Երևան
12 °C
Գյումրիում զբոսաշրջիկների թիվը կկրնապատկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից հետո, երբ ուղիղ եթերում վարչապետը ներկայացրել է քաղաքն ու առկա հնարավորությունները: Այս մասին այսօր գյումրեցի լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «ՀՀ վարչապետը, որ էդպես ներկայացրեց մեր քաղաքը, որն իրականության մեջ կար, բայց երեւի թե բոլորը չգիտեին: Այսօր արդեն նաեւ սփյուռքի մեր հայրենակիցները, հասկացան, որ պետք է գան Գյումրի: Նիկոլ Փաշինյանի այցից եւ Գյումրիուն հրաշալի ու մանրամասնորեն ներկայացնելուց հետո տուրիստների թիվն ավելացել է: Օրինակ այսօր հյուրեր են գալիս Ֆրանսիայից: Գալիս են մեր փողոցնրում քայլելու, շրջելու: Շատ շնորհակալ եմ վարչապետից նման քայլի համար: Որեւէ մեկը Գյումրին դեռ էսպես չէր ներկայացրել: Մանավանդ որ, այսօր քաղաքը գնում է տուրիստական դառնալու ճանապարհով, մենք հաջողություն կունենանք: Առավոտ արդեն մի քանի մեծ ավտոբուս հրապարակում տեսել եմ կանգնած: Անզեն աչքով էլ նկատելի է, թե ինչքան է ավելացել տուրիստների թիվը Գյումրիում վերջին օրերին հատկապես»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ լրագրողներին ասաց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ոչ աշխատանքային այցով եղել է Գյումրիում, քայլել Կումայրի պատմական միջուկում եւ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմել վերականգնված Գյումրու, ներդրումային բարենպաստ հնարավորությունների մասին: Վարչապետը գործարարներին կոչ էր արել իրենց ներդրումային ծրագրերով գալ Գյումրի, գնել պատմական կառույցներն ու դրանք ծառայեցնել որոշակի նպատակների՝ կառույցների արտաքին ճարտարապետական տեսքերը պահպանելու պայմանով:
Շատ լավ է լինելու պատմական կենտրոնի ճակատագիրն,-ասաց Սամվել Բալասանյանը: Հաջորդ տարի աշխատանքները կշարունակվեն Սլաբոդկա կոչվող թաղամասում: «Դե էնտեղ այդքան մեծ աշխատանք չկա անելու, հիմնական խնդիրը լուսավորությունն է: Փողոցների հետ կապված խնդիրներ ունենա: Գետինը հիմնականում մանրաքարերով է սարքած: Այդ տարածքում էլ գտնվում է հայտնի «վառեմ-մարեմ»-ի շենքը, կառավարության կողմից կա ծրագիր, շենքը տրված է պոլիտեխնիկին, իրենք են վերականգնելու եւ տեխնոլոգիական ուղղվածության գործունեություն են ծավալելու: Մենք հիմա ծրագիր ենք ուզում անել, Գարեգինյանի հին զորամասը կարեւորագույն մշակութային կենտրոն դարձնելու համար: Տարբեր առաջարկություններ կան, պետք է խորհրդակցենք, հանրային քննարկում կազմակերպենք»:
Պատմական միջուկում, սակայն, այնպես չէ, որ խնդիրներ չկան: Կան մարդիկ, ովքեր ժամանակին տարածք են վերցրել, սակայն մինչ օրս աշխատանքներ չեն իրականացնում: «Մենք էնտեղ մի շինություն կար, պատը վերականգնեցինք, տվեցինք Մոնտալդոյին(նկատի ունի Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյին), որ ճարտարապետների դպրոց սարքեր եւ Գյուրջիեւյան կենտրոն, բայց նա խոսքի տերը չեղավ: Հիմա նոր է շինարարություն սկսել: Ոչինչ, թող շենքը վերականգնի: Մենք կառույցները տալիս ենք, բայց մի պայմանով, որ վերականգնելու է նախկին տեսքով, առանց փոփոխությունների»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Խնդիրներ կան նաեւ սեփականատերերի հետ կապված: Մարդիկ տարիներ առաջ Կումայրի պատմական միջուկում գտնվող իրենց տան դռները փակել, ՀՀ-ից հեռացել են: Հիմա, երբ Գյումրու այս հատվածը հայտնվել է աշխարհի ուշադրության կենտրոնում, իրենցից առաջ այդ տարածքները գնելու ցանկություն ունեցող ներդրողներն են տեղ հասել: Ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Սամվել Բալասանյանն ասաց, բոլորից էլ կոորդինատներ ունեն, անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում, հարցը կարգավորում են: 







Ներկա պահին խնդիր կա Շիրակի թեմի առաջնորդարանի հարեւանությամբ գտնվող նախկինում մանկապարտեզ, 88-ի աղետից հետո որպես բնակարաններ ծառայած շինության հետ կապված: Շենքն ունի 3 սեփականատեր, 3-ից ոչ մեկի հետ հնարավոր չէ կապ հաստատել, Գյումրի բերել, ներդրողի եւ սեփականատիրոջ հանդիպումը կայացնել: «Այդ հարցը լուծելը շատ բարդ է, չգիտեմ, թե ոնց ենք անելու: Մյուսներն ունեն սեփականատեր, ասում են էսքանով վաճառում ենք, վաճառում են, կամ չեն վաճառում, փոշմանում, հենց իրենք էլ վերանորոգում են: Բայց սա ուրիշ է, տեսնենք, ոնց ենք կարգավորելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետը:


Սամվել Բալասանյանը նաեւ վստահ է, հենց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությունն ավարտվի Գյումրիում կզարգանա ներքին տուրիզմը: «Եթե մարդիկ կարողանան 1 ժամում Երեւանից հասնել Գյումրի, ապա ամռան շոգին հաստատ կգան այստեղ: Ոնց որ տարիներ առաջ էր: Երեւանում 40, էստեղ 27 աստիճան էր օդի ջերմաստիճանը, մարդիկ գալիս էին, հանգստանում ամառները: Հիմա ճիշտն ասած 36-ի է հասնում Գյումրիում տաքությունը, բայց էլի Երեւանից հով է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT