Հինգ ավագ դպրոցների համար նոր շենքեր են կառուցվելու. կառավարությունը 374 մլն դրամ հատկացրեց

Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացրեց 374 մլն 858 հազար դրամ՝ «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Ալավերդու Սայաթ Նովայի անվան թիվ 8 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի թիվ 109 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի, «Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման, թվով 6 ավագ դպրոցների շենքային պայմանների բարելավման, նախագծման, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական դպրոցների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական դպրոցների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության, շենքերի տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքներ իրականացնելու համար։

Նախագիծը ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը. «Հայաստանում 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ ֆիզիկական պայմաններ ունեցող դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին։ Հաճախ բողոքում ենք ավագ դպրոցների բովանդակային առումով չկայացած լինելուց, բայց նաև ֆիզիկական պայմանները ուղիղ ազդեցություն ունեն կրթության որակի վրա։ Այս նախագծով մենք պատրաստվում ենք 5 դպրոց ամբողջությամբ քանդել և նոր շենքեր կառուցել»,- ասաց Հարությունյանը։

Կառավարության որոշմամբ՝ 38 մլն 790 հազար դրամ կհատկացվի «Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» և «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ների առկա նախագծանախահաշվային փաստաթղթերը վերանախագծելու և վերափորձաքննություն անցկացնելու, ինչպես նաև թվով 40 հանրակրթական դպրոցների, հետագայում շինարարական աշխատանքներ կատարելու, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու համար, 68 մլն 465 հազար դրամ` թվով 4 բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա», «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ների, «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի  պետական ինստիտուտ», «Հայաստանի ազգային ագրարային համալսարան», ««Զեյթուն» ուսանողական ավան» հիմնադրամների շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնելու նպատակով, 32 մլն 935 հազար դրամ` «Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի և «Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջ» ՊՈԱԿ-ի շենքային վատ պայմանների բարելավման համար նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնելու նպատակով:

21 մլն 339 հազար դրամ կհատկացվի 3 մանկապատանեկան մարզադպրոցների շենքային պայմանների բարելավման համար, այդ թվում՝ «Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մետաղասարքավորումներով մարզադահլիճի  կառուցում,«Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզակառույցի  վերակառուցում, «Թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5144 դիտում

Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը

Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ

Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում

Քարաթափում Դիլիջանի ոլորաններում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան

Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ

Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը

Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը

Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը

Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի

Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան

Որ գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել

Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է

Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ

Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին

Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է

ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները

Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան

Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում

Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել

Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ

Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի

Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար

Վրաստանի նախագահը կայցելի Հայաստան. օրը հայտնի է

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. անձրևները կշարունակվեն, մի քանի մարզում ձյուն կտեղա

Բրյուսելում քննարկվել են խաղաղության հասնելու ՀՀ կառավարության կողմից իրականացվող հստակ քայլերը

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Իմ մոտիվացիան հավատքն է Աստծո և կատարածս աշխատանքի նկատմամբ. Մալխաս Ամոյան