Երևան
12 °C
Անցումային արդարադատության ներդրմանն ուղղված քայլերի արագացումը կարգին մտահոգել է շատերին։ Ճիշտ է, կան նաեւ անկեղծ մտահոգություններ, որովհետեւ անցումային արդարադատությունն իսկապես հզոր (եւ վտանգավոր) գործիք է, ու դրա կիրառումը պիտի խստորեն կանոնակարգվի, այլապես բացասական հետեւանքներն անխուսափելի կլինեն, բայց իրականում հիմնական «մտահոգներին» ոչ թե դա է անհանգստացնում, այլ նախկինում կատարածների համար պատասխանատվության ենթարկվելու հեռանկարը։
Անցումային արդարադատությունը նրանց համար իսկապես մղձավանջ է։ Մարդիկ տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնելով հարյուր միլիոնավոր դոլարներ են կուտակել ու համարել են, որ իրենց ոչինչ չի սպառնում, որովհետեւ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին է», հետքերը խնամքով թաքցված են, ու ոչ մի դատարան գլուխ չի հանի, ու հանկարծ՝ անցումային արդարադատություն․․․ Այդ համակարգը ենթադրում է, որ եթե, օրինակ, մարդը տասը տարի զբաղեցրել է նախագահի պաշտոնը, ու արդյունքում, իր իսկ խոստովանությամբ, դարձել է երկրի 200 ամենահարուստ մարդկանցից մեկը, նրան պատասխանատվության ենթարկելու համար կարող է նաեւ դատարանի որոշում չպահանջվել։ Ու այդպիսի նախկին պաշտոնյաներն ու նրանց տաղանդաշատ ազգականները շատ-շատ են։ Բայց հո չե՞ն ասելու, որ իրենք պատասխանատվության ենթարկվելուց են վախենում։ Ստիպված այլ պատճառ են հորինել՝ իբր անցումային արդարադատություն կիրառել չի կարելի, որովհետեւ դա լրջորեն կվնասի օտարերկրյա ներդրումներին։
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում իրենց թալանածով արտասահմանում բիզնեսներ հիմնածները, պարզվում է, խիստ մտահոգված են օտարերկրյա ներդրումների պակասով։ Իսկապե՞ս անցումային արդարադատությունը կվնասի օտարերկրյա ներդրումներին։ Որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, ասենք, այսպիսի տեսարան. արտասահմանյան խոշոր գործարարը մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, մանրամասն ծրագրեր է մշակում, հետո հանկարծ ասում է «յա, սրանք ուզում են պատժե՞լ նախկինում երկիրը թալանածներին, բայց դա խայտառակություն է, ինչպե՞ս կարելի է ներդրումներ կատարել այդպիսի երկրում», ու փոշմանում է։ Կամ՝ պատկերացրեք այսպես։ Որեւէ արտասահմանյան խոշոր ընկերություն մտադրվում է ներդրումներ կատարել Հայաստանում, ուսումնասիրում է շուկան եւ պարզում, որ Հայաստանում լուրջ մրցակիցներ է ունենալու՝ ի դեմս օլիգարխների, ովքեր ի վիճակի են լինելու կաշառքով կամ այլ լծակներով ազդել դատարանների վրա եւ նեղել իրենց։ Հիմա՝ հարց․ ո՞ր դեպքում արտասահմանյան այդ ընկերությունները ներդրումներ կանեն Հայաստանում․ եթե վստահ լինեն, որ կան անկախ դատարաննե՞ր, թե՞ եթե տեսնեն, որ դատարանները կամայական որոշումներ են կայացնում՝ ղեկավարվելով ստվերային լծակներով։ Այսինքն՝ ակնհայտ է, չէ՞, որ անկախ դատական համակարգ ունենալն ու անցումային արդարադատությունն իրականում միայն նպաստելու են օտարերկրյա ներդրումների աճին։ Եթե չնպաստեն էլ՝ հաստատ չեն վնասելու։
Հարցին նայենք այլ տեսանկյունից։ Տասնամյակներ շարունակ Հայաստանում անցումային արդարադատություն չի եղել, կարելի է ասել՝ ընդհանրապես արդարադատություն չի եղել։ Եվ ի՞նչ, երկիրը հեղեղվա՞ծ է եղել օտարերկրյա ներդրումներով։ Լավագույն դեպքում բարձրաստիճան պաշտոնյաներն են իրենց թալանածը դուրս բերել օֆշորային գոտիներ ու հետո դրանց մի մասը ետ բերելով՝ շահութաբեր բիզնեսներ հիմնել ու դրանք ներկայացրել որպես օտարերկրյա ներդրումներ։ Կամ էլ դրսում ապրող մեր հայրենակիցներին են համոզել-բերել ու խոստացել կայուն եւ երաշխավորված գերշահույթներ («մեզ էլ՝ ինչ կտաք-կտաք» սկզբունքով)։ Եվ այդ երաշխավորված գերշահույթներով «ներդրումները», որպես կանոն, եղել են կամ մեր ժողովրդի հաշվին (տարբեր ծառայությունների ուռճացված սակագների միջոցով՝ էլեկտրաէներգիա, գազ, բջջային կապ, ավիատոմսեր եւ այլն), կամ ապագա սերունդների հաշվին (ընդերքի անխնա շահագործում, ջրային ռեսուրսների ոչնչացում)։
Եթե մեզ այդ որակի ներդրումներ են պետք՝ անցումային արդարադատությունն ու անկախ դատարանները գուցե իսկապես խանգարեն։ Բայց մեզ կարծես թե այլ որակի ներդրումներ են պետք։ Իսկ դրանք հնարավոր են միայն այլ որակի պետություն ունենալու դեպքում։ Պետություն, որի կայացմանը խանգարողների պակաս, ցավոք, չկա։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT