Երևան
12 °C
Օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց, որ ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյանի հետ պայմանավորվել են՝ առաջին փուլով 50 աշխատակցի Թեղուտ ՓԲԸ-ում աշխատանքի անցնելու վերաբերյալ: Բացի այդ դեռեւս անորոշ է Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը: Գործարանը 2018 թվականի հոկտեմբերից չի գործում, քանի որ ձեռնարկությունը խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, եւ բնապահպանական պետական տեսչությունը գործարանին տուգանել է 380 միլիոն դրամով։
«700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Լոռու մարզից ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը:
- Պարոն Մկրտչյան, նշել էիք, որ առաջին փուլով 50 աշխատակցի աշխատանքի անցնելու խնդիրն է լուծվելու, իսկ գործազուրկ մնացած մյուս աշխատակիցների հարցն ինչպե՞ս է կարգավորվելու: Հնարավո՞ր է նրանց էլ ինչ-որ կերպ աջակցեք՝ այլ գործարարների հետ քննարկելով:
- 2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած՝ ես սկսեցի զբաղվել Թեղուտի հանքի վերագործարկման հարցով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մի փոքր հեռվից գամ. 2011 թվականին հանքի շահագործման լիցենզիա էր ստացել «Վալլեքս» ընկերությունը՝ Վալերի Մեջլումյանի գլխավորությամբ: 2013 թվականին «ՎՏԲ» բանկը 380 մլն դոլար վարկ էր տրամադրել «Վալլեքս»-ին հանքի շահագործման համար: 2015-ին հանքը պոչամբար լցվեց: 2017-ի դեկտեմբերին՝ ամանորյա միջոցառման ժամանակ՝ քաղաքացիների ամանորը «շնորհավորել» էին՝ ասելով, որ հանքն այլեւս փակվում է, քանի որ ընկերությունը սնանկ է հայտարարվում: Այսինքն, ստացվում է, որ «Վալլեքս»-ն այլեւս վարկային պարտավորությունները չէր կատարում այն դեպքում, երբ բանկը 2013-ին 380 մլն դոլար էր տալիս շահագործման լիցենզիան, որը որպես սեփականության վկայականին համարժեք թուղթ է գրավադրվել բանկում: Փաստորեն ստացվում է, որ եթե «Վալլեքս»-ը բանկին չի կարողանում գումարը վճարել, հանքն իր շահագործման լիցենզիայով մնում է բանկին: Սկսվել է դատական պրոցես «Վալլեքս»-ի եւ «ՎՏԲ»-ի մեջ: «Վալլեքս»-ը «ՎՏԲ»-ին դատի է տվել Լոնդոնի արբիտրաժում, Կիպրոսի դատարանում եւ Ալավերդու դատարանում: Ալավերդու դատարանն էլ կալանքի տակ էր դրել Թեղուտ ՓԲԸ-ի բոլոր հաշիվներն ու կադրային փոփոխություններ անելու հնարավորությունները: Այսինքն, եթե բանկը ցանկանար հանքը շահագործել, չէր կարող, որովհետեւ կադրային փոփոխություններ չէր կարող անել՝ անգամ տնօրեն չէր կարող նշանակել: Ալավերդու դատարանում եւ Կիպրոսի դատարանում «ՎՏԲ» բանկը հաղթեց, որից հետո սկսվեցին վերագործարկման աշխատանքները:
Շուրջ 2-3 ամիս աշխատանքային թիմն էր ձեւավորվում: Ընդհանուր առմամբ 1200 աշխատող պետք է Թեղուտում աշխատեն: Այս պահին փաստացի 800-ից 900 մարդ է աշխատում: Եւս 300-ից 400 մարդ դեռ կընդունվեն աշխատանքի, որից հետո կլինի բացման հանդիսավոր արարողությունը: Ասեմ, որ մեծ ներգաղթ կա, որովհետեւ բազմաթիվ աշխատակիցներ արտագնա աշխատանքի էին գնացել Ռուսաստանի Դաշնություն: Տնտեսական բավականին մեծ ակտիվություն է նկատվում: Թեղուտի հետ կապված իրավիճակը սա է. այս ամիսների ընթացքում բավականին շահարկումներ են եղել: Աշխատանքային պրոցեսը սկսվել էր, բայց որոշակի ուժեր թե՛ մամուլի միջոցով, թե՛ անձնական հայտարարությունների միջոցով կեղծ լուրեր էին տարածում, թե կառավարությունը ստել է, ոչ մի փոփոխություն չկա, Թեղուտը չի գործարկվելու: Բայց այսօր ժամանակը ցույց է տալիս, որ այն, ինչ ասել ենք, տառացիորեն գնացել է:
Բուլղարական խորհրդատվական ընկերություն է ներգրավվել՝ պոչամբարի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու համար: Ինձ ասացին, որ պոչամբարի պատվարի պատռվածք չկա եւ չի եղել: Ինձ ասացին, որ խնդիրը եղել է հետեւյալում. թույլտվություն է եղել «Վալլեքս» ընկերությանը արդյունահանել 7 միլիոն տոննա հանքանյութ, բայց «Վալլեքս»-ը արդյունահանել է թույլատրելիից շատ, այսինքն կոպտորեն խախտել է օրենքը: «Վալլեքս»-ը արդյունահանել է 8 միլիոն տոննա եւ ավելի: Պոչամբարը, երբ որ նախագծվում է որոշակի հզորության համար, այդտեղ հաշվի է առնվում նաեւ սեյսմակայունությունը եւ մի շարք գործոններ: Երբ դու սկսում ես նախատեսվածից ավելի հանել, այն սկսում է նախատեսվածից ավելի արագ լցվել: Մասնագետներն ինձ բացատրեցին, որ պատռվել են պոչամբարը լցնող խողովակների եզրային հատվածները, քանի որ ճնշումը նախատեսվածից շատ ավելի մեծ է եղել: Խողովակները պատռվել են ու այդ վնասակար նյութերը, որ պետք է պոչամբարում հայտնվեին, պոչամբարի պատվարի արտաքին մասով հոսելով՝ լցվել են Շնող գետ: Այսինքն, ոչ թե պատվարն է պատռվել, այլ պատռվել են այն խողովակները, որոնք լցնում են պոչամբարը: Դրա արդյունքում խախտվել է նաեւ սեյսմակայունությունը, որովհետեւ հեղուկը չի հասցրել չորանալ: Դա նույնն է, որ որոշակի տարողությամբ բաժակի մեջ լցնես ավելի շատ ջուր, քան այն կարող է տեղավորել:
- Ալավերդու պղնձաձուլարանի հարցով նույնպես զբաղվում էիք: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրան եւ այնտեղի աշխատակիցներին:
- Ալավերդու պղնձաձուլարանը նույնպես գրավադրված է «ՎՏԲ» բանկում՝ այդ 380 միլիոն դոլար վարկի դիմաց: Հանկարծ խնդիրներ սկսեցին այնտեղ, հանկարծ ձուլարանի աշխատանքը սկսեց դառնալ ոչ եկամտաբեր, այն դեպքում, որ մոտ 16-17 տարի եկամտաբեր էր: Հեղափոխությունից հետո ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացրեց Ալավերդի քաղաքում: Քանի որ նախկին կառավարությունները 5700 տոննա ծծմբային անհիդրիդի արտանետման թույլտվություն էին տվել օդային ճանապարհով, տեսչական մարմինը պարզեց, որ նրանք արտանետում են 38 հազար տոննա: Այսինքն, թույլատրելիից մոտ 700 տոկոսից ավելի: Դա հենց այն թունավոր միացումներն եւ գազերն են, որոնք ալավերդցիներին ուղղակի խեղդում էին: Ընկերությունը տուգանվեց 380 միլիոն դրամով, որից հետո սկսեցին թմբակահարել այդ մասին, թե իբր կառավարությունը չի թողնում աշխատել: Սկսեցին աշխատակիցներին տեղեկացնել, որ այ մենք կփակենք ձուլարանը, որովհետեւ կառավարությունն է մեզ տուգանել եւ մեզ համար եկամտաբեր չէ այլեւս: Սոցիալական ֆոնի վրա դժգոհության ալիք եղավ Ալավերդիում, բայց հիմա աշխատակիցները կարծես սկսել են այլ տրամադրվածությամբ իրենց բողոքներն արտահայտել: Որովհետեւ 2 ամիս առաջ հերթական անգամ աշխատակիցներին խոստումներ են տրվել, որոնք չեն պահվել: Ինձ հասած տեղեկություններով՝ խոստացել են նոր ներդրումներ կատարել, խոստացել են եվրոլուսամուտների արտադրություն դնել Ալավերդի քաղաքում, խոստացել են հյուրանոց բացել եւ աշխատողների մի ստվար զանգվածին տեղափոխել այդտեղ աշխատանքի: Այս պահին շուրջ 200-220 քաղաքացու ծանուցել են, որ չեն աշխատելու այլեւս: Օրերս քաղաքացիները ձուլարանի բոլոր 4 մուտքերը փակել էին մի քանի ժամով, հանդիպել են մարզպետի հետ, ես այդ ժամանակ գործուղման էի: Երեկ խոսել եմ ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյանի հետ, ով ասաց, որ այս պահին 50 աշխատակից կկարողանա տեղափոխել Ալավերդուց՝ Թեղուտ:
- Իսկ աշխատավարձերը բա՞րձր են լինելու:
- Թեղուտում եւ ձուլարանում աշխատավարձերը տարբերվում են: Թեղուտում բարձր է՝ կախված հաստիքներից: Հիմա պիտի որոշեն, թե ինչ մասնագետներ են տեղափոխվելու: Կարող եմ ասել, որ տարբերությունը լինելու է ահռելի՝ անկախ նրանից, թե որ հաստիքի վրա կաշխատեն այդ 50 հոգին: Ու նաեւ այն 800-900 հոգին, որոնք վերադարձել են Թեղուտ աշխատանքի, նրանց աշխատավարձերը նույնպես չեն պակասել: Պայմանավորվածությունն այսպես է՝ 50 հոգին կտեղափոխվի առաջին փուլով, հետո բանակցությունների արդյունքում կփորձենք հասկանալ, թե էլ ինչ կարող ենք անել, ինչքան մարդ կարող ենք հավելյալ տեղափոխել: Հույս ունենք, որ հնարավորինս շատ մարդ կկարողանանք Ալավերդուց Թեղուտ տեղափոխել: Ալավերդու ձուլարանի աշխատակիցները վարկեր ունեն տարբեր բանկերում: Խոսքը 10 բանկի եւ վարկային կազմակերպության մասին է: Ես հունիսի 3-ին Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին ամբողջական ցանկ եմ փոխանցել Ալավերդու ձուլարանի աշխատակիցների՝ շուրջ 172 աշխատակցի 360 վարկերի մասին: Խնդրել էի, որպեսզի ԿԲ-ն հնարավորինս ամեն ինչ անի, որ այս վարկերը ռեստրուկտուրիզացվեն մինչեւ աշխատանքի հարցի հիմնահատակ լուծումը: Այսինքն՝ դա կլինի տոկոսների նվազեցում, դա կլինի սառեցում, ժամկետի լրացում կամ այլ բան, ինչ-որ փոփոխություն արվի, որպեսզի չլինի այնպես, որ մարդիկ մնան առանց աշխատանքի՝ այդ վարկերով հանդերձ:
Երեկ նույնպես խոսել եմ պարոն Ջավադյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ԿԲ-ն բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ կապ է հաստատել, դրական տեղաշարժ կա, նաեւ առաջնահերթություն կտանք այն աշխատակիցներին, որոնք այս 220-ի թվում են: Փոխվարչապետ Ավինյանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք առաջիկայում հանդիպել եւ Ալավերդու ձուլարանի հարցը քննարկել՝ հասկանալու համար մեր ռազմավարությունն ու մարտավարությունը: Ձուլարանի հարցով Ավինյանն իր աշխատակազմով է զբաղվել, բայց բնականաբար քաղաքական թիմի գիծ է:
- Մոտ 220 աշխատողի աշխատանքի ընդունվելու հա՞րցն է մնում կարգավորել:
- Կոնկրետ վիճակագրություն այս պահին տալ չեմ կարող, բայց շուրջ 200 մարդու ծանուցագիր օրեր առաջ փոխանցել եմ Թեղուտ՝ նշելով, որ նրանք առանց աշխատանքի են: Հիմա այդ 200-ից 50-ի հարցը լուծվում է, սկսում ենք ելքեր փնտրել մնացածի համար:
- Ռուսաստանահայ գործարար Նորայր Պետրոսյա՞նն է ղեկավարելու Թեղուտը:
- Նորայր Պետրոսյանն ու «ՎՏԲ» բանկը համատեղ: Մենք պարոն Պետրոսյանի հետ մշտական կապի մեջ ենք:
- Այսինքն, այս պահին Ալավերդու պնղձաձուլարանի հարցը անորո՞շ է մնում:
- Ալավերդու հարցը բարդ է, որովհետեւ իրենք ուզում են շահագործել եւ արտանետել այնքան, ինչքան, որ արտանետում էին մինչեւ հեղափոխությունը: Երբ 19 տարում Ալավերդի քաղաքի վրա ոչ մի ստուգում չի եղել: Միգուցե դա պայմանավորված է եղել Վալերի Մեջլումյանի եւ Սերժ Սարգսյանի ընկերական հարաբերություններով, միգուցե այլ գործոններ են եղել, բայց հեղափոխությունից հետո այդ ստուգումը եկել է եւ պարզել է, որ թույլատրելիից 700 տոկոսից ավելի ծծմբային անհիդրիդ են արտանետում: Ու նրանք դրա համար պետությանը ամեն տարի վճարում էին մոտ 700 հազար դոլարին համարժեք դրամ: Այսինքն, կարելի է 700 հազար դոլար վճարել ու արտանետումները մոտ 720-750 տոկոսով գերազանցել, մարդկանց թունավորել, խեղդել ու ասել՝ դե գիտեք՝ 700 հազար դոլարը վճարում եմ: Կներեք, մենք մեր քաղաքացիների առողջությունը 700 հազար դոլարով չենք փոխի: Ալավերդի խոշորացված համայնքում 12-ից 15 հազար մարդ է բնակվում: Մենք ի սկզբանե համարել ենք, որ այս մոտեցումներն անթույլատրելի են: Կամ պետք է ներդրումներ անեն՝ արդիականացնեն, որովհետեւ միջնադարի տեխնոլոգիաներ են այնտեղ, բայց այս ամբողջ ընթացքում ոչինչ չի արվել, կամ պետք է նվազեցնեն արտանետումների ծավալը: Իրենք ասում են, որպեսզի արտանետումների ծավալը նվազեցնենք, պիտի ավելի քիչ ձուլենք, մենք չենք ուզում ավելի քիչ ձուլել: Ես տեսականորեն հնարավոր եմ համարում սա Թեղուտի հարցի հետ կապելը, որովհետեւ բնականաբար Թեղուտի հետ կապված հավակնություններ են եղել: Միգուցե սա կապված է նրա հետ, որ Թեղուտը սկսեց գործարկվել առանց «Վալլեքս»-ի: Քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ անընդհատ շեշտում են՝ եթե կառավարությունը ուզի... այս ամբողջ ընթացքում 1 դրամ չեն ներդրել՝ արտանետումների ծավալը պակասեցնելու համար, հիմա հանկարծ կառավարությունը սկսել է չուզել: Բա իհարկե, 700 հազար դոլարով չենք փոխելու 15 հազար մարդու առողջությունը: Բարի լինեին փորձեին արդիականացում անել ու արտանետումների ծավալը նվազեցնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT