Նրանք պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը. Բադասյան

Այսօր՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ Արցախի եւ Հայաստանի միջեւ վերջին շրջանում տեղի ունեցող պրոցեսներին: Մասնավորապես այն հանգամանքին, որ կան մարդիկ, ովքեր փորձում են ՀՀ իշխանությունների դեմ հակաքարոզչություն անել եւ սեպ խրել Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ:

«Արցախի իշխանությունները երբեք չեն դադարեցնելու իրենց անջատողական նկրտումները»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը:

- Պարոն Բադասյան, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կան կոնկրետ ուժեր, ովքեր փորձ են անում՝ տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ: Ովքե՞ր են այդ ուժերը եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկում:

- Բազմաթիվ անգամ, ես որպես ընդդիմադիր անհատ, այս երկար եու ձիգ տարիների ընթացքում պայքարել եմ: Նիկոլ Փաշինյանի հետ էլ, որպես անհատ քաղաքական գործիչ մենք ունենք համատեղ պայքարի փորձ: Անցած տարի, երբ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխությունը, մենք փորձեցինք Արցախում այս անարդարությունների եւ ռեժիմի դեպ պայքարել, որը նույնն էր՝ ինչ Հայաստանում: Ինչ-որ տեղ ստացվեց անցյալ տարի ամռան սկզբին, երբ առիթ եղավ՝ ուժայինները բիրտ ծեծ ու ջարդի էին ենթարկել երիտասարդներին, մենք կանգնեցինք՝ ընդվզեցինք: Ես կազմակերպիչներից մեկն էի եւ ուզում էինք անպայման ռեժիմը տապալվեր: Սակայն ինչ-ինչ պայմաններից ելնելով՝ մենք միայն ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը պահանջեցինք: Հնարավոր էր նաեւ քաղաքական իշխանության հրաժարականը պահանջել, սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիսանում էր, ոչ միայն ՀՀ տարածքի առաջնորդը, այլեւ լեգիտիմ ձեւով հանդիսանում էր միակը, ով ամբողջ հայության լիդերն էր, մենք ականջալուր եղանք նրա հորդորներին: Այսինքն, Բակո Սահակյանի կողմից մեր պայմանները կատարելու դեպքում մենք այլեւս փողոց չենք փակի: Իհարկե, Բակո Սահակյանն ընդունեց այդ մարդկանց հրաժարականը, չնայած նրանց նորից տեղավորեց այլ պաշտոններում ու այդպիսով՝ նրանք շարունակեցին իրենց գործունեությունը՝ հակահեղափոխության մեջ:

Ովքե՞ր են այդ մարդիկ՝ պարզ երեւում է՝ այդ մարդիկ ովքեր են: Դա նախորդ ռեժիմի պաշտոնական Երեւանի շարունակություններն են: Հակահեղափոխության կենտրոնը Արցախում է եւ պաշտոնական Երեւանը անելիք ունի: Այսօր մենք ստեղծել ենք այս ուղղությամբ քաղաքական ուժ՝ «Միացյալ Հայաստան», որ բառն ինքն իրեն ասում է, որ մենք ուզում ենք Հայաստանի եւ Արցախի միացում: Որովհետեւ ո՞ւմ է ձեռնտու առանձին պետությունը, անջատողականությունը, դա ձեռնտու է հենց նախորդ ռեժիմին եւ նրանց մնացորդներին ու շարունակություններին: Ես միշտ պնդել եմ, որ Ռոբերտ Քոչարյանին չպետք է միայն մարտի 1-ով դատել: Որովհետեւ մարտի 1-ով կարող է նա ուրախացնել կողմնակիցներին, որ մյուս հանցագործությունների մասին խոսք չի գնում՝ սպանությունները, անօրեն հարստացումը, երկրի թալանումը, տնտեսական եւ քաղաքական բոլոր հանցագործությունները: Ի՞նչ է այսօր բաժին հասել Նիկոլ Փաշինյանին, որպես գլխավոր հրամանատար, որպես երաշխավոր Արցախի եւ Հայաստանի անվտանգության: Բաժին է հասել մի ժառանգություն, որտեղ ունենք թալանված տնտեսություն, կորսված եւ հանձնված ինքնիշխանություն, արտաքին հարաբերություններում պարտվողականություն եւ ամբողջովին միակողմանի զիջողականություն: Ես միշտ հորդորել եւ խնդրել եմ Նիկոլ Փաշինյանին, որ սկսի եւ ավարտին հասցնի քաղաքական գնահատականը՝ հատկապես վերջին 2 նախագահների կատարած գործողությունների վերաբերյալ: Շատ կարեւոր է դա: Նրանց քաղաքական գնահատականը տալուց արդեն պարզ կդառնա, որ նրանք պետք է պատասխանատվության կանչվեն եւ որեւէ մեկ հայ, եթե կանգնի ու պաշտպանի նրանց դառնում է հանցակից:

Ռոբերտ Քոչարյանի այն պաշտպանները, ովքեր այսօր կանգնել եւ սկսել են կուրծք ծեծել՝ սկսած 3 մանեթով լացողներից մինչեւ նրանց գաղափարական բոլոր պաշտպաններով, վերջացրած Բակո Սահակյանով եւ Արկադի Ղուկասյանով, միանշանակ հանցագործներ են: Նրանց բոլորի տեղը բանտն է: Մենք չունենք այսօր այն արդարադատությունը, որին պետք է անպայման ապավինենք եւ հույսներս դնենք դրա վրա: Տեսանք՝ ինչ արեցին նրանք: Միանշանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այս ամենի ֆոնի վրա ես համարում եմ շատ ճշմարիտ եւ շատ տեղին: Եթե անցյալ տարի մենք ականջալուր լինելով իրեն չենք քշել այս կոռումպացված ռեժիմին, ապա այս հայտարարությունից հետո մենք լիարժեք ձեւով կարող ենք Արցախում ամեն ինչ անել, որպեսզի վերջ դրվի, թե՛ սերժառոբական հակահեղափոխությանը եւ թե՛ ռեժիմի շարունակությանը:

Արցախի ժողովուրդը ցնծությամբ ընդունեց վարչապետի ելույթը՝ այն, որ ինքը պատրաստակամ է թավշյա հեղափոխություն իրականացնել նաեւ Արցախում, որպեսզի վերջնականապես վերջ տրվի այս ամենին: Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը սաբոտաժիստներ են, որ հանդես են եկել դատարանում: Այն նույն դատավորը նաեւ որոշում է կայացրել, նրան սատարող մյուս դատավորները եւ ամբողջ դատական համակարգը այս անձանց հետ միասին հանդիսանում են, թե՛ ռեւանշիստներ եւ թե՛ սաբոտաժիստներ: Նրանց ձեռքերը այս 2 տասնամյակի մեջ թաթախված են արյունով, նրանց ձեռքերը կեղտոտ են, որովհետեւ թալանել են մեր երկիրը եւ նրանք ոչ մի բանի առջեւ չեն կանգնի: Պատրաստ են ամեն ինչ անել, միայն թե իրենք հետ գան եւ շարունակեն իրենց թալանը կամ էլ պաշտպանեն իրենց թալանածը:

Այսուհետ ես հավատացած եմ, որ կկայանա մեր ժողովրդի իղձն ու ցանկությունը: Համոզված եմ, որ մոտ առաջիկայում ամեն ինչ դրվելու է իր տեղը եւ այն մանիպուլյատորները, այն նախկին իշխանավորները, նախկին բռնապետները, ովքեր փորձ են անում Արցախում իշխանությունը զավթել՝ ժողովրդին խաբելու ճանապարհով, չի լինելու: Ամեն ինչի վերջը շուտով կգա:

- Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապեր՝ Արցախում Հայաստանի կառավարության եւ անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Արդյո՞ք ինչ-որ արդյունքի հաջողվում է հասնել այդ քարոզչությամբ, թե՞ արցախցիները կարողանում են տարբերակել սուտն իրականությունից:

- Ոչ, դա ծիծաղելի է: Այդ մարդիկ իրենք են գտնվում ծիծաղելի իրավիճակում: Ցավում եմ, որ այդ մարդկանց մեջ կան նաեւ վաստակ ունեցող մարդիկ, բայց շուտով նրանք բոլորն էլ կհասկանան, որ գտնվում են հանցագործ ճանապարհի վրա եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի: Հայաստանում եւ Արցախում այսօր դեռեւս շարունակվում է այդ կլանի կողմից հարստահարումը՝ ներքին ռեսուրսների, ընդերքների, մենաշնորհների միջոցով: Նրանք տնտեսական հանցագործներ են: Այդ մարդիկ չեզոքանալու են:

- Վարչապետն ասաց, որ սրա տակ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու եւ տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Կարո՞ղ են այդ ուժերն այդքան հեռու գնալ, թե առայժմ միայն քարոզչության մակարդակով են փորձում իրենց գործերն առաջ տանել:

- Այո, միանգամայն ճիշտ է ասում: Ես ինքս ժամանակին տեսել եմ դա, թե ինչպես ՀՀՇ-ական ուժերը 92 թվականին սադրանքներով կարողացան պատերազմ հրահրելու միջոցով հանձնել Շահումյանն ու Մարտակերտը՝ իբրեւ Շուշիի եւ Լաչինի փոխարեն: Նրանք տեղի կռվող ջոկատներին սադրում էին: Քանի որ պաշտոնական Երեւանում էլ ՀՀՇ-ականները սաբոտաժիստներ էին: Այն ժամանակ հիմնական ջոկատները դաշնակցական ջոկատներն էին: Այն ժամանակ Դաշնակցությունն իսկապես գաղափարական առումով կանգնած էր: Ու այդ Դաշնակցական-ՀՀՇ հակամարտության մեջ ՀՀՇ-ն ամեն ինչ փորձում էր անել, որպեսզի մեղադրեն Դաշնակցությանը: Սա ստորություն է իհարկե եւ մասամբ հաջողվել է: Այս ֆոնի վրա է Կոմանդոսից հետո Սամվել Բաբայանը դարձել հրամանատար, ոչ թե ինչպես ինքն է ասում՝ ընկել է իր ուսերին: ՀՀՇ-ն սադրանքով չեզոքացրեց Կոմանդոսին եւ նրա տեղը նշանակեցին մի մարդու, ով կարող էր համախմբել ներքին այն ուժերին, ովքեր ընդունակ են սեփականին խփելու, պատժելու, սպանելու, վախ տարածելու եւ այդպիսի պայմաններում իշխանություն պահելու: Այդպիսի մարդկանց թվում էր նաեւ Սամվել Բաբայանը, Սամվել Օգանովսկի Կարապետյանը, Մանվելը եւ շատ ուրիշներ:

Սա պատմություն է, որը շուտով առաջիկայում՝ որպես ականատես մարդիկ, որպես կուսակցություն ներկայացնելու ենք, որ հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդն իմանա, թե ովքեր են իրենց իրական հերոսները, ով ինչ պատմություն եւ ով ինչ անցյալ ունի: Երեկվա լրբացածն ուզում է այսօր սրբանալ, բայց դա թույլ չենք տալու մենք: Թույլ չենք տալու պատմությունը կեղծել: Թույլ չենք տալու կեղծ հերոսների շուրջ լեգենդներ պտտվեն: Ես ինչո՞ւ եմ ՀՀՇ-ի օրինակը բերում, որովհետեւ այն ժամանակ ՀՀՇ-ական էր թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը: Իսկ իմ նշած մյուս մարդիկ ՀՀՇ-ին սպասարկողներն էին: Ինչպես այսօր Արցախում ՀՀԿ-ին սպասարկող իշխանավորներն էին, այն ժամանակ էլ ՀՀՇ-ին սպասարկողներն էին: Չմոռանանք նաեւ, որ Սամվել Բաբայանը իշխանության եկավ հանուն Ռոբերտ Քոչարյանի, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը, լինելով գլխավոր սաբոտաժիստը եւ գլխավոր սեպարատիստը, Արցախի Գերագույն խորհրդի կողքին իրենք արհեստականորեն ստեղծեցին պետական պաշտպանության կոմիտե եւ ղեկավար նշանակեցին Ռոբերտ Քոչարյանին: Ու ո՞վ պիտի պաշտպաներ Քոչարյանի իշխանությունը բիրտ, կոպիտ ձեւով, Սամվել Բաբայանը: Իսկ, որպեսզի Սամվել Բաբայանը պաշտպաներ նրան, ի՞նչ պաշտոն պիտի ունենար, մինիմում պետք է ունենար հրամանատարի պաշտոն: Լինելով ոչ պրոֆեսիոնալ, լինելով ոչ մարտական փորձ ունեցող եւ ոչ լավագույններից մեկը՝ նա դարձավ հրամանատար:

Զավեշտալին այն է, որ այս մարդիկ նորից թափ վերցնելով՝ հերոսի դիմակով փորձում են Արցախի երիտասարդությանը գայթակղել իրենց հերոսական անցյալով: Հիշեցնեմ ձեզ, որ 99 թվականին մենք Արցախում մեծ պայքարի շնորհիվ կարողացանք չեզոքացնել բռնապետ Սամվել Բաբայանին եւ իշխանությունը հանձնել օրինավոր նախագահին: Ճիշտ է օրինավոր նախագահը՝ Արկադի Ղուկասյանը այն վերցրեց եւ շարունակեց մեկ այլ ձեւով թալանել երկիրը, բայց համենայնդեպս կոշտ, կոպիտ եւ բիրտ դիկտատուրայից արցախահայերն այն ժամանակ ազատվեցին:

- Արցախի իշխանությունները ինչ-որ կերպ կարձագանքե՞ն ՀՀ վարչապետի հայտարարություններին, թե հետեւություններ կանեն:

- Ես կարծում եմ՝ Արցախի իշխանությունները հիմա հետեւություններ են անելու եւ ջանք չեն խնայելու՝ նորից մերձանալու ու վարչապետին մոտենալու, որպեսզի փորձեն նորից հավատարմություն ցուցաբերեն՝ ինչպես անցյալ տարի են փորձել: Բայց իրականության մեջ իրենք երբեք չեն դադարեցնելու իրենց անջատողական նկրտումները:

Արցախի ժողովուրդն էլ անշուշտ հետեւություններ կանի վարչապետի ասածից, բայց ես պիտի հրապարակավ խնդրեմ վարչապետին, որ նա կարողանա Արցախում սատարել այն ուժերին, ովքեր թաթախված չէին նախկին կոռուպցիայի, կատարված հանցագործ սպանությունների, երկրի թալանի, մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Արցախը պետք է լավ ուսումնասիրվի, եթե ՀՀ-ում կատարվել են կոպիտ ու բիրտ ճնշումներ, ուրեմն Արցախում կրկնակի է կատարվել: Պարզապես չի բարձրաձայնվել: Արցախը պետք է այս տեսանկյունից գոնե հավասարվի Հայաստանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13313 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի