Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերն զբաղեցնող երկրներին` մեկ շնչի եկամտի տեսանկյունից

28/08/2019 schedule20:39

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի շրջանակներում կազմակերպված «ՀՀ զարգացման օրակարգը» խորագրով քննարկմանը, որը վարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանում ստեղծագործ կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ։ Տիգրան Խաչատրյանը քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է հետևյալը․

«Հարգելի նախարարներ, ներկաներ, դեսպաններ, գործընկերներ: Մենք առաջնային պետք է հասկանանք, թե ինչպես է հնարավոր զարգանալ ավելի արագ, ինչպես փոխվել ՏՏ աշխարհում, որովհետև անվտանգ, ապահով Հայաստան ունենալը մեծապես կախված է այն ռեսուրսներից, որոնց պետք է տիրապետենք առաջիկայում մեր տեղն ամրացնելու համար։ Այսօր մենք մոտավորապես 15 անգամ զիջում ենք աշխարհի առաջին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն, քան Եվրոպայի ցանկացած միջին երկիր, մենք ունենք առնվազն 2 անգամ ցածր արտադրողականություն, քան ԵԱՏՄ առաջատար պետությունները և դա ստիպում է մեզ մտածել այն փոփոխությունների մասին, որ պետք անել տնտեսության ներկա արտադրողականությունը և մրցունակությունը բարձրացնելու համար։

Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է: Ունենք համեմատական, թե ինչպիսին է արտադրողականությունը տարբերվում գյուղատնտեսության կամ արդյունաբերության ճյուղերում, քիչ տարբերություններ կան, բայց մեծ պատկերը, ըստ էության, նույնն է։ Եվ սա նշանակում է, որ տեխնոլոգիական առաջընթացը և դրա կարևորությունը շատ մեծ է։ Ուզում եմ հատուկ նշել, որ  անկախ տնտեսության ոլորտներից՝ տեխոլոգիական փոփոխությունները դարձել են խիստ անհրաժեշտ, որովհետև տեխնոլոգիական միջոցները և կիրառվող տեխնոլոգիաներն են, որ հետո նաև մարդու գիտելիքներով և հմտություններով ուղեկցվելով պետք է ապահովեն արտադրողական տնտեսություն և մեր տեղը գտնեն աշխարհում։ Մենք փոքր տնտեսություն ենք և գիտենք, որ միայն Հայաստանի տնտեսության ներքին ծավալների ուժով երկար և կայուն զարգացում ապահովել չենք կարող։ Անհրաժեշտ է  այնպիսի փոխհամագործակցություն հաստատել երկրների հետ, որը թույլ է տալիս Հայաստանի ապրանքները և ծառայությունները ներկայացնել բարեկամ պետություններում կամ միասնական տնտեսական տարածքներում։

ԵԱՏՄ տարածքը կենսական նշանակություն ունի այսօր և, ես կարծում եմ կլինի նաև վաղը՝ որպես մեր ապրանքների և ծառայությունների արտահանման հիմնական ուղղություններից մեկը։ Մի քանի թվեր ասեմ, որ պարզ լինի, թե ինչու է այդպես։ Մենք ունենք մոտ 2 մլրդ 400 մլն դոլար 2018թ արդյունքներով, և եթե դրանից հանենք լեռնահանքային ոլորտը, ինչու եմ ասում հանենք, որովհետև եթե ունենք բարսայական ապրանք, շուկան կարևոր չէ։ Այսօր դրա գնորդը կարող են լինել եվրոպացիները, վաղը չինացիները, պահաջարկը շատ պայմանական է։ Մնացյալ ոչ հանքահումքային ապրանքների արտահանման կառուցվածքին նայելով՝ մենք պետք է հիշենք, որ առաջիկա տարիների մեր ապրանքային շուկան լինելու է ԵԱՏՄ-ի միասնական տարածքը։ Եթե ծառայությունների արտահանմանն ենք անդրադառնում, ունենք մոտ 2 մլրդի ծառայությունների արտահանում 2018 արդյունքներով։ Դրա մեջ 60 տոկոսն այն ծառայություններն են, որոնք կապակցված են դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների  հետ, և այդ 1մլրդ 200 մլն դոլար ստեղծվող արժեքը իր հերթին ավելի քան 45 տոկոսով ապահովում է Ռուսաստանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների հաշվին։ Այստեղ կարևորը այն է, որ մենք վերջին տարիներին մենք ունենք էական դիվերսիֆիկացիա:

Խոսելով այս ամենի մասին՝ ես ուզում եմ չափազանց կարևորել բազմազանեցումը և՛ տնտեսության և՛ արտահանման և՛ շուկաների, արտահանման որպես ապրանքներ, տնտեսության՝ որպես արտադրող ոլորտներ, շուկաների՝ որպես մեր ապրանքների համար պահանջարկ ներկայացնող շուկաներ։

Ի՞նչ պետք է անենք Հայաստանի տնտեսական աճը երկարաժամկետ հատվածում երկնիշ թվի մոտեցնելու համար։ Առանց դրա մենք չենք կարողանալու փոխել մեր մրցունակության ցուցանիշը և փոխել մեր տեղն աշխարհում։ Ինչպե՞ս պետք է դա անել։ Մենք առանձին քննարկում հանդիպում ունենք վաղը, որը նվիրված է լինելու այդ համագործակցությանը և հնարավոր եղանակներին։ Պարզ պատասխանն այն է, որ պետք է ամեն ինչ արվի, որ Հայաստանում արտադրված ապրանքնատեսակները լավագույնս ձևով կարողանանք ներկայացնել արտաքին շուկաներում, կարողանանք բացատրել մեր արտադրողներին դրսի շուկաների հնարավորությունները և աջակցել նրանց արտերկրում ներկայացնելու իրենց արտադրանքը։

Վերջին մեկ ամսվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ հանդիպումներ ենք ունենում արտադրողների հետ, 12 ոլորտ ենք առանձնացրել, որոնք արտադրական հնարավորություններ ունեն։ Դրանցից յուրաքանչյուրին այնպիսի աաջակցություն պետք է ցուցաբերենք, որ իրենք կարողանան ճիշտ ներկայանալ. նրանք  ունեն արտադրական էական ներուժ, և եթե որևէ տեղ իրենց գիտելիքները չեն բավարարում, պետք է օգնենք, որ լրացնեն, եթե որևէ տեղ իրենց կապերը չեն բավարարում, պետք է օգնենք, որ այդ կապերը ստեղծվեն, որովհետև արտադրական կազմակերպությունները շատ հետաքրքրիր օրգանական միավորում են, որտեղ համախմբված են տեխնոլոգիական գիտելիքներ, համագործակցություն, իրենց արտադրանքի և այդ ատրտադրանքի զարգացման  վերաբերյալ որոշակի պատկերացումներ։ Եթե դրանցից որևէ մեկի հետ ինչ որ բան է տեղի ունենում, դա վերականգնելը գրեթե հնարավոր չէ, կամ  շատ դժվար է։

Կա  երկու հիմնական ուղղություն դա անելու․ հայ արտադրողներ, որոնք ուզում են գալ Հայաստան և ունեն որոշակի արտադրանք,կամ ունեն այդ արտադրանքը Հայաստանում արտադրելու հնարավորություն, սակայն ունեն սահմանափակ գիտելիքներ Հայաստանում գործունեություն ծավալելու համար։

Երկրորդ՝ Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման ավելի կարևոր հատվածում պիտի գտնենք այն ներդրողներին, անկախ սփյուքահայ լինելուց, ներդրողներ, ովքեր ունեն հետաքրքրություններ այլ շուկանեում. նրանց պետք է հուշել, թե ինչու  է իրենց համար ավելի շահավետ արտադրանք արտադրել Հայաստանում և ներկայացնել  այլ շուկաներում։ Չափազանց կարևոր է այդ ներդրողներին գտնելը և Հայաստան բերելը։

Մենք այդ աշխատանքը պետք է անենք միասին։ Կարելի է ունենալ վերլուծական խումբ, ձևավորել ուղղությունները և հստակեցնել այն թիրախային կազմակերպություններին և արտադրողներին, որոնց հետ պիտի երկխոսենք: Դուք պետք է մեզ օգնեք ձևավորել այդ հարթակները և ստեղծել համապատասխան կապեր։

Եզրափակելով՝ կցանկանայի նշել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունից է կախված լինելու մեր հաջողությունը․ պետք է միասին որոշենք ուղղությունները և շարունակենք համագործակցել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1895 դիտում

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերը՝ Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ

ԱՄՆ օդանավակայաններից մեկում թռիչքի պահին մարդատար ինքնաթիռ է այրվել

Հունաստանն ու հելլենիզմը պիտի միավորվեն թուրքական օկուպացիայի դեմ. հույն արքեպիսկոպոս

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Սահմանադրական դատարանը հրապարակել է ապօրինի գույքի բռնագանձման օրենքի գործով որոշման ամբողջական տեքստը

Ասել էր՝ մանդատս չեմ դրել, որ ընդդիմություն գա՝ Փաշինյանին էշ-էշ հարցեր տա. Նաիրան ճի՞շտ էր. Հարությունյան

Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է. ՊԵԿ-ը հայտնել է պատճառը

24-ամյա վարորդը էլեկտրոմոբիլով բախվել է երկաթե արգելապատնեշներին

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Փեզեշքիանը հայտնել է պայմանը

Ընդդիմությունն ուզում է՝ ՀՀ-ում իշխանության գան ռուսները, իրենք էլ աշխատեն «բուֆետչիկ ու յալանչի». տեսանյութ

Ես ստեղծագործելու էներգիան ստանում եմ իմ հող ու ջրից՝ իմ երկրից. ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը 77 տարեկան է

«Հոնդա»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

Ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի իրականացման գործում. ԵՄ դեսպանը՝ Շիրակի մարզպետին

Քննարկվել են առանձին կոռուպցիոն բնույթի քրվարույթների ձգձգման պատճառները. ՔԿ նախագահն այցելել է Սյունիք

4 բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ օլիմպիադայում

Վատիկանն աղոթքի ծիսակարգ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար

Արտաշատ-Ոստան ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդները և 7 ուղևոր հոսպիտալացվել են

Չի բացառվում, որ ՌԴ նախագահն ու Օմանի սուլթանը կքննարկեն իրանական միջուկային ծրագիրը

Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

ՀՀ Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում, մեղադրանքները սին են. ՍԴ նախագահ

ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Տիգրան Ավինյանի հետ. ինչ է քննարկվել

Ծանրամարտի ԵԱ. Վարազդատ Լալայանը փոքր ոսկի է նվաճել. տեսանյութ

Աննա Վարդապետյանի հրամանով մեկ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. պատճառը հայտնի է

Խորհրդակցություն Վայոց ձորի քննչական երկու ստորաբաժանումում. ի՞նչ է հանձնարարել ՔԿ նախագահը

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի ինքնանկարների ցուցահանդեսի բացմանը

Ապրիլի 24-ին Երևանում կկազմակերպվի Ծիծեռնակաբերդ այցելուների անվճար փոխադրում. ժամանակացույց և ուղեգծեր

ՏԿԵ նախարարը Արմավիրի մի քանի բնակավայրում հետևել է իրականացվող շինաշխատանքների ընթացքին. տեսանյութ

Ատելության խոսքից խոսում են հրապարակավ մի ողջ ժողովրդի հայհոյող մարդիկ. Չախոյանը սքրինշոթ է հրապարակել

Սուրեն Նազինյանը կլքի պաշտոնը

Դատավորները ժամկետները պահպանելու ջանք չեն խնայում, երբեմն գործերի տեղատարափը խնդիր է առաջացնում. Աթաբեկյան

Թող Պոնտիֆիկոսի ժառանգությունն առաջնորդի մեզ դեպի ավելի խաղաղ աշխարհ. Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Ծովինար Խաչատրյանը նոր պաշտոն ունի

Սահմանազատման հանձնաժողովները շարունակում են կարծիքներ փոխանակել սահմանազատման հաջորդ փուլերի վերաբերյալ

Դատական նիստի ժամանակ Յուրի Խաչատուրովի ինքնազգացողությունը վատացել է

Ամենամեծ պահը. Ամոյանի գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

Խորապես վշտացած եմ. վարչապետը ցավակցություն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մահվան կապակցությամբ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 9 տուժած հոսպիտալացվել է

Մենք ասում ենք՝ ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը. այն ոչ թե ուշանում է, այլ տեղ չի հասնում. վարչապետ

Սեուլում տղամարդը հրկիզել է բարձրահարկ շենքը. մահացել են ինքն ու 3 անձ, կան վիրավորներ. տեսանյութ