Երևան
12 °C
Գյումրու գիշերօթիկ խնամքի հաստատություններում խառը իրավիճակ է: Նախ «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատության» աշխատակիցներն ու ծնողներն, այնուհետ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» աշխատակիցներն են բողոքի ակցիա կազմակերպել: Նրանք ընդդիմանում են կառավարության առաջարկին, որով նախատեսվում է լուծարել Գյումրու այս երկու հաստատությունները: Առաջարկը դեռ որոշում չի դարձել, սակայն բոլոր քննարկումները, որոնք իրականացվում են ներկա պահին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, կշեռքի սլաքն ուղղում են դեպի լուծարման նժարը: Երկրորդ նժարին դրված է երեխաների ճակատագիրը:
Այսօր բողոքի ակցիա կազմակերպած աշխատակիցներն անհանգիստ են, քանի որ այս որոշմամբ իրենք դառնում են գործազուրկներ: «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն»-ը 75 աշխատակից ունի, 63 խնամվող երեխա: Նրանցից 35-ի վերադաձն ընտանիք՝ հաստատության տնօրեն Գինուշ Զատիկյանն անհնար է համարում: «Ես մտածում եմ, որ պետությունը երեւի չփակի մեր հաստատությունները, դա ինքնաոչնչացման նման կլինի, վերջը երեխաների ճակատագրերի հետ գործ ունենք, չէ՞: Հաստատ մի այլ տարբերակ կմտածեն սրա հետ կապված: Պարզապես, որ ասեցին սեպտեմբերի 2-ին այլեւս երեխաներ չենք ընդունելու, դրա համար ավելի բորբոքվեցին եւ խառնվեցին իրար: Այս պահին դեռ ամեն ինչ քննարկվում է, վերջնական որոշում չկա»,-ասաց նա:Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ում գործազուրկ դառնալու ճանապարհին է 73 աշխատակից: Խնամվող երեխաների թիվը 69-է: «Մեր աշխատակիցներն էլ են վրդովված, մտահոգված, որ մնում են առանց աշխատանքի: Դրանից բացի մենք ունենք երեխաներ, որոնց տուն ուղարկելն անհնար է տարբեր օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Ռիսկային խմբերի երեխաներ ունենք, ընտանեկան խնդիրներ կան: Իրականացվել է խորքային գնահատում, նախարարության դիրքորոշումը հետեւյալն է. մինչեւ վերջին երեխայի խնդիրը չկարգավորվի, լուծարում չի լինի: Մեր ծնողներն ահավոր մտահոգ են, որովհետեւ տարբեր խնդիրներ կան: Թե ինչ է լինելու չգիտեմ, սպասում եմ կառավարության որոշմանը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» տնօրեն Անահիտ Կարապետյանը:«Կառավարությունը դեռ մեզ վերջնական ոչինչ չի ասել, Շիրակի մարզպետարանը չունի որեւէ փաստաթուղթ, որով ասի սեպտեմբերի 1-ին երեխաները գնալու՞ են, թե ոչ իրենց հաստատություններ: Դրա համար ես չեմ կարող հստակ պատասխանել, դեռ առկախ է վիճակը»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: Ըստ նրա, այս թեմայից ե՛ւ երեխաներն են իրազեկ, ե՛ւ ծնողները, ե՛ւ հաստատությունների ղեկավարները: 2016 թվականից սկսած իրենք էլ են աշխատանքներն այնպես կազմակերպել, որ հնարավորինս նվազեցնեն հաստատություններում խնամվող երեխաների թիվը: Բայց որ կան երեխաներ, որոնք չեն ուզում վերադառնալ ընտանիքներ, անհերքելի է: «Երեխաներն ունեն կապվածություն հաստատությունների, մանկավարժների հետ, ունեն ընկերներ: Բայց պետական քաղաքականությունը երեխայի ընտանիքում ապրելու իրացմանն է ուղղված: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ իրավունքը պետք է իրացվի ի շահ երեխայի, որ նա ունենա բավարարա կենսապայմաններ, ծնողներն ունենան բավարար ծնողավարություն, որ երեխան վերադառնա ընտանիք եւ ոչինչ չկորցնի»,-ասաց Լիլիթ Գորգինյանը:
Մեծ է հավանականությունը, որ ընտանիք վերադարձած երեխաները կրկին կհայտնվեն փողոցում,ՀԺ-ի դիտարկման հետ Լիլիթ Գորգինյանը համամիտ եղավ: Ավելին, այս կտրվածում մտածելու շատ բան կա: «Ռիսկայնությունն էլ ենք մենք հգնահատել եւ ներկայացվել է նախարարությանը: Այսօր Շիրակի մարզում մենք մուրացիկ հաշվառված երեխաներ չունենք, թափառող երեխաներ չունենք, հանրակրթությունից դուրս մնացած երեխաների թիվը չափազանց փոքր է, 15: Եթե սեպտեմբերի 1-ից գիշերօթիկները լուծարվեն մենք տեսնում ենք հետեւյալ ռիսկը. Այն երեխաները, որոնք չունեն ծնողների կողմից բավարար ուշադրություն, կամ ընտանիքը չունի անհրաժեշտ կենսապայմանները, այդ երեխաները կհայտնվեն փողոցում, կբարձրանա հանրակրթությունից դուրս մնալու վտանգը, թափառող երեխաները կավելանան, ինչու չէ, նաեւ կա ռիսկ, որ այս երեխաները կարող են հայտնվել տարբեր միջավայրների ու վտանգավոր խմբերի մեջ ներգրավվել եւ ավելանա անչափահաս հանցագործների թիվը: Այս ամենը մենք տեսնում ենք, եւ դրանց ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ տարվում են: Բայց թե ինչ կլինի, չեմ կարող ասել»:
Գիշերօթիկների աշխատակիցները նաեւ իրենց հաստատություններ էին այսօր հրավիրել ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանին: «Ինձ զանգեցին, կանչեցին, ես Մարալիկի թիվ 1 դպրոցում ներառական կրթության վերապատրաստման էի գնացել մասնագետների հետ: Էնտեղից անմիջապես եկա եւ հանդիպեցի նրանց հետ»,- ՀԺ-ին ասաց Սոֆիա Հովսեփյանը: Ըստ նրա, արդեն գնահատումն արված է եւ հստակ է, թե որ երեխաներն են մնալու տանը, որոնք՝ խնամքի հաստատություններում: Նշենք, որ երեխաների հիմնական մասը ներկա պահին ամառային արձակուրդներով պայմանավորված ընտանիքներում են: Այն երեխաները, որոնց համար որոշվել է, որ մնալու են ընտանիքներում, այլեւս սեպտեմբերին չեն գա գիշերօթիկ՝ ավելորդ սթրեսի չենթարկվելու համար, քանի որ նրանք հունվարին ընդմիշտ են վերադառնալու տուն: «Առաջարկը եղել է նախարարությունից: Քանի որ ամառվա ընթացքում երեխաները ընտանիքներում են եղել, այնտեղ էլ կմնան, իսկ այն երեխաները, որոնք շարունակել են մնալ գիշերօթիկում, կմնան այնքան, մինչեւ հաստատությունը կվերակազմավորվի որպես խնամքի կենտրոն: Երկու գիշերօթիկներում խնամվող նման կարգավիճակ ունեցող 50-ից 70 երեխայի մասին է խոսքը: Կմնան այնքան մինչեւ կձեւավորվի մեկ աջակցության կենտրոն եւ սեպտեմբերին այդ երեխաները կգան այդ կենտրոն: Սա քանի որ ենթադրում է մասնագիտական կադրերի ընտրություն, արդեն սկսել են բոյկոտել, բողոքել: Բայց այս մասին վաղուց էր ասված, դեռ հուլիսից խորքային գնահատումներն արված են, ավելին, սա տարիներով իրականացվող ծրագիր է, որն այս տարի հասել է մեր մարզ»,-ասաց պատգամավորը:
Սոֆիա Հովսեփյանը նաեւ նշեց, որ խոսել է նախարարության հետ եւ ասել, որ անկախ ամեն ինչից պետք է լուծել գիշերօթիկների մասնագետների աշխատանքի խնդիրը, օգտագործելով թե ներառական կրթության համընդհանուր ներառման բաժինը, թե հնարավոր այլ տարբերակները: «Հենց նոր եմ խոսել, իրենք էլ են համաձայն սրա հետ, առաջիկայում քննարկում կլինի, երկու հաստատություններից էլ կներկայացնեն դիմումներ, որոնք ես կուղարկեմ նախարարություն, կստանանք գրավոր պատասխաններ եւ ըստ այդմ էլ կհասկանանք, թե ինչ ենք անելու»:
Եթե որոշում կայացվի թողնել ընդամենը մեկ խնամքի կենտրոն, ապա կմնա կամ Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ»-ը, կամ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն»-ը: Բայց թե ո՞ր մեկը, ի՞նչ կազմով եւ ինչպե՞ս, երկու տեղից հավաքագրված մասնագետներով, թե` այլ, կհստակեցվի մինչեւ սեպտեմբեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ
Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել
Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT