Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանում անելիք չունի. Տիգրան Եգորյան

Երեկվանից համացանցում եւ մամուլում քննարկվում է այժմ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի երեկ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու երդման ժամանակ արված սենսացիոն հայտարարությունը:

«Այսօր երդվելով՝ ես դառնալու եմ Սահմանադրական դատարանի երկրորդ դատավորը։ Դուք չեք սխալվում՝ լսելով այն, ինչ ես ասում եմ։ Ես դառնալու եմ երկրորդ դատավորը, եւ ես չեմ սխալվում սա ասելով։ Սահմանադրական դատարանում այս երդումը տալու պահից լինելու է երկու դատավոր։ ՍԴ-ի սահմանադրական քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավոր՝ որոշումներ կայացնելու համար, իսկ Սահմաանդրության 166-րդ եւ 170-րդ հոդվածների պահանջով՝ ՍԴ-ն կազմված է բացառապես դատավորներից եւ որոշումների կայացմանը մասնակցում են բացառապես դատավորները, մինչդեռ ՍԴ-ն անցած մեկ տարվա ընթացքում իներցիայի ուժով գործել է ՍԴ անդամների կողմից որոշումների կայացման խնդրահարույց պրակտիկայով»,- ասաց Գրիգորյանը եւ հայտարարեց որ  դատարան է մուտք գործելու որպես ՍԴ միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը բացակայում է այս օրերին: Մյուս դատավորը Արման Դիլանյանն է, որը ՍԴ դատավոր է ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 13-ին եւ այժմ գտնվում է արձակուրդում:

Նշենք, որ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից, որոնցից երեքն ընտրվում են Հանրապետության նախագահի, երեքը՝ Կառավարության, երեքը` դատավորների ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Գործող Սահմանադրության՝ ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո (2018 ապրիլ 9) խորհրդարանն ընտրել է Սահմանադրական դատարանի միայն 2 դատավոր՝ Արման Դիլանյան եւ Վահե Գրիգորյան։ Մյուս յոթ անդամներն ընտրվել են դեռեւս նախորդ Սահմանադրության հոդվածների գործելու ընթացքում:

Սույն աղմկահարույց թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստաբան Տիգրան Եգորյանը:

- Պարոն Եգորյան, երեկ Վահե Գրիգորյանը անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ, ասաց, որ ՍԴ է գնում նախագահի լիազորություններով: Այս թնջուկը ինչպե՞ս կարելի է լուծել:

- Կարեւոր մի քանի փաստական տվյալներ հստակեցնենք. 2018 թվականի ապրիլի 9-ից Սահմանադրական դատարանի միայն երկու դատավոր է ընտրվել , որոնցից մեկը Արման Դիլանյանն է, մյուսը՝ Վահե Գրիգորյանը: Օրենքի ուժով հաշվի առնելով այն, որ այս պահին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից նախագահ ընտրված չէ, իսկ Արման Դիլանյանը գտնվում է արձակուրդում, Վահե Գրիգորյանը պարտավոր է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կատարումը: Այստեղ որեւէ թնջուկ չկա, սա օրենքի պահանջ է, ինչպես նաեւ այն, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ըստ Սահմանադրության 213-րդ հոդվածի՝ պետք է առաջադրվեին եւ ընտրվեին Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ, ինչը չի արվել իրավասու եւ լիազոր մարմիների կողմից: Դրա փոխարեն, Սահմանդրական դատարանի անդամները ի խախտումն Սահմանադրության, գործել են Սահմանադրական դատարանի և դատավորների անունից՝ չունենալով այդպիսի լիազորություններ:

- Իսկ ՍԴ անդամների հարցն ինչպե՞ս է լուծվում:

- Իրենք չեն կարող ավտոմատ դառնալ Սահամանդրական դատարանի դատավորներ: Իրենք մնում եմ ՍԴ անդամներ, որոնք ըստ 2015 թվականի Սահմանադրության՝ որեւէ գործառույթ եւ լիազորություն չունեն Սահմանդրական դատարանի հետ կապված եւ Սահմանադրական արդարադատության գործընթացում:

- Այսօր  Հրայր Թովմասյանը աշխատանքի է գնացել, ի՞նչ պետք է նա անի:

- Նա ՍԴ անդամ է. աշխատանքի է գնացել արտահայտությունը մի քիչ խնդրահարույց է, որովհետեւ ըստ Սահմանադրության՝ եւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի՝ նա աշխատանք չունի այնտեղ կատարելու, չկա որեւէ այնպիսի աշխատանք, որ նա պարտավոր է եւ իրավունք ունի կատարելու որպես Սահմանադրական դատարանի անդամ: Այն փաստը, որ արձանագրվել է, միայն Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարանի շենք գնալու փաստն է, ոչ այլ ինչ:

- ՍԴ դատավորներ ի՞նչ ժամկետում են ընտրվելու:

- Օր առաջ պետք է այդ հարցը լուծվի, որովհետեւ արդեն մեկ տարուց ավելի է՝ այս ճգնաժամը զարգանում է, աշխտորոշումը տրվեց Ազգային ժողովի երեկվա նիստի ընթացքում, բայց ճգնաժամն ավելի քան մեկ տարվա վաղեմություն ունի: Այնպես որ օր առաջ այս հարցը պետք է լուծվի եւ ինչպես արդեն հայտարարվեց, Սահմանադրական դատարանի անդամների հետ քննարկումից հետո կկայացվի որոշում:

- Պարոն Եգորյան, այսինքն՝ այս մեկ տարվա ընթացքում ՍԴ անդամների կողմից կայացված որոշումները վիճարկման առարկա՞ կարող են դառնալ:

- Շատ կարեւոր է հասկանալ հետեւյալը՝ այս մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանը չի ունեցել դատավորների քվորում, այսինքն՝ սկսած 2018 թվականի ապրիլի 9-ից: Այս մեկ տարվա ընթացքում Սահմանադրական դատարանը ըստ Սահմանադրության չի կայացրել որոշումներ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, հետեւաբար Սահմանադրական դատարանը, որպես այդպիսին, որոշումներ չի կայացրել, կայացրել են Սահմանադրական դատարանի անդամները, ստորագրել են փաստաթղթեր, որոշումներ, հանդես են եկել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ եւ ըստ էության իրականացրել են մի գործունեություն, որի իրականացման ոչ լիազորություն են ունեցել, ոչ էլ՝ իրավունքը:

- ՍԴ անդամ եւ դատավոր. դրանց էությունը նո՞ւյնն է:

- Շատ էական նշանակություն ունի նաեւ հենց անդամ եւ դատավոր հասկացություններ տարբերությունը եւ դրանց բովանդակությունը, որովհետեւ մի տեսակ շփոթ է առաջացնում կարծես, կամ փորձում են շփոթեցնել, թե իբր դա ընդամենը տեխնիկական մի նրբություն է: Իրականում սա շատ լուրջ բովանդակային եւ էական տարբերություն է, սա կոնկերտ Սահմանադրական դատարանի մոդելի խնդիր է եւ ի տարբերություն 1995 թվականին հիմնադրված եւ այն ժամանակվա խնդիրներով պայմանավորված մոդելի, 2015 թվականի Սահմանադրությամբ փոխվեց Սահմանադրական դատարանի մոդելը եւ Սահմանադրական արդարադատության իրականացումը վերապահվեց Սահմանադրական դատարանի դատավորներին: Դատավորներին առաջադրվում են այլ պահանջներ եւ չափանիշներ, քան նախկինում առաջադրվում էին Սահմանադրական դատարանի անդամներին: Դատավորների այդ չափանիշների համապատասխանության հարցը համապատասխանաբար լուծվում քննարկվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով. այսինքն՝ թեկնածուի ընտրություն, առաջադրում, այնուհետեւ Ազգային ժողովի կողմից քննարկում եւ քվեարկություն: Սրանք բովանդակային հարցեր եւ ընթացակարգեր են, որոնք ոչ թե ուղղակի նույն սուբյեկտի անվանումների փոփոխություն է, այլ հենց այս սուբյեկտների բովնադկային փոփոխություն: Սա շատ կարեւոր է եւ այս պահին փաստորեն, 2018 թվականի ապրիլի 9-ից Սահմանադրությամբ սահմանված գործընթացով դատավորներ չեն ընտրվել եւ հետեւաբար չի էլ կարող որեւէ կերպ ենթադրվել եւ այդ ենթադրություններն էլ դատարակ են եւ հիմնազուրկ, որ ՍԴ անդամը կարող է ավտոմատ փոխակերպվել դատավորի, համապատասխան ընթացակարգ պետք է անցնեն դատավորի թեկնածուները դատավոր ընտրվելու համար, իսկ Սահմանադրության համաձայն միայն այդպիսի ընթացակարգով ընտրված դատավորներն են իրավասու կայացնելու Սահմանադրական դատարանի որոշումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13350 դիտում

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը

Պետք է հասկանալ՝ ինչի համար, ինչի է գործը կարճվել, ինչի ազատազրկված չեն. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին

Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում, 15 տարի առաջ էլ եմ էդպես խոսել, սա կյանքն է, որը ես ապրում եմ

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածից ապամոնտաժվում է «մահաբեր» անունը ստացած խողովակը. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է՝ մասնակցելու է ԵԱՏՄ առաջիկա նիստին

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը