Ցանկանում եմ, որ հայրենիքը երբեք բժիշկների հավելյալ օգնության կարիք չունենա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար ու փառքով լի ճանապարհ է մաղթում Երեւանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներին: Այսօր՝ հուլիսի 12-ին, նա մասնակցել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակի ու հանդես եկել ելույթով.

«Հարգելի՛ ներկաներ, պետական այրեր, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, պարոնայք սպաներ, հարգելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ մեզ բոլորիս այսօրվա իրադարձության կապակցությամբ: Առաջինը ռազմաբժշկական ֆակուլտետի եւ շրջանավարտների վերաբերյալ խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանը եւ հանգել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի երդման ներքո՝ Հիպոկրատի երդումը եւ զինվորական ծառայության երդումը: Եվ այս պատասխանատվությունը եռակի մեծանում է մեկ ուրիշ հանգամանքով: Ընդհանրապես ՀՀ-ում, հայ ժողովրդի շրջանում յուրաքանչյուր բժիշկ պացիենտի հետ առնչվելիս զգում է նրա ընտանիքի շատ ուժեղ ճնշումը: Զինվորական ռազմաբժշկական գործի մասնագետների համար այդ ճնշումը տասնապատիկ է, որովհետեւ յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի, յուրաքանչյուր հայ ընտանիք համարում է իր անդամը, իր անբաժանելի մասը, եւ հետեւաբար մեր այս շրջանավարտները, որոնք կայացրել են միանգամից կրկնակի երդման եւ կրկնակի համզգեստի ներքո ծառայություն ստանձնել, այս մարդիկ աներկբա ուժեղ եւ պատասխանատու մարդիկ են, եւ ես նրանց ցանկանում եմ պատվով կատարել իրենց պատասխանատու առաքելությունը:

2-րդը բժշկական համալսարանի շրջանավարտների, ինչպես ասում են, քաղաքացիական բժիշկների մասին. դեռ այն ժամանակ, երբ Հայաստանում չկար ռազմաբժշկական ֆակուլտետ, այդ ժամանակներում մեր երկրի բժիշկները ճակատում էին Արցախյան հերոսամարտի ընթացքում եւ ճակատում նրանք բուժօգնություն էին ցույց տալիս մեր ազատամարտիկներին, մեր զինվորներին: Բայց ես մեր քաղաքացիական բժիշկներին ցանկանում եմ, որ նրանց աշխատանքը լինի ամբողջությամբ քաղաքացիական կյանքում, որ հայրենիքը երբեք հավելյալ օգնության կարիք չունենա:

Ես ցանկանում եմ, որ նրանք մասնագիտանան մեր քաղաքացիներին ստեղծարար կյանքի վերադարձնելու, արժանապատիվ ու երջանիկ կյանքի վերադարձնելու գործում: Եվ ես ցանկանում եմ, որ Հայաստանում բժշկական ստանդարտները, բժշկական ծառայության որակը ամեն օրվա, ամեն տարվա հետ բարձրանա, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի զգա, որ բժշկական այդ ծառայությունները հասանելի են իրեն եւ այդպես լինի իրականում: Եվ ինչպես տեսնում եք, մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որ որեւէ քաղաքացի որեւէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն չվերադառնա:

Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի եւ օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, այդ պատրաստակամությունը իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Եվ սա մեր հավաքական գործն է, որ պետք է անենք:

Երորդը՝ մեր օտարերկրյա շրջանավարտների վերաբերյալ. ես հույս ունեմ, որ նրանք ՀՀ-ում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով եւ այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում: Եվ ուզում եմ հավատալ, որ նրանք այսուհետ դառնում են ՀՀ դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդների կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենցով հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն իրենց հարազատներն ու բարեկամները, այլեւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը: Եվ ես հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով, նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ ՀՀ-ում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

Եվ 4-րդը ԵՊԲՀ-ի վերաբերյալ. նախորդ տարի էլ այս օրվա առիթով ասել եմ, որ բժշկական համալսարանը, ըստ էության, այսօր միակ կամ ամենահաջողված պետական բուհն է, որ արտահայտում է մեր բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումը: Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերը ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ը ոչ միայն իր այս պրակտիկան կընդլայնի եւ կշարունակի, այլեւ Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար:

Հարգելի՛ ներկաներ, ԵՊԲՀ հարգելի՛ դասախոսներ, հարգելի՛ աշխատակիցներ, շրջանավարտների սիրելի՛ ծնողներ, սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ այսօրվա կապակցությամբ, բժշկի բարձր մասնագիտական ճանապարհին առաջին քայլը անելու կապակցությամբ, եւ ես հույս ունեմ, համոզված եմ, որ ձեր առաջին քայլին կհաջորդի 2-րդը, 3-րդը, ձեր մասնագիտական ճանապարհը կլինի երկար եւ կպսակվի փառքով: Շնորհակալ եմ»,- ասել է վարչապետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5632 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում