Երևան
12 °C
Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ լսումների ժամանակ Հայաստանում հանրային համերաշխություն հաստատելու օրակարգի քննարկման համատեքստում «Քաղաքացու որոշում» կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանն անդրադարձավ ապօրինի կուտակված սեփականության թեմայի շուրջ եղած թշնամանքին ու դրա հաղթահարման իրենց տեսլականին․
«Բոլորիս հայտնի հանգամանքներում անկախացումից ի վեր տարբեր մարդիկ սկսել են կապիտալ կուտակել, եւ երբեմն դա արել են շատ ծանր պայմաններում՝ համատարած սովի մեջ, ապօրինություններով, զենքով, զոռով, եւ քանի որ ապօրինի կուտակված սեփականությունը այլ կերպ հնարավոր չէր երաշխավորել, քան իշխանական լծակներ ունենալը՝ նրանք մտել են գործադիր մարմիններ, Ազգային ժողով, ստեղծել կուսակցություններ եւ այլն։ Նրանք հետեւողականորեն վերացրել են ընտրական մեխանիզմները, որպեսզի իրենց որեւէ մեկը չփոխարինի, նրանք վերացրել են դատական համակարգը, որպեսզի իրենց որեւէ մեկը չդատապարտի, եւ սա ամբողջովին տրամաբանական է այն համատեքստում, թե ինչ պայմաններում են իրենց սեփականկությունը կուտակել»,-ասաց Նահապետյանը՝ նշելով, որ այս առումով չափազանց էական է հաշտեցման գործընթացը, քանի որ այս խավին է հանրությունն ասում օլիգարխիա, եւ նրանք են, որ հիմա հանրային թշնամանքի հիմնական օբյեկտն են հանդիսանում։
Ըստ Նահապետյանի՝ հաշտեցմանն այլընտրանք չկա, որովհետեւ հաշտվելու այլընտրանքը օլիգարխների կողմից լինելու է սեփականության, ազատության համար անընդհատ վախով ապրելը, իսկ հանրության համար՝ հակահեղափոխության, պետական հեղաշրջման վախով ապրելը․
«Ինչպես եմ ես տեսնում հաշտեցման գործընթացը․ երկու-երկու։ Այսինքն՝ երկու քայլ ընդառաջ է գալիս օլիգարխիան, երկու քայլ՝ հանրությունը։ Ինչ է պետք օլիգարխներին՝ պետք է, որ իրենց սեփականությունը ճանաչվի, եւ պետք են ազատության երաշխիքներ, այսինքն՝ չդատապարտվեն։ Ինչ է պետք հանրությանը՝ պետք է փոխհատուցում, եւ վերոնշյալ մարդիկ այլեւս պետական պաշտոններ չզբաղեցնեն։ Ահա այն բանաձեւը, թե ով ում ինչ պետք է զիջի․ փոխհատուցման դիմաց՝ համաներում, քաղաքականությունից դուրս գալու դիմաց՝ սեփականության ճանաչում»,-ասաց ՔՈ ՍԴԿ մամուլի խոսնակը՝ հավելելով, որ կարելի է գնալ նաեւ սրան հակառակ տարբերակով՝ հայտարարելով, որ մեզնից որեւէ մեկը բիզնեսով չի զբաղվում, բայց արդարության զգացումը հնարավոր չէ կեղծել․
«Ցանկացած թուղթ հնարավոր է կեղծել, արդարության զգացումը՝ չէ։ Այս տարբերակում մարդիկ այլընտրանք չեն ունենալու, քան ավելի ռադիկալ ուժերին իրենց քվեն տալու։ Կարող է մեր 300 հազար դրամ ստացող քննիչները չգտնեն 300 հազար դոլար ստացող ֆինանսիստների թաքցրած 99 տոկոսը, բայց էն մի տոկոսը որ գտան, դրա համար մարդիկ են դատվելու, եւ սա այն դատական քրեական արդարադատության տրամաբանությունն է, որի մասին աղաղակում են, որ այ էս լավ բանը վերացնում են, գնում են անցումային արդարադատության։ Ժողովուրդ ջան, էդ քրեական արդարադատության տրամաբանության մեջ վերջը դատվելն է։ Եկեք նստենք, քննարկենք հաշտեցման հնարավորությունները»,-եզրափակեց Միքայել Նահապետյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT