Երևան
12 °C
Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Վարչապետն ընդգծել է, որ այսօր միանշանակ է եւ աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը, բայց այսօր նույնպես Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն պայքարը չի ընթանում եւ տեղի չի ունենում այն ծավալներով եւ արդյունավետությամբ, որը կհամապատասխաներ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքական կամքին: Փաշինյանը մեկնաբանել է, որ իրավիճակն այսպիսին է առաջին հերթին ինստիտուցիոնալ կայացած կառուցակարգերի բացակայության պատճառով:
Ինչպես արդեն հայտնել ենք, Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հիմնավորմամբ՝ չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման եւ կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու եւ օպերատիվ-հետախուզական գործառույթները: Իսկ նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։
Իսկ կոմիտեն, ըստ ամենայնի, գործելու է Հատուկ քննչական ծառայության փոխարեն․ ՀՔԾ-ն լուծարվելու է եւ իր, Քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը փոխանցվելու են հենց այս Հակակոռուպցիոն կոմիտեին: Կոմիտեի ծառայողների կատարած հնարավոր հանցագործությունների նախաքննությունն էլ իրականացնելու է ԱԱԾ-ն:
Հակակոռուպցիոն այս մարմնի ստեղծման անհրաժեշտության, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի մեխանիզմների եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի մասին զրուցել ենք ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ։
- Տիկին Նազարյան, Հայաստանը միշտ կոռուպցիայի կանխարգելման ինչ֊որ հայեցակարգեր, խորհուրդներ է ունեցել, բայց, փաստացի, այդ խորհուրդները չեն աշխատել, իսկ հեղափոխությունից հետո առանց որեւէ կոնկրետ մարմնի գոյության՝ երկրում համակարգային կոռուպցիան վերցել է քաղաքական կամքի առկայության շնորհիվ։ Այս պայամաններում չե՞ք կարծում, որ եղած իրավապահ համակարգը կարող է իրականացնել այն գործառույթը, որը տրվելու է նոր ստեղծվելիք մարմնին, որքանո՞վ կա հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման անհրաժեշտությունը։
- Կոռուպցիան վերացել է միայն կառավարման վերին օղակներում։ Իհարկե, դա շատ մեծ ազդեցություն է ունեցել, որպեսզի ստորին օղակներում նույնպես կոռուպցիան նվազի։ Օրինակ, հարկային տեսուչը հիմա տնտեսվարողին չի կարող ասել, որ իր ուզած կաշառքը բաշխվում է մինչեւ երկրի ղեկավարը, որովհետեւ նրան ոչ մեկը չի հավատա եւ ցանկացած օրինապահ տնտեսվարող հեշտությամբ կարող է պաշտպանվել կոռուպցիայից՝ իրավապահ մարմիններին հայտնելով դրա մասին։ Սակայն, չեմ բացառում, որ ինչ֊ինչ ծառայություններ մատուցող պետական մարմիններում դեռ մնացել են արկածախնդիրներ ու դեռ գործարկում են հնից սովոր կոռուպցիոն պրակտիկաները։ Ինչպես ասում են՝ ձեռքերը սովոր են, չեն կարողանում հետ պահել։ Հենց երեկ ԱԱԾ֊ն հայտարարություն տարածեց, որ Վճռաբեկ դատարանի մի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառք վերցնելու պահին։ Մնում եմ զարմացած, թե ինչ են մտածում մարդիկ այդ քայլի գնալով։ Վաղ թե ուշ հայտնվելու են բանտում․ այդ մարդիկ չունեն քաղաքական հովանավորություն, նրանք խաղում են իրենց ճակատագրի հետ։ Հիմա, ինչ վերաբերում է հակակոռուպցիոն մարմիններին․ ես հավատացած եմ, որ միայն քաղաքական կամքը բավարար չէ ու անհրաժեշտ են հստակ գործառույթներով, լիազորություններով, գործիքակազմով, անկախության ու հեղինակության բարձր մակարդակ ունեցող հակակոռուպցիոն կառույցներ։ Եվ կառավարությունը գնում է այդ ուղղությամբ։ Արդեն իսկ հանրային քննարկման համար հրապարակվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2020 թվականների միջոցառումների ծրագիրը, որտեղ սահմանված ժամանակատավածում նշված են հակակոռուպցիոն մարմինների ստեղծման փուլերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրականացնելու է հակակոռուպցիոն կրթություն, իրազեկում, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրություն։ Հանձնաժողովի անդամներին պետք է ընտրի խորհրդարանն այս տարի։ Իսկ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն իրականացնելու է հակակոռուպցիոն կոմիտեն։ Ներկայումս քրեական գործերով նախաքննություն կատարում են ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները։ Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում եւ այդ ապակենտրոնացումն արդյունավետ չէ։ Եվ ռազմավարությամբ կստեղծվի մասնագիտացված, անկախության երաշխիքներով եւ անհրաժեշտ գործիքակազմով օժտված մեկ մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որը կիրականացնի բացահայտումները։ Այս մարմինը գործողությունների ծրագրի համաձայն պետք է ձեւավորվի 2020 թվականին։
- Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին ներկայացվող ի՞նչ պահանջներ ու չափորոշիչներ են լինելու, այս մարմնի անդամների թեկնածուները մինչեւ նշանակումը վեթինգի ենթարկվելո՞ւ են։
- Անկասկած, կոմիտեի քննիչները պետք է ոչ միայն բարեվարքության չափանիշներին համապատասխանեն, այլ նաեւ մասնագիտական բարձր կարողություններ ունենան։ Քանի որ արդեն ասացի, որ հակակոռուպցիոն գործերով քննչական գործառույթներն այլ իրավապահ մարմիններից կենտրոնացվելու են այդ մի կոմիտեում, չափազանց կարեւոր է, որ այն արժանանա հանրային ամենաբարձր վստահությանը։ Հակառակ դեպքում կկործանվի ոչ միայն այդ կոմիտեն, այլեւ երկար ժամանակ պետք կլինի վերակառուցումներ անել եւ նորից մտածել, թե որ կառույցն է զբաղվելու բացահայտումներով։ Իսկ ձախողված փորձի հետեւանքները հիասթափություն ու էլ ավելի բացասական երեւույթներ կառաջացնեն։ Ի դեպ, հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վերաբերյալ կոռուպցիոն գործերը քննելու է ԱԱԾ֊ն, եթե այդպիսիք լինեն։ Ասեմ, որ բավականին լավ ռազմավարություն է մշակված։ Այն շատ հստակ է, կոնկրետ գործողությունների ժամանակացույցով եւ քաղաքական կամքի առկայությունը ուղղակի կարեւորագույն երաշխիքն է, որ ռազմավարությունը գործնականում իրականացնի նախանշած նպատակը, այն է՝ 0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ։
- Իսկ ո՞վ պետք է լինի այս մասնագիտական նախաքննական մարմնի ղեկավարը, արդեն որոշե՞լ եք։ Ի՞նչ մասնագիտական եւ ոչ մասնագիտական որակներ պետք է ունենա կոմիտեի ղեկավարը։
- Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Ինչպես ասացի՝ այն մյուս տարի է ձեւավորվելու եւ դեռ կա ժամանակ թեկնածուներ դիտարկելու։ Շատ կուզեի նաեւ, որ կին թեկնածուներ նույնպես դիտարկվեն։ Եվրոպայում հայտնի եւ ինձ շատ ոգեւորող օրինակ է Ռումինիայի ազգային հակակոռուպցիոն տնօրինության գլխավոր դատախազ Լաուրա Կովեշին, որի գործունեության ընթացքում բարձրաստիճան տասնյակ պաշտոնյաների չարաշահումներ են բացահայտվել։ Ես չափազանց կարեւորում եմ ղեկավարի հանդեպ վստահության գործոնը․ մասնագիտական պատրաստավծությունից զատ՝ քննության են առնվելու նաեւ հնարավոր շահերի բախման, ունեցվածքի օրինականության, քաղաքական կապերի հետ կապված հարցերը։ Ղեկավարին նշանակելու է վարչապետը՝ մրցութային խորհրդի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուին։ Հակակոռուպցիոն ռազմավարության հաջողման հարցում ես ակնկալիք ունեմ նաեւ քաղաքացիներից, որոնք պետք է համագործակցեն իրավապահ կոմիտեի հետ՝ կոռուպցիոն բացահայտումներ անելու հարցում։ Այս առումով դեռ ճանապարհ կա անցնելու, քանի որ մեր քաղաքացիները ուզում են կոռուպցիայից զերծ երկրում ապրենք, գոնե ասում են դա, բայց անձնապես դա անելու հանձնառությունից հաճախ խուսափում են։
Այսօր ծանոթացա EU NEIGHBORS east նախագծի պատվերով իրականացված հասարակական կարծիքի ուսումնասիրության արդյունքներին․ պարզվում է, որ հարցմանը մասնակցած հայաստանցիները, որոնք մեծամասամբ դրական պատկերացում ունեն Եվրոպայի մասին, Եվրամիության հետ ասոցացվող թոփ արժեքներից նշել են խոսքի ազատությունը՝ հարցվածների 92 տոկոս, մարդու իրավունքները՝ 91 տոկոս, ժողովրդավարություն՝ 83 տոկոս, օրենքի գերակայություն՝ 86 տոկոս, սակայն այդ նույն արժեքները անձամբ հարցվողի համար մի քանի անգամ պակաս կարեւոր են եղել։ Մասնավորապես, խոսքի ազատությունը կարեւորել են հարցվողների 20 տոկոսը, մարդու իրավունքները՝ 32 տոկոսը, ժողովրդավարությունն իբրեւ անձնական արժեք կարեւոր է եղել ընդամենը 10 տոկոսի համար, իսկ օրենքի գերակայությունը անձնապես կարեւորում են ընդամենը 23 տոկոսը։ Ահա այսպիսի անջրպետ՝ ցանկությունների եւ իրականության միջեւ։ Եվրոպան ասոցացնում ենք կարեւոր արժեքների հետ, սակայն անձնապես դրանք չենք կարեւորում։ Մենք պետք է մոտեցնենք մեր խոսքերն ու օրենքները մեր իրականության հետ, այլապես ինքնախաբեության մեջ ենք ապրելու։
- Տիկին Նազարյան, ի՞նչ փուլում են հակակոռուպցիոն դատարանների ստեղծման աշխատանքները, ինչ սխեմա է լինելու։ Հնարավո՞ր է արդյոք աշխատանքներն այնպես կազմակերպել, որ եւ՛ դատարանի, եւ՛ կոմիտեի ստեղծումը, եւ՛ խորհրդի գործառույթների իրականացումը սկսեն միաժամանակ եւ համակարգային։
- Ռազմավարությամբ տարբեր ժամանակային փուլեր են նախատեսված։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձեւավորվելու է այս տարի։ Հակակոռուպցիոն կոմիտեն կձեւավորվի հաջորդ տարի, իսկ մասնագիտացված դատարանների համար նախապատրաստական աշխատանքները, ըստ ռազմավարության, կտեւեն ավելի երկար․ դատարանները կգործեն 2021 թվականից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT