Երևան
12 °C
Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում խնդիրները գնալով խորանում են: Ընդամենը մեկ օր առաջ էր ֆաբրիկայի ղեկավարությունը աշխատակիցներին իրենց կամքին հակառակ դուրս հանել գործարանից եւ մինչեւ երկուշաբթի ուղարկել տուն: Այսինքն, մատնել հարկադիր պարապուրդի: Պատճառը եղել էր լրագրողների հետ հանդիպումն ու ֆաբրիկայում առկա խնդիրների բարձրաձայնումը:
«Սասստեքսում», սակայն, չսպասեցին մինչեւ երկուշաբթի: Այսօր ժամը 10-ին զանգել, բոլորին կանչել են, բայց ոչ թե աշխատելու, այլ արհմիության ժողովի: Թե եկողն ով է, աշխատակիցները չգիտեին, բայց վստահ ասեցին, որ չեն վստահում նրան, քանի որ ընդհանուր զրույցից հասկացել, հյուրն էլ չի թաքցրել, որ պաշտպանում է սեփականատիրոջ, եւ ոչ թե աշխատակցի շահերը:
«Մեզ ասել են՝ կգաք երկուշաբթի, բայց զանգեցին, թե ժողով է, Երեւանից մարդ է եկել, արեք, հաշվապահն է գալու, բացատրելու է: Մենք էլ եկանք: Բայց ի՞նչ: Ասում են՝ վատ եք աշխատել, քիչ եք վաստակել»,-ասացին ֆաբրիկայի բակում հավաքված աշխատակիցները:
Նրանց մեծ մասն այսօր խուսափում էին զրույցից, ասացին՝ վախենում են: Նաեւ տեղյակ պահեցին, որ իրենց վախեցրել են, դրա համար էլ այլեւս չեն ուզում իրենց խնդիրներից խոսել:
«Ես մենակ գուզեմ հասկնամ, թե ինչի համար եմ քիչ աշխատավարձ ստացել, երբ որ աշխատել եմ նորմալ, իմ պատճառով ոչ մի խնդիր չի եղել: 55.000-ի տեղը տվել են 27.962 դրամ, ու անհասկանալի է, թե դա ինչ հաշվարկ է: Նախապես չեն ասել, որ գործարքային է լինելու, կամ, եթե գործարքային է, էդ թիվը ո՞նց են ստացել: Կամ ինչպես եղավ, որ բոլորը աշխատեցին նույն գումարը, մի մասն էլ ավելի պակաս, 15000, 20.000»,-բողոքեց աշխատակիցներից մեկը:
Ես էս գումարով չեմ շարունակի աշխատել, մենակ 15.000 դրամ ես ամիսը տրանսպորտին կուտամ, գուկամ, չհաշված պեռեռիվը, ես ո՞նց կամ ինչի՞ համնար պետք է գամ: Ներսում խոհանոց չկա, օդափոխիչ չկա, խոստացան, որ կապահովեն, բայց չարեցին»:
Նաեւ պատմեցին, որ ներսում կա մեկն, ով լիազորված է ղեկավարության կողմից եւ ամբողջ օրը հեռախոսով նկարում է աշխատակիցներին: «Երեւի էդ նկարներն էլ իրանց կուղարկե էլի, նույնիսկ, նստե հաշվարկ է էրել, թե 3, 4 անգամ տուալետ են գնում: Այ քեզ բան, գուցե 10 անգամ գնանք»:
Աշխատակիցներն իրենց աշխատանքային պայմանագրերը շատ ուշ են ստացել, դրանք, ըստ իրենց, ստորագրել են առանց նորմալ ծանոթանալու: «10 րոպե տվեցին, որ գրասենյակում կարդայինք ու ստորագրեինք, մարդ կա չի էլ հասկնա, թե ինչ պայմանագիր է»:
Նրանք, ովքեր իրենց արդեն գործազուրկի կարգավիճակում են պատկերացնում, իսկ պատկերացնում են, որովհետեւ գործատուի մոտ առկա անհնազանդների ցուցակում իրենց անունները տեսել են, մանրամասնեցին, թե ինչպես են ապրել եւ աշխատել անցնող ամիսներին եւ ինչ պահանջ ունեն հիմա:
«Մենք Գելիջիին 2 անգամ ենք տեսել (Քրիստիան Գելիջին «Սասստեքս»-ի սեփականատերն է), մի անգամ եկել է շատ սիրալիր, երկրորդ անգամ եկել է շատ կոպիտ, թե՝ ձեռք չի տալիս՝ դրսի դուռը էս է, ձեր տեղն ուրիշը կգա, կաշխատի, ու էլ չենք տեսել, շատ կոպիտ վերաբերմունք է եղել իր կողմից:
«Ըսիգ աշխատանքի տեղ չէ, Նուբարաշենի կանանց գաղութն է, հլը ընդեղ երեւի մարդիկ ավելի շատ իրավունքներ ունին, քան մենք՝ ըստեղ: Էս գործարանը նորմալ մեքենաներ չունի: Բոլորը փչացած են, անընդհատ չեն աշխատի: Բայց տված է, որ պետք է կարենք օրական 230 հատ կամբինիզոն, ուզենաս էլ, ֆիզիկապես ու էդ չաշխատող մեքենաներով չես կարող դա անել: Տուն կերտանք ուսերս կորացած, մենք տունը ոչ պիտանի մարդ ենք»:
«Քարե դարի, հոգեդարձ եղած մեքենաներ են: Հին են, չեն աշխատի: Երրորդ հարկում մի քիչ որակով մեքենաներ են, երկրորդում արդեն վատ են, առաջին հարկի մեքենաները հեչ չեն աշխատում: Էդ դուրս գրված մեքենաները բերեցին ու ուզում են դրանցով Եվրոպա ուղարկվող ապրանք ունենալ: Բայց կարելու ընթացքում էդ եվրոպացի մասնագետները տեսնում, նայում են, եթե սխալ լիներ, կասեին, չի եղել նման բան: Եթե սխալ են կարված, բռակ են, թող բերեն, քանդել տան, թող ապացուցեն, էդ ուղարկած ապրանքը ետ չի եկել: Իրանք բռակ ապրանքի սերիաներ են ուղարկել, բայց դրանք մերը չեն, մեզ հետ կապ չունեն»:
«Օրական 2 հատ շտապօգնություն է եկել, թթվածնային թունավորում ենք ստացել, մենք մինչեւ էդ ինֆեկցիան բուժեցինք, ինչ ստացել էինք, դրա վրա ծախսեցինք: 29.500 դրամ էին տվել, ամբողջությամբ տվել եմ դեղերին: Քանի որ բուլիտենը չեն վճարե, ես ոչ էլ բերել եմ, քանի որ՝ ով բերում է անաշխատունակության թերթիկը, իրենք չեն վճարում, ասել են, որ բուլետինը չի անցնի»:
«Էդ կտորները հրակայուն են, ներծծված ինչ-որ քիմիական նյութերով: Նույնիսկ ասեղը մեջը չէր մտնում: Գոլորշիով որ արդուկում էինք, հոտած մսաջրի հոտ էր գալիս կտորից: Ուղղակի անհնար է, մարդկանց բերանների մեջ վերքեր եղան, աչքերի մեջ վերքեր եղան, կոճգամները խփողն էնպես ալերգիայի մեջ ընկավ, աչքերը դուրս էին գալիս: Իրանք էլ տեսան, ասեցին՝ հիվանդ եք, չեք կարող աշխատել, մի արեք աշխատանքի»,-պատմեցին սասստեքսցիները:
«Կըսեն՝ փետրվարին բացեք, օդափոխեք Ձեր սենյակը, հնարավո՞ր է անընդհատ պատուհանը բաց թողնել, հա՞: Բացել ենք, ու անընդհատ հիվընդցել: Մենք անընդհատ նստած ենք: Օդափոխության համար իրար հակադիր պատուհաններն ու դուռն էլ բացում ենք, ներսը՝ տաք, դուրսը՝ սառնամանիք»:
«Մուտքի դուռը փակում են, բաց են թողնում կադրերի բաժնի դուռը, որ ուշացողին տեսնեն, բայց եթե ցնցում լինի, ես պիտի ֆռռամ, կադրերով դուրս գամ, այսինքն, էլ դուրս չեմ գա, չեմ փրկվի»:
Ըստ աշխատակիցների, չեն կարողանա փրկվել նաեւ հրդեհի դեպքում: Կրակայրիչներ չկան: Այսինքն, հակահրդեհային կանոնները եւս պահպանված չեն: «Մե բալոնըմ կա, էն էլ կախած է դրսի դռան դեմը, ոչ էլ տեղն իմացել ենք: Բայց ամեքի կողքը չկախվի՞: Քանի անգամ է պլիտաները փչացել, մուխը, ծուխը կապվել է: Մեքենա է վառվել, պայթել: Եկել նորոգել են, անցել, գնացել են: Նույնիսկ էդ պայմաններին ենք հարմարվել, աշխատել ենք»:
Կարողները, վարպետներն ու տեխնոլոգները նաեւ բանվորի աշխատանք են արել: Մեքենաներ են բեռնաթափել ու բարձել, պատրաստի արտադրանքն արկղերով կրել, պահեստ են տարել: Ասում են՝ ղեկավարությունը հաշվի չի առել, որ իրենք կին են, հետո էլ այդ աշխատանքի համար չէ, որ եկել են «Սասստեքս»:
Այսօր աշխատակիցներին տեղյակ պահեցին, որ սկսած երկուշաբթի օրվանից աշխատելու են գործավարձային տարբերակով: Հաշվարկից, սակայն, որեւէ մեկը գլուխ չէր հանել, քանի որ հստակ չէր, թե մեկ րոպեի արժեքն ինչքան է, կամ թե ինչ կարգով է ձեւավորվելու աշխատավարձը:
Աշխատակիցների մեծ մասն այդ պայմաններով չեն շարունակի աշխատել, քանի որ, ըստ իրենց, այն, ինչ պահանջում է գործատուն, ֆիզիկապես կատարելն անհնար է, անգամ, եթե կաշվից դուրս գան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT