Ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին

Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի ներկայացրած տարեկան հաղորդման քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը քննադատեց Յոլյանին։

Նա ներկայացրեց նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդի սոցիալական ծանր պայմանները, երբ տասը տարիների ընթացքում մարդկանց սոցիալական բեւեռացվածությունն ավելի խորացել է՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ ավելի աղքատացել։

«Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2007թ.-ին գործազրկությունը եղել է 18.5 տոկոս, որը պահպանվել է նաեւ 2018թ.-ին, 2007թ.-ի վերջին ՀՆԱ-ն կազմել է 11.9 մլրդ դոլար, 2017թ.-ը երկիրը փակել է 11.5 մլրդ դոլարով։ Ի տարբերություն այս ամենի, 10 տարվա ընթացքում պետական պարտքն է 4 անգամ աճել, իսկ մշտական բնակչության թիվը նվազել՝ առնվազն 260 հազարով։ Պարոն Յոլյան, Ձեր կենսագրությունից պարզ է դառնում, որ Դուք պետական կառավարման համակարգ եք վերադարձել 2007թ.-ին, ըստ այդմ՝ ես հրապարակեցի հենց այդ թվականից ի վեր Ձեր ուղղակի  մասնակցությամբ Հայաստանը կեղեքելու եւ հարստահարելու հետեւանքով երկրի վիճակը նկարագրող որոշ խոսուն թվեր։ Ես այս քննարկումը ֆարս եմ համարում եւ տարօրինակ եմ համարում, որ մեզ էլ մասնակից եք դարձնում այս քննարկմանը։ Չեմ հասկանում՝ ո՞վ է ի վերջո մերժվել մեկ տարի առաջ, ինչո՞ւ է միայն նա մերժվել, արդյոք մերժումը վերաբերելի՞ է եղել միայն այդ անձին, թե մերժվողը այդ մարդակուլ համակարգն է եղել, որի առանցքային դերակատարներից է եղել նաեւ Լեւոն Յոլյանը։ Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը սեփական կամ մասնավոր սեկտորում աշխատանքի փորձ չունեն։ Առավել եւս՝ գուցե կառավարման փորձ»,-ասաց Բաբաջանյանը՝ շարունակելով․

«Բայց մի հարց նրանց, ովքեր ունեն այդպիսի փորձ՝ դուք պատրա՞ստ եք ձեր ընկերությունում աուդիտ կամ հաշվեքննություն հանձնարարել մեկին, ում չեք վստահում, մեկին, ով թալանչի է կամ առնվազն թալանի մասնակից։ Հուսամ՝ պատասխանը բացասական է։ Բա ինչո՞ւ է պետական միջոցների ու ծախսերի հաշվեքննությունը կամ աուդիտը վստահվել Սերժ Սարգսյանի մտերմագույն մարդկանցից մեկին, ո՞րն է պատճառը, որ Լեւոն Յոլյանը հեղափոխությունից մեկ տարի անց զբաղեցնում է այս կարեւորագույն պաշտոնը։ Արդյոք այն, որ հեղափոխական կառավարությունը թեկնածու չի գտել»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը։

Պատգամավորը թվարկեց մի քանի ընկերություններ, որոնցում Յոլյանը կամ նրա մերձավորները սեփականատեր են։ Ավելին, ըստ պատգամավորի, նրա կնոջ՝ Անուշ Ասլանյանի անունով ընկերությունը Գեղարքունիքի մարզում փորձել է ոսկու արդյունահանմամբ զբաղվել։

Պատգամավորի կարծիքով՝ Յոլյանը չէ, որ պետք է ներկայացներ Հաշվեքննիչ պալատի հաշվետվությունը.

«Ես անարժանապատիվ մի բան եմ տեսնում սրա մեջ։ Այս հարցերին պետք է պատասխանի իշխանությունը։ Հույս ունեմ՝ այս քննարկման ընթացքում մենք կլսենք այս հարցերի սպառիիչ պատասխանները, այլապես ստիպված ենք լինելու արձանագրել, որ նոր Հայաստանում ոչ միայն չեն բացահայտվում անցյալի հանցավոր դրվագները, այլ թույլ է տրվում, որ դրանց մասնակիցները կարեւոր պաշտոններ զբաղեցնեն։ Այդ իմաստով իմ սեփական վերլուծությամբ կարող եմ պնդել, որ Լեւոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցչի չափանիշներին եւ ուրեմն, պարոն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, որովհետեւ չենք կարող այս կարեւորագույն ինստիտուտը, որտեղ փայլուն մասնագետներ են աշխատում, այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ ես Ձեզ իմ կողմից հայտարարում եմ պերսոնա նոն-գրատա եւ ասում եմ՝ հաջողություն»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10215 դիտում

Մեքենավարը կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ

Ինչ-որ մեկը տեսել է, որ մենք ԵՄ-ին հա՞յտ ենք ներկայացրել. Միրզոյանն ասել է այն, ինչ կա. Թորոսյան. տեսանյութ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են