Երևան
20 °C
Աշխարհի տարբեր երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը հաջող ընթացք ունի նաեւ Հայաստանում: Ծրագրի շրջանակներում կայացել է «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի մրցույթը, որին 12-ից 18 տարեկան երիտասարդներից կազմված խմբերը 10 ծրագիր են ներկայացրել: Որպես պիլոտային մեր երկրում ներդրված միջազգային այս ծրագիրը իրականացվում է Շիրակի եւ Լոռու մարզերում: Նպատակն է՝ երիտասարդներին եւ դեռահասներին սովորեցնել, թե ինչպես կարելի է բացահայտել համայնքների խնդիրները, գտնել լուծման տարբերակներն՝ այդ գործում իրենց անմիջական ներգրավման միջոցով:
«BootCamp»-ում ներկայացված 10 ծրագրից լավագույն 5-ը ճանաչվել է հաղթող: Իրենց գաղափարը որպես ծրագիր կյանքի կոչելու համար UPSHIFT-ի շրջանակներում 150.000 դրամ կստանա 5 թիմ՝ «Smart map», «Ծառատունկ, թռչունների համար բներ եւ կերակրի ամաններ», «Էկոլոգիապես մաքուր տոպրակներ», «Gyumririver», «Համայնքը մեր ձեռքերով»:«Նախապես ներկայացված ծրագրերը 70-ից 80 տոկոս փոփոխություն են կրել: Բուն գաղափարի ներկայացման ժամանակ երիտասարդը բարձրաձայնում էր խնդիրը՝ չպատկերացնելով լուծման տարբերակներն ու դրա նորարարական մոտեցումները: Իսկ մեզ համար կարեւոր էր երիտասարդների մեջ բացի նախաձեռնողականությունից եւ համայնքի խնդիրների բարձրաձայնումից եւ լուծելուց, դրանց նկատմամբ ձեւավորել նորարար մոտեցում: Ուստի, մենթորների հետ տարված աշխատանքն ավելի շատ ուղղված է եղել երիտասարդների, պատանիների կողմից խնդիրների լուծման ուղիներն ավելի իրատեսական եւ նորարար դարձնելուն: Մեր նպատակն է երիտասարդներին կրթել, երիտասարդներին զարգացնել, եւ վերջիններիս հնարավորություն տալ համայնքներում, իրենց միջավայրում խնդիրները բարձրաձայնել եւ լուծումներն առաջարկել, որոնք հնարավոր կլինի լուծել ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության միջոցով եւ իրենց ակտիվ մասնակցությամբ»,-ասում է ծրագիրը Հայաստանում իրականացնող ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը:Ստացված 43 գաղափարից 10-ի ընտրությունը հեշտ չի եղել: Արթուր Նաջարյանն ասում է՝ մի կողմից գաղափարն են ընտրել, մյուս կողմից ծրագրի ձեւաչափում դրա իրականացման իրատեսական լինելը: «Արդյունքում ստացվել է, որ մենք հիմնականում ունենք այն ծրագրային գաղափարները, որոնք տրված ֆինանսական աջակցությամբ հնարավոր է լուծել: Այս ամենով հանդերձ, մենք կարեւորում ենք նաեւ ՏԻՄ-ի, բիզնես սեկտորի հետ հնարավոր համագործակցությունը»:Ըստ Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտընի, հայ երիտասարդների գաղափարները շատ քիչ են տարբերվում աշխարհի տարբեր երկրներում ապրող իրենց հասակակիցների մտքերից ու ձգտումներից: Առաջին տեղում բնապահպանական խնդիրներն են:«Աշխարհն առհասարակ քանի որ գլոբալ փոփոխությունների մեջ է, բնապահպանական կայունությունը խնդիր է բոլոր տեղերում: Մեկ կարեւոր հնագամանք կարող եմ նշել՝ այգիների, պուրակների բարեկարգումը եւ կանաչապատումը աշխարհի շատ երկրներում է հիմա արդիական: Հետաքրքրությունը նրանում է, որ չնայած գաղափարներն ու ծրագրային թեմաները նմանություններ ունեին, տարբերվում էին իրենց լուծման ուղիներով եւ առհասարակ գործիքակազմով: Ամենասկզբում, երբ հայտերը տեսանք, ճիշտն ասած՝ մտահոգվեցինք: Գաղափարները նման թվացին, բայց հետագայում, երբ որ արդեն 43 ծրագրերից ընտրեցինք 10 լավագույնը, մենթորների հետ սկսեցին աշխատել թիմերը, շատ արագ տեսանք, թե ինչպիսի զարգացում ապահովեցին երեխաները: Ծրագիրը դարձավ ավելի նորարար: Սկզբում երիտասարդները, խնդիրներն առաջարկելով, լուծումները չէին պատկերացնում: Բայց երբ այդ 10 թիմերի հետ տեղի ունեցավ ծրագրի նախագծումը, ամեն ինչ հունի մեջ ընկավ»,-ասում է Լիվ Էլին Ինդրեյտընը:
UPSHIFT դեռահասների զարգացման և զորակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է Գյումրու YIC-ի միջոցով: Արդյո՞ք Յունիսեֆ-ը գոհ է այս համագործակցությունից եւ հկ-ի աշխատանքից: Լիվն ասում է՝ գոհ լինելուց բացի նաեւ ոգեւորված են:«Համագործակցությունն իրականում շատ հագեցած է եւ հաջողված: Միասին շատ բան ենք սովորում, որովհետեւ երկուսիս համար էլ նոր է ծրագիրը Հայաստանում իրականացնելը: Այս պահի դրությամբ փորձում ենք ադապտացնել UPSHIFT-ը, որովհետեւ, երբ միջազգային ծրագիրը փորձում ես ներդնել մի երկրում, պետք է հաշվի առնես նաեւ մշակութային մտածողությունը, իսկ մենք եւ YIC-ն այդ ամբողջ ճանապարհը հաջողությամբ ենք առաջ գնում»:
Որպես պիլոտային մեր երկրում ներդրված ծրագիրը 6 փուլով կիրականացվի եւս 2 տարի:
«BMW»-ն բախվել է թիվ 13 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա՝ եզրաքարին ու ծառին (լուսանկար)
Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում. ՆԳՆ-ն զգուշացնում է
Պապիկյանն ու Սլովակիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում 2 երկրի միջև համագործակցության հեռանկարները
Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն (տեսանյութ)
Վարչապետը և Իվա Պետրովան անդրադարձել են ՀՀ բյուջետային, դրամավարկային, հարկային և արժութային քաղաքականությանը
Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ
Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն
Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)
COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր
Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)
ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան
Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին
ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի
Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները
«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է. հայտնի է՝ երբ է վերջին եթերը
Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը
Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները
Երևանում նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն
Ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց ստեղծելու նախապատրաստական աշխատանքները
Գործերը Հայաստանում ցուցադրելու երազանքի մասին Ետուարտ Սագաեանը բարձրաձայնել էր Աննա Հակոբյանի Հունաստան այցի ժամանակ
Ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները հարվածել են միմյանց, հայհոյել. վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են
Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի մեղադրանք է առաջադրվել
Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Ռոթի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը
Ռուսական բանակի կազմում գործող «Արբատ» ստորաբաժանումը զբաղված է ՀՀ-ում զինված հեղաշրջման կազմակերպմամբ. Առաքելյան
Երևանի ավագանին շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ է սահմանել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է բար, ներկաներին բուրգեր հյուրասիրել, իսկ հաշիվը վճարել կրիպտոարժույթով
Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Հայկ Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կտեղա
Հյուսիսային Կորեան շարունակում է աղբով լցված օդապարիկներ ուղարկել Հարավային Կորեա. ինչ է եղել դրանցում
Անահիտ Ավանեսյանը չի մասնակցի Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին
Բախվել են «Լեքսուս»-ն ու «Կամազ» բետոնախառնիչը. մարդատարը վերծվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր
Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 հազար 736 հայտարարություն
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 19-ին
Առողջապահական ապահովագրության փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն․ նախարար
Ինչպիսին է Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը․ նախարարը մանրամասնում է
Բանակցությունները նախկին նախագահների կողմից եղել է նրա մասին, թե երբ և ինչպես է հանձնվելու ԼՂ-ն. Պապոյան
Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
© 2024 Հայկական ժամանակ