Իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում ընդդիմությունը հերթական անթույլատրելի հնարքն է կիրառում

Իշխանությունների դեմ քարոզչական պատերազմում ընդդիմությունը հերթական անթույլատրելի հնարքն է կիրառում։ Լրատվամիջոցներով անընդհատ թմբկահարվում է այն միտքը, թե վարչապետ Փաշինյանը ճակատագրական, չտեսնված-չլսված սխալ է թույլ տվել՝ խոսելով դավադիր պատերազմի հնարավորության մասին, որովհետեւ դրանով, իբր, պատերազմ սկսելու քարտ-բլանշ է տվել Ադրբեջանին։ Ըստ հանրապետականների՝ այ հիմա Ադրբեջանը պատերազմ կսկսի, մեղքը կբարդի հայկական կողմի վրա, եւ որպես ապացույց՝ կմեջբերի Նիկոլ Փաշինյանի ելույթը։

Փորձենք հասկանալ։ 2016-ին Սերժ Սարգսյանը կարծես թե ոչ մի «ճակատագրական, չտեսնված-չլսված» սխալ չէր գործել եւ Ադրբեջանին պատերազմ սկսելու քարտ-բլանշ չէր տվել, բայց տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ Ադրբեջանը քարտ-բլանշի փոխարեն 4-5 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն էր ստացել։ Ընդ որում՝ ստացել էր այն երկրից, որի հետ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանն իբր փայլուն հարաբերություններ ուներ։ Այսինքն՝ իրականում պատերազմ սկսելու համար Ադրբեջանին քարտ-բլանշ պետք չէ, հենց որ այդ երկիրը վստահ լինի, որ նոր պատերազմում հաջողության է հասնելու, առանց տատանվելու կհարձակվի։ Ապրիլյան պատերազմի օրերին էլ, ի դեպ, Ադրբեջանն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե իբր ռազմական գործողությունները հայկական կողմն է սկսել, եւ այնպես չէ, որ մենք միանշանակ կարողացանք աշխարհին հակառակը համոզել։ Նոր պատերազմի դեպքում էլ, եթե նման բան տեղի ունենա, վստահաբար նույն վիճակն է լինելու՝ անկախ նրանից, թե իրականում ով է սկսել պատերազմը, եւ թե մինչ այդ ով ինչ է հայտարարել։

Հիմա հարցին նայենք այլ տեսանկյունից։ Ենթադրենք՝ հանրապետականներն ու մյուսները լրջորեն հավատում են իրենք իրենց ասածներին եւ իսկապես մտահոգություն ունեն, որ ադրբեջանական կողմը կարող է օգտագործել Փաշինյանի հայտարարությունը՝ շփման գծում լարվածության հնարավոր աճի մեղքը բարդելով հայկական կողմի վրա։ Այդ դեպքում ինչպիսի՞ ընթացք պիտի ունենար թեմայի շուրջ ծավալվող քարոզչական պատերազմը։ Ադրբեջանական կողմը պիտի դրոշակ դարձներ Փաշինյանի ելույթը եւ դա ներկայացներ որպես «ապացույց», թե «տեսեք՝ հայերն իրենք են ասում, որ կարող են նոր պատերազմ հրահրել», իսկ հայկական կողմը՝ հակառակը, պիտի հայտարարեր, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ մի կապ չունի ադրբեջանական կողմին «քարտ-բլանշ տալու» հետ։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Ադրբեջանական քարոզչամիջոցներն «իրենց բաժին գործն» անում են, իսկ հայկական ընդդիմադիր ուժերն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները կրկնում են նրանց ասածները (Փաշինյանի խոսքերը ներկայացնում են որպես Ադրբեջանին տրված քարտ-բլանշ)։ Ու այստեղ հարց է ծագում․ լավ, ենթադրենք՝ հանրապետականների ու մյուս մերժվածների կարծիքով Փաշինյանը սխալվել է, բայց ինչո՞ւ են իրենք օգնում, որ Ադրբեջանն ավելի արդյունավետորեն օգտվի այդ սխալից։

Հնարավոր պատասխանները երկուսն են։ Առաջին՝ նրանք պատրաստ են հանուն սեփական քաղաքական կամ այլ շահերի վտանգել անգամ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ու միջազգային հեղինակությունը։ Բայց սա քիչ հավանական է, որովհետեւ դա կնշանակեր, որ այդ ուժերն ուղղակի պետական դավաճանությամբ են զբաղված։ Երկրորդ տարբերակն այն է, որ իրականում ընդդիմադիրները լավ էլ հասկանում են, որ ոչ մի «լուրջ սխալ» էլ չկա, խոսքն ընդամենը հնարավոր ինտրիգների կանխարգելման մասին էր, բայց հասկանալով հանդերձ՝ ուռճացնում են այդ թեման ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով։ Սա շատ ավելի հավանական տարբերակ է, ու թեեւ դարձյալ լավ չի խոսում ընդդիմության մասին, բայց այս դեպքում խոսքը գոնե ոչ թե թշնամու ջրաղացին ջուր լցնելու, այլ ընդամենը իշխանություններին գոտկատեղից ներքեւ հարված հասցնելու մասին է։

Ամեն դեպքում՝ արցախյան հակամարտությունն ու հնարավոր զարգացումներն այն թեմաները չեն, որ օգտագործվեն ներքաղաքական (եւ ոչ այնքան քաղաքական) գործընթացներում։ Ի դեպ, եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանի խոսքը հենց այդ մասին էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13750 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում