Երևան
12 °C
Երեկ երեկոյան 21։35-ից հետո Գյումրու «Դվին» հարսանյաց սրահից թունավորման ախտանիշներով՝ սրտխառոնցով, փսխումներով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 46 հիվանդ, որոնցից 9՝ երեխաներ։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը։
Նա ասաց, որ նախ մեկ-երկու քաղաքացի է դիմել հիվանդանոց, հետո արդեն շատացել են դիմողները, բոլորը եղել են հարսանքավորներ։
Թե որ սննդամթերիքից են թունավորվել հրավիրյալները՝ դեռ պարզ չէ։ Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հյուրերը տարբեր բաներ են կերել, հիմնականում բողոքել են խոզապուխտից, հնարավոր է՝ թունավորվել են նաեւ աղցաններից։ Ինչպես մեր զրույցում նշեց Տոնոյանը՝ սանիտարական ծառայությունը վերցրել է սննդի նմուշներ, ուսումնասիրությունից հետո կպարզվի՝ սննդամթերի որ տեսակից է եղել թունավորումը։
Հիվանդանոցում գիշերը բոլոր հիվանդները ստացել են առաջին բուժօգնություն, ստամոքսի լվացում, աղիների մաքրող հոգնա, եւ այլն։ Թունավորվածների մեծ մասի առողջական վիճակը լավացել է, նրանք վերադարձել են տուն։ Կարինե Տոնոյանը փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում է երեք հիվանդ, մեկը՝ երեխա, երկուսը՝ մեծահասակ։ Նրանց վիճակը բարելավվում է, բայց կա բուժումը շարունակելու անհրաժեշտություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու Դվին հարսանյաց սրահում երեկ երեկոյան հարսանիքի ընթացքում զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց: Մինչ այս պահն էլ նոր մարդիկ են դիմում բուժօգնության: ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, պատահական անցնելիս է եղել տարածքով, նկատել է, որ սրահի մոտ անսովոր կուտակումներ ու աշխուժություն է: Մեքենայից իջել, մոտեցել է: Տեղում պարզվել է, որ վատ ինքնազգացողությամբ մարդիկ կան: «Սկսեցին զանգել շտապօգնություն: Անընդհատ զանգում էին, որովհետեւ անընդհատ մարդիկ էին վատանում: Հետո եկան ոստիկաններն ու հարսանիքը դադարեցրեցին: Հենց ոստիկաններն էլ սկսեցին տուժածներին հիվանդանոց տեղափոխել: Շտապօգնությունը չէր հասցնում: Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են»,-ասաց Կարեն Սարուխանյանը:
Թունավորվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:
Թունավորման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 279 հոդվածի հատկանիշներով: «Կատարվում է նախաքննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, տարբեր սննդատեսակներից նմուշառումներ են առգրավվել, նշանակվել են նաեւ սննդային եւ այլ փորձաքննություններ: Նախնական վարկածը սննդային թունավորումն է, բայց թե ո՞ր սննդից, այդ հարցերի պատասխանը կտա փորձաքննական եզրակացությունը: Մեր նախնական տվյալներով ամբողջ սնունդը մատուցվել է ռեստորանի կողմից»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մայր Աթոռում սպասվող հանդիպումների մասին սադրիչ գրառումներ են արվում. ՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
Զարմանալի չէ, որ Կտրիճի հենարանը պիտի աստվածամերժ-աթեիստ Քոչարյանն ու նրա թիմը լինեն. Ալեքսանյան
Մեզ Մայր Աթոռն ասպատակելու մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը պատրաստվում են իրենք ասպատակել
Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան
ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին
Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել
ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել
Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ
Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան
Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ
Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին
Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են
Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում
Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել
Երևանում ավտոմեքենա է այրվել
Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում
Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել
Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ
ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին
ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել
Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ
Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել
Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված
Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը
ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ
Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ
Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ
Վարչապետը նոր նշանակում է արել
Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել
Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է
«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել
Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT