ըմպես չի, որ ժողովուրդը պատկերացնում է, մի մասն էլ իրենցն է: Ասում են՝ համ մեզ է լավ, համ ժողովրդին: Էս ամիսը ոնց որ ակցիա է խաղի համար, հարմար պահ է, ամիսն էլ վերջանում է, արագ-արագ շահառուներ են հավաքում: Հիմնական նպատակը էդ է, ես իհարկե, պատկերացում չունեմ էդ խաղից, փորձում ենք մենք էլ հասկանանք, որովհետեւ բդի նման բաներով զբաղված էղնիս, որ իմանաս, երկուսի հետ էլ խոսել ենք, իմ կարծիքով, եթե նման բան լիներ, իրավապահները երեկ չէ առաջին օրվանից են զբաղվում էս հարցով, հաստատ ինչի-որ ահազանգ կունենային: Էդ է իրանց ամբողջ նպատակն եղել: Թե դա ինչքանո՞վ է իրական, թող հմի համապատասխան մարմինները բացահայտեն: Եթե խաբել են, ուրեմն հաստատ իրանք իրանց պատիժը կստանան, եթե դրա տակը կեղտոտ բան կա, թող բացահայտեն, ավելի լավ»,-ասաց Իկիլիկյանը:
Համայնքապետը նաեւ տեղյակ պահեց, որ դեպքով զբաղվում են ԱԱԾ-ն ու ոստիկանությունը: Ինքը եւս անձամբ հանդիպել է ե՛ւ այս խառնաշփոթի հեղինակ տղաների ե՛ւ գումարները ստացած ազատանցիների հետ: Գրեթե վստահ է, որ չեն խաբում: Բայց թե ինչու են կատարվածը կապում Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ թե ինչ նապատակով եւ ովքե՞ր են ուզում Ազատանը ներքաշել նման գործընթացների մեջ, չգիտի: Մի քանի վարկած ունեցել է, բայց երկար չի մտածել դրանց մասին, ասում է՝ անիմաստ է:
«Սկզբից մտածեցի՝ ուզում են կապել ինձ հետ, դե դիմացն ընտրություններ են, ուզում են համայնքի անունը հանել: Հետո, որ գտանք ովքեր են զբաղվել դրանով, պատկերացրեցինք, որ ոչ իմ դեմ է, ոչ էլ երկրի քաղաքականության դեմ է: Եթե Քոչարյանի հարցով մարդիկ բդի զբաղվին էդ թեմայով, ուրեմն ավելի իրազեկ, լուրջ մարդիկ կզբաղվին: Էս խեղճ ջրկիրներն ո՞վ են, որ զբաղվին էդ հարցով»:
Նաեւ մտածել են, որ հնարավոր է՝ խաբեությամբ են փորձել ինչ-որ ստորագրություններ հավաքել, մարդիկ գրանցել: Ազատանցիները, սակայն, պնդել են, որ իրենք որեւէ ստորագրություն չեն դրել ոչ մի թղթի տակ: Ի սկզբանե էլ իմացել են, որ ինչ-որ խաղի են մասնակցում, որի շահումից գումար են վաստակելու: Աղասին ու Գերասիմը բոլորին ցույց են տվել իրենց հեռախոսները, դրանց մեջ եղած ինֆորմացիան, խաղը, ուղարկած եւ ստացած sms-ները:
«Ես չգիտեմ՝ ընչի են քաղաքական աստառ տվել: Երբ որ անձերին ճանաչում ես, ով ինչ է անում, ով է, կուսակցական է եղել, թե չէ, ով է եղել քաղաքականությունում կամ նման բան, կարող է ինչ-որ տեղ մտածես, թե հնարավոր է՝ ժողովրդին խաբելով ինչ-որ բան են արել, բայց էդ մարդկանց իմանալով հանդերձ, ասում եմ, որ ոչ մի կուսակցության հետ գործ չունին, քաղաքականության հետ կապ չունին, քյասիբ-քյուսուբ ժողովուրդ են, որոնք էդ ինտերնետային խաղերով, չգիտե՞ս վարակի նման քաշվել է միջները, խաղացել են: Ժողովրդի գնալ-գալն են որակավորել են որպես Քոչարյանի համար ինչ-որ բան: Էս մարզի մեջը հենց Ազատանի հետ կապել Քոչարյանին, զարմանալի է, որովհետեւ ստեղ քոչարյանականներ չեն եղել, ոչ էլ գաղափարակիցներ կան: Մերոնք էնքան զբաղված են, էնքան հոգս ունին, որ ժամանակ էլ չունին: Հետո էլ Ազատանը կուսակցականացված չէ: Առավելեւս էդ երկու տղեքը հեչ չկան էդ գործերում: Էսօր բոլորն էնքան զգուշավոր են ու զզվել են քաղաքականությունից, որ իրանց հեռու են պահում, սկսած ինձնից: Իսկ Քոչարյանի համար էս գյուղում հեչ մարդ չկա»,- մեր զրույցում ասաց Ազատանի համայնքապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է․ ՀՀ ժողովուրդը տեր կանգնեց խաղաղությանը. Փաշինյան
Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա 2026»-ը. լուսանկար
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT