Երևան
12 °C
Այսօր՝ հունիսի 18-ին, անցկացվեց մաթեմատիկայի միասնական քննությունը: Սա մեծ քննություններից վերջինն էր: Հանրապետության 28 քննական կենտրոնում քննություն պետք է հանձներ 4 428 շրջանավարտ-դիմորդ, որից 1 656-ը՝ մայրաքաղաքի 9 կենտրոնում:
Երեւանի համար 170 դպրոցում տեղակայված քննական կենտրոնից դուրս եկող դիմորդները մեզ հետ զրույցում, ըստ էության, դժգոհություններ չէին հայտնում. գոհ էին թե՛ գործընթացի կազմակերպվածությունից, թե՛ թեստերի բովանդակությունից: Նույնը, սակայն, չի կարելի ասել նրանց ծնողների մասին:
«Հսկողությունը ուժեղ էր, արտագրություն չկար, այդպիսի բան չեմ նկատել: Թեստը շտեմարանից էր, այնպես չէ, որ ինչ-որ անծանոթ հարց կար, որը չկարողանայի լուծել: Հնարավոր է՝ օրինակը փոխած լինեին, բայց ես չեմ նկատել: Մաթեմատիկայից ես, օրինակ, միջին մակարդակ ունեմ, շատ բարձր չեմ, եւ ինձ համար սովորական էր: Պարապելու ընթացքում թեստերը միշտ ինչպես գրել եմ, ինչին որ պատրաստվել եմ, այդպես էր: Ընդհանուր շատ լավ էր»,- ասաց Երեւանի պետական տնտեսագիտական համալսարան դիմած Սոֆա Չուտլյանը, որը շուրջ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: «Դպրոցի գիտելիքը հերիքում է, ինձ նորմալ բացատրել են, բայց մասնավոր պարապելն ինձ թվում է՝ պետք է: Եթե ես մենակ պարապեի, կարող է այնքան չաշխատեի տանը, ինչքան որ երբ ուսուցիչն է պարտադրում», - նկատեց նա:
«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունը, դիմորդի ձեւակերպմամբ, մի քիչ ավելի խառն էր, շտեմարաններից շեղումներով: «Բայց ես իմ միավորից դժգոհ չեմ եւ բողոքարկելու կարիք չեմ տեսնում: Անգլերենի թեստերում էլ ուղղակի տեքստերն էին փոխել շտեմարանի համեմատությամբ: Ես գոհ եմ, որ փոխել էին, որովհետեւ լիքը մարդիկ անգիրով էին այդ միավորները հավաքում, այլ ոչ թե հասկանալով»,- կարծիք հայտնեց Սոֆան:
Նշված քննական կենտրոնում քննություն հանձնողներից մեկը, պարզվեց քիք բոքսինգի՝ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն է: Վոլոդյա Մելիքյանն ասաց, որ դիմել է Տնտեսագիտական համալսարան` բիզնես կառավարման ֆակուլտետ: «Սպորտով տուն չես պահի»,- ուղղությունն այդպես փոխելու որոշումը հիմնավորեց նա: Անդրադառնալով քննությանը՝ նշեց. «Թեստերը մատչելի էին: Եթե լավ ես սովորում, հաստատ կարող ես գրել: Ամեն մեկն էլ կարող է գրել, որովհետեւ այնպիսի առաջադրանքներ կան, որոնք մաթեմատիկայի հետ շատ քիչ կապ ունեն, օրինակ հարց կա, թե չորս սեղանը քանի ձեւով է հնարավոր դնել: Կարող ես գծել, որոշել: Դա որպես առավելություն եմ նշում, որովետեւ հեշտ է, ամեն մեկն էլ կարող է գրել ու միավոր հավաքել: 0.25 միավոր օդից վերցնի, այսպես ասած»: «Մեկ-մեկուկես տարի է, ինչ սովորում եմ կյանքիս ընթացքում, մնացած ժամանակ սպորտսմեն եմ եղել»,- ծիծաղելով հավելեց Վոլոդյան:
Ռիմա Սարգսյանը, որը նույնպես ցանկանում է ստանալ տնտեսագետի մասնագիտություն, բայց Երեւանի պետական համալսարանում, նախորդ երկու քննությունից 19.75 միավոր է ստացել: Այս մեկից նույնպես հույս ունի, որ բարձր գնահատական է վաստակելու: Նա նկատեց, որ թեստային առաջադրանքները շտեմարանից էին, բայց փոփոխված թվերով: «Դպրոցում ստացած գիտելիքով էլ հնարավոր կլիներ մասնակցել քննությանը, ուղղակի կրկնուսույցի մոտ պարապելը ավելի է երաշխավորում բարձր գնահատականը»,- ասաց նա: Նշեց, որ կրկնուսույցին դիմել է միայն մաթեմատիկայի դեպքում:
Նրա մայրը եւ ոչ միայն նա, վստահ է, որ բուհի ընդունելության քննություններն ավելորդ են կամ, ամենաշատը, դրանք պետք է հեշտությամբ հաղթահարելի լինեն: «Ընդհանուր համակարգը պիտի փոխվի, շտեմարանները պետք է հանվեն, երեխաներին այս սթրեսից դուրս բերեն: Սովորող երեխան իր գիտելիքով պիտի նստի ինստիտուտ, ապացուցի, եթե ի վիճակի է սովորելու, թող սովորի, եթե չէ, թող դուրս մնա: Պետք է պարտադիր փոխվի այս համակարգը, ափսոս են ուղղակի այս գիտելիքներով երեխեքը: Ինչու պիտի ամբողջ ընթացքում 20 ստացող երեխան այսօր ստանա 14 կամ 10 միավոր: Եթե այդպես է, թող դպրոցից միանգամից տեղափոխվի բուհ: Այդ հոգեկան ապրումները, որոնք ունենում են ծնողն ու երեխան, աննկարագրելի է: Ճիշտ է, դժվար է, ժամանակի խնդիր է, բայց արագ պետք է այս համակարգը փոխվի, որովհետեւ մեր երկիրը կարգավորելու, նոր ապագա կառուցելու համար նոր սերունդը պետք է պարտադիր հասկանա՝ սովորողը սովորող է, չսովորողը թող գնա արհեստագործական ուսումնարան: Մի նորմալ արհեստավոր չունենք: Թող գնան արհեստ սովորեն, լավ արհեստավորներ դառնան, իսկ գիտելիք ունեցողն էլ թող գնա իր գիտելիքներով երկիրը կառուցի»,- ասաց Արմինե Մանուկյանը:
Նա օրինակ բերեց անգլերենի քննությունը, երբ թեստային առաջադրանքները տարբերվում էին շտեմարանների առաջադրանքներից: Ծնողը վստահ է, որ երեխաներին անակնկալի բերելը ճիշտ չէր: Իրենք, օրինակ, ըստ նրա, միայն քննության օրն են իմացել այդ փոփոխության մասին, ինչը հերթական սթրեսի պատճառ է դարձել: «Երեխաներ կային, որ երեք տարի պարապել էին ու փաստի առաջ կանգնեցին: Ինչի՞ համար: Այդ փոփոխությունները պետք է արվեին առնվազն վեց ամիս առաջ»,- նկատեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT