Գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին», ի՞նչը շարունակենք, ապօրինի կառուցապատումնե՞րը. մարզպետ

Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի ունենալու: Ի սկզբանե առաջադրվել էր 6 թեկնածու, սակայն նրանցից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը: 5 թեկնածուներից 4-ը ինքնառաջադրվել են, իսկ մեկը ներկայացնում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինքնառաջադրվել են գործող համայնքապետ Վահագն Գեւորգյանը, Սասուն Գրիգորյանը, Մանուկ Մկրտչյանը, Արթուր Ղազարյանը, ՔՊ-ի կողմից էլ առաջադրվել է Գրիգոր Գուլյանը: Մայիսից 22-ից մեկնարկել է քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հունիսի 8-ին լռության օր է, իսկ 9-ին՝ ընտրությունների:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, որն այժմ արձակուրդի մեջ է գտնվում եւ մասնակցում է ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավին, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում:

«Քաղաքական ասելիքի մասով բավականին հագեցած է: Շատ ակտիվ է գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի շտաբը՝ բակային հանդիպումներ, այցելություններ նաեւ փողոցներում, բակերում քարոզչական աշխատանքներ: Ակնհայտորեն՝ իհարկե դրական իմաստով, աչքի է ընկնում նաեւ ՔՊ-ի թեկնածուի քաղաքական թիմը: Դարձյալ քաղաքական ասելիքի կոնտեքստում կոնկրետ առարկայական մատնանշելով տեղական ինքնակառավարման մակարդակի բացթողումները, ակնհայտ թերացումներն ու առնվազն վերջին 4 տարվա ընթացքում տարված աշխատանքի գնահատականները շատ հստակ հնչեցվում են՝ իրերն իրենց անունով կոչելով»,- ասաց Պետրոսյանը:

Կոտայքի մարզպետը նշեց, որ մյուս 3 թեկնածուներից մեկն է միայն, որ բակային հանդիպումներ է իրականացնում, իսկ մնացած 2 թեկնածուները պասիվ են եւ իրենց շտաբերի մասշտաբով են գործունեություն ծավալում, որքանով որ ինքն է նկատել:

«Առհասարակ քաղաքական ասելիքի առումով բնականաբար գործող քաղաքապետը ցանկանում է իր աշխատանքները ներկայացնել վարդագույն լույսի ներքո, ինչ-որ թվեր մեջբերել՝ բյուջեի կատարողականը եւ այլն: Բայց աբովյանցին տեսնում է այն, ինչ ունենք, շոշափում է այն, ինչը շոշափելի է եւ հնչեցված թվերի, կատարողականների տոկոսների փոխարեն տեսնում ենք վատթար ներքաղաքային ենթակառուցվածքներ, տեսնում ենք արտոնյալ շրջանակներին օտարված բազմաթիվ համայնքային հողեր, զբոսայգիներ, ապօրինի կառուցապատված խանութներ, դղյակներ: Այժմ ապօրինի կառուցապատման հոդվածներով արձանագրված են մարզպետարանի վարչական հսկողության ակտում: Տեսնում ենք հողազավթումների բազմաթիվ դեպքեր, որոնք գործող քաղաքապետը իր լիազորությունների, պարտականությունների շրջանակում որեւէ փորձ չի արել առնվազն կասեցնելու: Եթե ոչ լուռ համաձայնությամբ, ապա անտարբերությամբ թույլ է տվել քաղաքում նման իրավիճակի կայացումը: Այդ դիսկուրսն է գնում այսօր: Պիտի շեշտեմ, որ Աբովյանի քաղաքացիներն արդեն տներից դուրս են գալիս բակ, գալիս են ընդառաջ այլընտրանքային թեկնածուին: 25 տարի քաղաքում ստատուս քվոն եղել է միեւնույն քաղաքական ուժի հովանու ներքո, միեւնույն քաղաքական ուժի թելադրանքով եւ վերարտադրումն էլ բացառապես այդ քաղաքական դաբռոներով»,- նշեց Պետրոսյանը:

Պետրոսյանի կարծիքով՝ այսօր ստատուս քվո է խախտվում. «Տարօրինակ է, բայց պիտի հնչեցնեմ այս միտքը՝ երկրում կառավարող քաղաքական ուժի՝ ՔՊ-ի թեկնածուն Աբովյանում այս պահին կարծես ընդդիմադիր գործունեություն է ծավալում: Քանի որ Աբովյանի տեղական ինքնակառավարումը դեռեւս ԲՀԿ-ի ձեռքում է բառի ամենաբուն իմաստով եւ ստացվում է, որ ՔՊ-ի թեկնածուն, ներկայացնելով իշխող քաղաքական ուժը, այս պահին Աբովյանում ընդդիմության կարգավիճակում է եւ ընդդիմադիր քարոզարշավ է անում՝ քննադատելով Աբովյանում տասնամյակներ ղեկավարած ուժի բացթողումները, զանցանքները, ինչպես նաեւ հանցանքները: Բնավ չխախտելով անմեղության կանխավարկածը՝ մենք մատնացույց ենք անում հարուցված 3 քրեական գործերը՝ գործող քաղաքապետի թիմի եւ իրենց գործունեության նկատմամբ: Վերջինը հարուցվել է մայիսի 27-ին: Ես գլխավոր դատախազությունից ստացա պաշտոնական գրությունը, որը փաստում է, որ Աբովյանում փետրվար-մարտ ամիսներին անցկացված 67 համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորների դասական աճուրդների ընթացքում թույլ տրված իրավախախտումների փաստերի հիման վրա Գլխավոր դատախազը որոշում է կայացրել բեկանել Կոտայքի ոստիկանության մարզային վարչության Աբովյանի բաժնի հետաքննիչի որոշումը՝ գործ չհարուցելու մասին եւ որոշել է քրեական գործ հարուցել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում»:

ՀԺ-ն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք թեկնածուների ծրագրերը նույնաբովանդակ են, թե հետաքրքիր եւ նոր բաներ են առաջարկվում քաղաքին եւ քաղաքացիներին. «Չէի ասի, որ նույնաբովանդակ են: 2 առավելագույն մասշտաբային քարոզարշավ իրականացնող թեկնածուներից մեկի՝ գործող քաղաքապետի կարգախոսն է՝ «Շարունակենք միասին»: Ի՞նչը շարունակենք 60-րդ հոդվածի հողի օտարումը, ապօրինի կառուցապատումնե՞րը, քաղաքացու մոտ հարցեր են առաջանում: Մեր քաղաքապետի թեկնածուի կարգախոսն է՝ «Քայլ արա՛ Աբովյան»: Հեղափոխության շունչը Աբովյան քաղաքի տեղական ինքնակառավարում բերելու քարոզարշավ է հիմա ընթանում: Կոնկրետ ծրագրերի մասով թիվ 1 անելիքը քաղաքում մեր թեկնածուն մատնանշում է օրենքի գերակայության եւ իրավահավասարության առաջնահերթությունը: Որովհետեւ, ցավոք սրտի, Աբովյանում դեռ գործ ունենք հին համակարգի քաղաքական ռահվիրաների հետ, իրենց փոխկապակացված շրջանակների, արտոնյալ զանգվածի: Բիզնես դաշտի 90 տոկոս եւ ավելին է իրենց ձեռքերում: Դրանով թելադրում են իրենց քաղաքականությունը, դոմինանտությունը՝ Աբովյանի քաղաքական ստատուս քվոյի մեջ: Գործող քաղաքապետի եւ ՔՊ-ի թեկնածուի միջեւ դիսկուրսը այս հարթության մեջ է: Մյուս թեկնածուների ծրագրերի մասով պարզապես ասեմ, որ ծրագրեր են, որ հարիր են այս փոքրիկ քաղաքին՝ կանաչապատման մասին, հողեր չօտարելու մասին: Բայց քաղաքական ասելիքի մասով դիսկուրսը այդ հարթությունում չպիտի տարվի: Այժմ դիսկուրսը շատ ավելի բարձր քաղաքական հարթությունում է, որտեղ գտնվում են առնվազն 2 թեկնածուներ՝ հին քաղաքական մշակույթի եւ նորի, այն քաղաքական մշակույթի, որ դեռեւս գործող քաղաքապետի անցյալ տարվա նոյեմբերի որոշմամբ Աբովյանի վերջին համայնքային գրադարանը լուծարվեց, միակ գրադարանը՝ 60 հազար բնակիչ ունեցող քաղաքում լուծարման են տարել: 2 տարի առաջ լուծարել են Աբովյանի քաղաքային թատրոնը: Աբովյանում ունենք մանկապարտեզներ, որոնք լիցենզավորված չեն: Աբովյանում մանկապարտեզների վարձավճարները ամենաբարձրն են Հանրապետությունում՝ 8 հազար դրամ ամսական: Բայց գործող քաղաքապետը շեփորում է, որ ունի մեծ խնայողություններ, բյուջեի կատարողական: Դրանք գրոշի արժեք չունենք պետության համար, քաղաքացու համար, եթե քաղաքացու կյանքը ավելի հեշտ ու բարեկեցիկ չեն դարձնում: Խնայողություններ մեզ պետք չեն, մեզ պետք է պրագմատիկ՝ քաղաքացիակենտրոն կառավարում: Ահա այդպիսի դիսկուրս է գնում մեր քարոզարշավում»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է աբովյանցիների արձագանքը քարոզարշավի ժամանակ եւ ո՞ր թեկնածուի հանդեպ են ավելի դրական տրամադրված եւ ցանկանում քվե տալ, Պետրոսյանը պատասխանեց. «Որպեսզի տարընթերցման առիթ չտամ՝ թեկնածուի անուն չեմ նշի: Բայց ես ձեզ վկայակոչեմ պարզապես փաստ՝ դեկտեմբերի համապետական ընտրություններում ամբողջ ԲՀԿ-ն Աբովյան քաղաքում ֆիքսել է մոտ 4500 ձայն, իսկ «Իմ քայլը» դաշինքը՝ 11 հազարից ավելի: Դա արդեն ակնհայտորեն ցույց է տալիս Աբովյանի քաղաքացու տրամադրությունը: Բնականաբար, մենք ուղղակի հղում չենք կարող անել նախկին ընտրություններին: Որոշակի շրջանակների մոտ դեռ կա այդ կաշկանդումը: Իրենք մեզ հետ են, մեր ընտրողն են, ողջունում են մեր գործունեությունը, բայց նրանք չեն ուզում երեւալ, չեն ուզում մոտենալ մեզ բակերում, որովհետեւ ամեն դեպքում ներսում կաշկանդում ունեն: Այդ կաշկանդումը այս ընտրություններում մենք վերջնականորեն ջարդելու ենք, որպեսզի արժանապատիվ քաղաքացին որեւէ քաղաքական ուժի նկատմամբ՝ բացի քաղաքական ասելիքի եւ հաշվետվու ինստիտուտի պահանջի, այլ ակնկալիք եւ պահանջ չունենա: Աշխատանք, բարեգործություն, ուսանողական հիմնադրամներ եւ այլն, այդ ամենը խեղում է քաղաքական համակարգը, խոշոր հաշվով անդրադառնում է նաեւ մեր հասարակության ընդհանուր որակին, գիտակցականին եւ քաղաքացիական գիտակցությանը»:

Պետրոսյանը նշում է, որ այսօր Աբովյանում վերափոխման գործընթաց են իրականացնում. «Պիտի նաեւ ուրախությամբ հայտնեմ, որ կարծես թե կոտրել ենք այդ սառույցը: Մարդիկ խոսում են արդեն, մարդիկ անկաշկանդ սկսել են արտահայտվել, իրենց բողոքի ձայնը բարձրացնել: Համապետական մասշտաբով փոփոխությունների կողմնակից հասարակությունը բնականաբար պետք է նաեւ իր տանը պատրաստ լինի այդ փոփոխություններին: Այսօր աբովյանցին այդ փոփոխություններին է գնում»,- եզրափակեց Պետրոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18690 դիտում

Սիրելի դպրոցականներ, հրավիրում եմ ինձ հետ միասին այցելել մեր գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ․ նախարար

Վերահաստատվել է համագործակցության շարունակականությունը․ Արամ Ղազարյանն ընդունել է Վյաչեսլավ Բուտկոյին

Արագածոտնում 15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 1-ը մահացել է

Ընտրությունը ինքնիշխան ժողովրդավարության կամ ավտորիտար ուղու միջև է, մենք կատարել ենք ընտրությունը․ Միրզոյան

Դրվագ վաղվա ֆլեշմոբից․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առուշանյանը չի մասնակցել, մահացածը վարորդն էր, վիրավորը մարզիչ է․ ով է եղել «Լեքսուս»-ով․ մանրամասներ դեպքից

Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ փաթեթը հաստատվել է. ՀՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա

Գյումրիում շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին․ տեսանյութ

Խնամատարության ինստիտուտի զարգացումը ոլորտային առաջնահերթություններից է․ Արսեն Թորոսյան

2026-ից ռազմական ակադեմիան ավարտող կուրսանտը կստանա բնակարան․ Սուրեն Պապիկյան․ տեսանյութ

ՀՀ-ում Նիպահ վիրուսով հարուցված վարակի տարածման համաճարակաբանական ռիսկերը ցածր են․ ՀՎԿԱԿ

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորությունները․ Պապիկյան․ տեսանյութ

Քոչարյանի գործը սատկած առյուծի վրա նկարվելն է. ՌԴ-ն ուզում է իր խամաճիկներին բերել իշխանության. Սաֆարյան

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է

Երանի է տվել АФК-ի տարիներին, թե բա՝ լավ փող էի աշխատում․ դու ՀՀ նախագահի պաշտոնում էլ էիր լավ փող աշխատում

Արարատ Միրզոյանի աշխատանքային հանդիպումները շարունակվում են Բրյուսելում․ տեսանյութ

Թաթուլ Ասիլյանը դատապարտվել է ազատազրկման

Նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը. «Մեր ձևովը» դիմակով գայլ է, որ օգնում է Սերժին ու Քոչարյանին. Ավետիս

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին

29 հզր քառակուսի կմ-ից մեծ Հայաստան ուզողներն ինչո՞ւ չէին ապրում Արցախում, ինչո՞ւ էին թոռները ծնվում ԱՄՆ-ում

«Շոշափելով մատյանները. ամենքի Մատենադարանը». մեկնարկել է ներառական ծրագիր, բացվել է ցուցադրություն

Քոչարյանը պետք է հրապարակավ ներողություն խնդրի․ Ալեն Սիմոնյանը կդիմի դատարան․ տեսանյութ

Մերժելի է Եպիսկոպոսաց ժողովը Աւստրիոյ մէջ գումարելու որոշումը, անհանդուրժելի՝ ողորմելի պատճառաբանութիւնները

Վարչապետն ուսանողներին և աշակերտներին ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Հզոր անտիցիկլոնը կպատի Արևելյան Եվրոպան․ որ երկրները կլինեն էպիկենտրոնում

Հայաստանը շարունակում է խորացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ քաղաքական, տնտեսական և անվտանգային ոլորտներում

Որ գիրքը կընթերցի Աննա Հակոբյանը փետրվարին

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի վերաբերյալ դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քոչարյանը քայլող սպառնալիք է Հայաստանի Հանրապետության գլխին․ Չախոյան

Գերմանիան Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի

Շերամի փողոցում հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ է հայտարարվել․ դեպքի վայրում է 15 մարտական հաշվարկ․ տեսանյութ

Դպրոցների համար էլեկտրական ավտոբուսների գնման նպատակով ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

Հայկ Կոնջորյանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Պատասխանեցի լրագրողների հարցերին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է բարդության «Թիվ 3» կանչ

Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են երկկողմ կապերին առնչվող հարցեր

Դատախազությունը հորդորում է Աթանեսյանի կնոջ գործողություններից տուժածներին դիմել իրավապահներին. մանրամասներ

Հուսով ենք՝ ՌԴ գործընկերները չեն հապաղի. վարչապետը՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմում երկաթգծի վերականգնման մասին