Կոչ եմ անում լինել պահանջատեր և ուշիուշով հետևել, որ ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան. Գուլյան

10/06/2019 schedule21:22

Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Գրիգոր Գուլյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է աբովյանցիներին:

«Սիրելի´ աբովյանցիներ,

Շնորհակալ եմ յուրաքանչյուրիցդ ձեր քվեի ու վստահության համար:

Ընդամենը մի քանի հարյուր ձայն էր մեզ պակասում, որպեսզի միասին իրականացնեինք այն, ինչի մասին այդքան խոսում էինք մեր իրազեկման արշավների ու բակային հանդիպումների ժամանակ:

Բայց մի´ հուսահատվեք, որովհետև միասին մեզ այդուհանդերձ հաջողվեց Աբովյանն արթնացնել խոր թմբիրից:

Կո´չ եմ անում լինել պահանջատեր և ուշիուշով հետևել, որպեսզի ձեզ տրված խոստումներն այս անգամ էլ օդում չմնան:

Իսկ ես շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու իմ սիրելի Աբովյան քաղաքին:

Շնորհակալություն»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին կայացած Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը՝ ստանալով 8 453 քվե:

Նրա հիմնական մրցակից, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Գուլյանը նրան զիջել է 395 քվեով՝ ստանալով 8 058 ձայն:

Տպել
2133 դիտում

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա ներդրումներ Հայաստան ներգրավելու համար. հայացք ԱՄՆ-ից

ՖԻՖԱ-ի The Best-ի քվեարկությունում Մեսսին ձայնը տվել է Ռոնալդուին

Սիլիկոնյան հովտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Սինոփսիս» ընկերության ղեկավարության հետ

Վարչապետը ժամանել է Սիլիկոնյան հովիտ. ՀՀ կառավարության և Դրափեր համալսարանի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր

Վերին Լարսում բեռնատարների կուտակման պատճառը կրում է տեխնիկական բնույթ. ՀՀ դեսպանություն

Մխիթարյանն ու Գյուլբուդաղյանցը The Best-ի քվեարկությանը չեն մասնակցել տեխնիկական խնդրի պատճառով

Պարոն Վանեցյանը կարծես հաջորդ օրվա իր հարցազրույցում միանշանակ լավ չէր հիշում, թե այդ տեքստում ինչ է գրված. Ավինյան

Հորդանանի թագուհին հայտնվել է հայկական հագուստով

Հայբիզնեսբանկի աջակցությամբ Գեղարդ վանական համալիրում տեղի ունեցավ «Մշակութային երկխոսություն» խորագրով համերգը

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց եւ վերադարձվել

Ավտովթար Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ. նախարար

Զավեշտալի է. Վարշավայում Դանիել Իոաննիսյանը հակադարձել է Արփինե Հովհաննիսյանի ելույթին

Հարցաքննվել է Հայկ Հարությունյանի հետ գտնված անձը եւ ասել, որ իրենց խոսակցությունը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի հետ

ՀՀ գլխավոր դատախազը երբևէ որևէ միջոցով Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել. Գոռ Աբրահամյան

ՊԵԿ-ը ներկայացրել է խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նախագիծ

Զինված ուժերի ծավալումը. ՀՀ-ում եւ Արցախում մեկնարկել են ռազմավարական զորավարժություններ (լուսանկարներ)

4 անգամ աճել է Պաշտպանին հասցեագրվող բողոքներով դրական լուծում ստացած գործերի թիվը

Հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը գլորվել է ձորը. տեղում հերթապահող ԱԻՆ մեքենային էլ հարվածել է մեկ այլ բեռնատար

Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել Բունդեսլիգայում