Երևան
12 °C
Մայիսի 31-ին ձերբակալված, այսօր էլ կալանավորված Գյումրու քաղաքապետարանի Անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Մանուկ Առաքելյանն արդեն տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Առաքելյանի փաստաբան Էդգար Թումասյանը: Փաստաբանը տարակուսած է ՇՄ դատախազության աշխատաոճից եւ իր պաշտպանյալի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Ըստ Թումասյանի, կալանավորման որոշումից անմիջապես հետո դատարանի կողմից փաստվել է, որ թե՛ ձերբակալման հիմքը, թե՛ ձերբակալման նպատակը իրավաչափ չեն:
«Նախորդ դատական նիստում դատարանն արդեն փաստել էր, որ ներկաացված նյութերը հիշյալ հանցանքի հետ կապված որեւէ տեղեկություններ չեն պարունակում, գործում չկա որեւէ նախադասություն, որեւէ միտք այն մասին, որ ինչ-որ մեկը կաշառք է տվել, կամ նա է պահանջել ու ստացել: Այսինքն, ամբողջ նյութի ուսումնասիրության մեջ նման տեղեկություն չկա, բացի վարույթն իրականացնող մնարմին ենթադրությունից: Դատարանն իրավաչափ գտավ մեր բոլոր պնդումները, եւ արձանագրեց, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված ծավալուն նյութերում չկա որեւէ փաստական տվյալ, որը մատնանշում է, որ իմ պաշտպանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Այսինքն, կաշառք ստանալու հետ կապված որեւէ բացատրություն, որեւէ ցուցմունք, որեւէ տեղեկություն չկար նրա ներկայացրած փաստաթղթերի մեջ: Եվ այս հիմքով դատարանը բավարարեց ներկայացված բողոքն ու պաշտպանյալս անմիջապես ազատ արձակվեց արգելանքից»:
Արգելանքից ազատվելուց անմիջապես հետո հունիսի 1-ի երեկոյան Մանուկ Առաքելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որն ուղարկվել է Գյումրու քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին, քանի որ օրը եղել է ոչ աշխատանքային: «Այսօր արդեն առկա է քաղաքապետի հրամանը, համաձայն որի՝ սեփական դիմումի համաձայն Մանուկ Առաքելյանն ազատված է զբաղեցրած պաշտոնից: Սա ինքնանպատկ չի արվել»,- մեր զրույցում ասաց փաստաբանը: Նման քայլի իրավունք ուներ նաեւ վարույթն իրականացնող մարմինը:
«Մենք ասացինք՝ ինչո՞ւ չեք կիրառել 152 հոդվածը, չեք դիմել քաղաքապետին, որպեսզի պաշտոնավարումը դադարեցնի: Վարույթն իրականացնող մարմինն այդ մեթոդին չգնաց, քանի որ հաջորդ օրը պետք է կալանքի միջնորդություն ներկայացներ, որի հիմքերն այսպես ասած, կխարխլվեր, եթե դիմեին քաղաքապետին: Ես, տեսնելով, որ իրենք չեն գնում այդ քայլին, պաշտպանյալիս արգելանքից ազատելուց անմիջապես հետո դիմում գրեցի քաղաքապետին, որ ցանկանում է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Դիմումը գրվեց շաբաթ երեկոյան, եւ քանի որ օրը ոչ աշխատանքային էր, մենք այն ուղարկեցինք քաղաքապետարանի պաշտոնական էլեկտորանային հասցեին: Հիմա իմ ձեռքի տակ է պաշտպանյալիս աշխատանքից ազատման հրամանը: Բայց դատախազությունը նույնիսկ չսպասեց, որ դա ունենայինք մեր ձեռքի տակ: Մանուկ Առաքելյանին նկատմամբ կալանքի որոշում կայացվեց: Մերժվեց անգամ այլընտրանքային միջոցի՝ գրավի դիմաց ազատ արձակման տարբերակը: Հիմա կալանավորված է, Արթիկ քրեակատարողական հիմնարկում է: Վիճարկելու ենք, վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու, քանի որ այս պահին նաեւ ունենք աշխատանքից ազատման հրամանը: Այս հիմքով կրկին կդիմենք ՇՄ ընդհանուր իրավասության դատարան՝ այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի հարցը բարձրացնելու համար»:
Փաստաբանն այստեղ կարեւոր ընդգծում է անում: Ընդամենը 1 ամիս առաջ նմանատիպ մեկ գործի քննության ժամանակ դատախազությունը բոլորովին այլ որոշում է կայացրել: «Ինչո՞ւ»,-հարցնում է Էդգար Թումասյանը:
«Գործը, որի մասին խոսում եմ, անձը մեղադրվում էր 2 դրվագ կաշառք ստանալու մեջ: Նա կալանավորվեց եւ աշխատանքից ազատվելուց հետո հաջորդ օրը դատախազությունը փոխեց խափանման միջոցը՝ այն դարձնելով ստորագրություն չհեռանալու մասին: Գլխավոր դատախազությունը նույնիսկ պաշտոնապես հայտարարեց, որ նման որոշում է կայացվել, քանի որ ռիսկը, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ կարող է խոչընդոտել պաշտոնից բխող հանցագործություններ կատարել, եւ այլն, նվազել է աշխատանքից ազատվելու փաստով: Հիմա անցել է 1 ամիս, եւ ունենք նույն իրավիճակն առավել մեղմ հոդվածով, անձը ինքն է դիմել եւ ազատվել աշխատանքից, այսինքն, դրանով մեկ անգամ եւս ապացուցում է, որ պատրաստ է աջակցել գործի քննությանն ու այդ կերպ փարատել վարույթն իրականացնող մարմնի մտավախությունը, թե պաշտոնից բխող որեւէ գործողություն կամ անօրինական արարք է կկատարի: Եվ հիմա տարակուսանք է առաջանում մեր մոտ դատախազության վարքագծից, քանի որ մեր կարծիքով՝ օրենքը պետք է մեկնաբանվի եւ կիրառվի բոլորի համար միատեսակ: Բայց մեկ ամսվա ընթացքում երկու նույնական փաստական հիմքով քրեական գործերով դատախազությունը դրսեւորում է տարբեր մոտեցումներ: Եթե նույնիսկ ասեն, որ այդ գործեր նույնական չեն, ես ծանրակշիռ փաստերով կհիմնավորեմ, որ դրանք նույնական փաստական հանգամանքերն են: Ավելին, նախորդի դեպքում անձի մեղադրանքն ավելի ծանր էր, եւ նա էլ էր հանդիսանում պաշտոնատար անձ, հիմնարկության ղեկավար էր: Բացի այդ պաշտպանյալս ունի 3 անչափահաս երեխա, փոքրը 1 տարեկան 10 ամսական է»:
Նախաքննական գաղտնիության սահմանը չանցնելով, փաստավան Թումասյանն ասաց, որ վկայակոչված ենթադյալ հանցանք կատարած անձը ոչ թե կաշառք է տվել, այլ այդ գումարը նախատեսված է եղել պետական վճարումներ կատարելու համար: Այդ անձի կողմից կատարվել են վճարումներ: Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել, որ, տվյալ անձի հարցաքննությամբ պարզվի, թե երբ եւ ինչ վճարում է կատարել կոնկրետ ապօրինի տարածքի օրինականացման կամ վարչական իրավախախտման հետ կապված: «Եվ, եթե նույնիսկ կտրոնները պահպանված չլինեն, կդիմենք բանկային գաղտնիք համարվող տեղեկություները ստանալու համար»,-ասաց Թումասյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT