Բժիշկները չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը, երեխային հիվանդանոցից տարել ենք դեռ չապաքինված. ծնողի ահազանգը

Երեւանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում վերջին օրերին բուժում ստացած մանկահասակ երեխաներից մեկի մայրը սոցիալական ցանցերում ահազանգել է այնտեղ տիրող իրավիճակի մասին, որն, ի վերջո, պատճառ է դարձել փոքրիկին բուժհաստատությունից տանելու՝ դեռ չապաքինված:

Օգտատերը նախ անդրադառնում է բժիշկների անբարյացակամ ու անտարբեր վերաբերմունքին. «Հիվանդանոցի բժիշկները չգիտեն, թե ինչ է մարդկային շփումը: Զոռով են մի բառ ասում, այն էլ՝ մունաթով: Հանուն արդարության պետք է ասեմ, որ միայն մի բուժքույր կար Նառա անունով, ում կարելի էր ինչ-որ հարցով դիմել եւ երիտասարդ բժշկուհի, ով միակն էր հիվանդանոցում եղած 3 օրերի ընթացքում, ով հետաքրքրվեց բոլոր հիվանդների վիճակով (ցավոք անունը չգիտեմ): Բժիշկների կոպտությունը սահմաններ չունի»:

Շարունակելով՝ նա նշում է. «Բժիշկներից ոչ ոք չէր ներկայանում, բայց հետաքրքրվեցի եւ իմացա, որ տղայիս բուժող բժիշկը (ով, իհարկե, բժիշկ կոչվելու իրավունք չունի) Մովսիսյան Լորա Բաբկենովնան է: Հիվանդանոց ենք ընդունվել 22.08-ին, մի ամբողջ օր սպասել եմ, որ ասեն, թե ինչ սնունդ կարելի է տալ երեխային, բայց բժշկից չեմ ստացել ոչ մի ցուցում: 23.08-ին, երբ հարցրի ինչ տամ երեխային, սկսեց բարձր տոնով պնդել, որ ինքն ինձ ասել է ու պարտավոր չէ կրկնել, միայն մի քանի անգամ պահանջելուց հետո, պատասխանեց հարցիս՝ խիստ վիրավորական ձեւով: Բժշկի հետ եկած բաժնի վարիչը սկսեց ինձ վրա գոռալ, որ 1.7 տարեկան երեխային դեռ կերակրում եմ կրծքով, պահանջեց անհապաղ դադարեցնել կրծքով կերակրումը, դեռ ավելին, ասաց, որ առնվազն 6 ամիս ուշացրել եմ (հիշեցնեմ՝ ԱՀԿ-ն խրախուսում է երեխայի կրծքով կերակրումը մինչեւ 2 տարեկանը): Հետո հավելեց, որ երեխան ԿԿ է ուտում, դրա համար էլ հիվանդ է: Նման մոտեցումը ստիպում է մտածել, որ բժշկուհին շատ վաղուց չի անցել ոչ մի վերապատրաստում, ինչը, կարծում եմ, բժշկության ոլորտում անթույլատրելի է: Արդյունքում շրջայցի եկած 2 բժիշկները միայն կոպտեցին ու վիրավորեցին ինձ, չհետաքրքրվեցին պալատում պառկած երեխաների ինքնազգացողությամբ, գիշերը տիրած վիճակով ու գնացին»:

Աղիքային ինֆեկցիայի պատճառով հոսպիտալացված փոքրիկի մայրն ընդգծում է, որ միեւնույն հիվանդասենյակում կողք կողքի պառկած են երեխաներ, որոնց վերջնական ախտորոշումը դեռ հատնի չէ, եւ կա վարակը փոխանցելու վտանգ: Բոլորն, ըստ նրա, օգտվում են նույն սանհանգույցից ու սառնարանից, շատ իրեր ընդհանուր են: «Էլ չեմ խոսում տարրական պայմանների եւ մաքրության բացակայությունից»,- նշում է նա՝ անդրադառնալով նաեւ հիվանդանոցում չվերահսկվող այցելություններին ու երեխաների հանգիստը խանգավելուն:

Օգտատիրոջ առաջ քաշած խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ բարձրաձայնվում են այս կամ այն բժշկական կենտրոնի վերաբերյալ, նոր չեն ու արդեն հասցրել են խոր արմատներ ձգել: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը նորանշանակ տնօրեն ունի արդեն գրեթե մեկ տարի: Մհեր Դավիդյանցից փորձեցինք պարզել, թե այդ ընթացքում ինչ է արվել նկարագրված իրավիճակը փոխելու ուղղությամբ:

Ասաց, որ սոցցանցում հրապարակված գրառմանը ծանոթանալուց հետո հանդիպել է երեխայի ծնողների հետ: Չբացառեց, որ բժիշկն ու բաժանմունքի ղեկավարը կարող են կարգապահական տույժ՝ նկատողություն ստանալ: «Ես ցանկություն հայտնեցի հանդիպել իրենց հետ, որպեսզի նախ լսեմ՝ իրականում ինչ է եղել, եւ ամենակարեւորը, ցանկացած խնդիր, կապված հիվանդանոցի հետ, ինձ մտահոգում է: Խնդիրը հիմնականում առնչվում էր բժշկուհու վերաբերմունքի հետ: Որոշակի դժգոհություններ կային շենքային, սենյակային պայմանների հետ կապված, որոնց մասին մենք խոսել ենք եւ բազմիցս նշվել է, որ հիվանդանոցի բաժանմունքները գտնվում են անմխիթար վիճակում, հետեւաբար կտրուկ դա վերականգնել հնարավոր չէ: Մենք անում ենք որոշակի մասերը քայլ-քայլ: Հիմնական շինարարությունը նախատեսվում է անել կառավարության ծրագրի միջոցով: Դա կլինի երեւի թե եկող տարի՝ արդեն վերակառուցման ծրագրով»,- ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը:  

Բուժաշխատողների վերաբերմունքին առնչվող դժգոհությունը եւս նա հիմնավոր է համարում:

«Այո, եղել են որոշակի թերություններ՝ բժշկի մոտեցման, խոսքի հետ կապված: Բոլորը լսել եմ, դրանք քննարկվելու են եւ ստանան իրենց լուծումները: Լուծումներից մեկը սերնդափոխությունն է, որը մենք նախատեսում ենք անել եւ արվում է: Նաեւ որոշակի ընթացակարգերի փոփոխություն է լինելու: Այստեղ ոչ միայն մարդկային գործոնի, այլ ընթացակարգերի եւ հին մոտեցումների փոփոխություն է պետք, որովհետեւ խնդիրը ոչ միայն բացառապես անձի հետ կարող է կապված լինել, այլ պարզապես հին մոդելի եւ հին մոտեցման: Հետեւաբար գնում ենք նաեւ այդ ուղղությամբ, որպեսզի փոխվի հին մոտեցումը»,- նկատեց Դավիդյանցը:   

Ընդունեց նաեւ, որ թեեւ այցելությունները  սահմանափակում են, որոշ դեպքերում ռեժիմները խախտվում են բացթողումների ու անուշադրության պատճառով: «Բնականաբար ավելի խստացվելու է»,- ասաց:

Իր պաշտոնավարման ժամանակահատվածում, ըստ նրա, բուժհաստատության եկամուտներն էապես աճել են: «Մեկ տարվա ընթացքում մենք ունենք ֆինանսական գործունեության զգալի աճ. բոլոր ծառայություններում վճարումները բերվել են օրինական դաշտ: Օրինակ լաբորատոր ծառայությունում ունենք ֆինանսական մուտքերի վեցապատիկ աճ, մյուս ծառայություններում՝ կրկնակի, եռակի, քառակի: Ձեռք ենք բերել մի շարք նվիրատվություններ: Ամբողջովին ասֆալտապատվել է հիվանդանոցի տարածքը, ինչը նախկինում շատ անմխիթար վիճակում էր եւ, բնականաբար, շատ անհարմարություններ էր պատճառում թե՛ պացիենտներին, թե՛ հարազատներին, թե՛ բուժանձնակազմին: Վերանորոգվել, կահավորվել են որոշ հիվանդասենյակներ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նոր մահճակալներ են ձեռք բերվել»,- ներկայացրեց բուժհաստատության ղեկավարը:

Ըստ նրա, բարձրացվել են նաեւ աշխատավարձերը: Բացի հաստիքների համար նախատեսված աշխատավարձի աճից, տրամադրվել են պարգեւատրումներ: «Բացի աշխատավարձի բարձրացումից, բոնուսային համակարգով պարգեւատրումներ են եղել գրեթե ամեն ամիս եւ գրեթե բոլոր բաժանմունքներում»,- նշեց տնօրենը՝ չհստակեցնելով այստեղ վճարվող աշխատավարձի թեկուզ միջին չափը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10619 դիտում

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան

Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով

Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր

Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան

«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ

Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան

Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով

ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան

Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին