Երևան
12 °C
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Որոշման եզրափակից մասը կարդաց ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանը՝ հավելելով, որ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանն ու Ֆելիքս Թոխյանը հատուկ կարծիք են հայտնել։
Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին աշխատում է իր հատուկ կարծիքի վրա, իսկ մինչ դրա հրապարակումը՝ ձեռնպահ կմնա ՍԴ՝ երեկ կայացրած որոշման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն տալուց։
Դիլանյանն ասաց, որ իր հատուկ կարծիքը կհրապարակի նախատեսված տասը օրից ավելի շուտ։ Դատավորը պարզաբանեց, որ դատավորի հատուկկարծիքը երկու տեսակի է լինում՝ համընկնող, երբ դատավորը համաձայն է որոշման եզրափակիչ մասի հետ, սակայն դրա պատճառաբանական մասի հետ՝ ոչ, եւ չհամընկնող, երբ դատավորը համաձայն չէ ամբողջ որոշման հետ։
Թե իր հատուկ կարծիքն ինչպիսին է՝ Դիլանյանը չպատասխանեց՝ նշելով, որ իր ցանկացած կարծիք ուղղակիորեն կապ ունի որոշման հետ, դրա համար ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից՝ առաջնորդվելով ՍԴ մասին օրենքով սահմանված՝ դատավորների վարքագծի կանոններով։
Դատավորից հետաքրքրվեցինք՝ նախկինում եղե՞լ է դեպք, երբ Դատարանը խնդիր է տեսել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Դիլանյանն ասաց, որ, ըստ էության, նման որոշում պրակտիկայում չի եղել։
Դատավորի խոսքով՝ որոշման մեկնաբանության եւ մնացյալ հարցերի վերաբերյալ պատասխանները կլինեն առաջիկայում հրապարակվելիք իր հատուկ կարծիքում։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող եւ կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանը Սահմանադրական դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի եւ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, 135-րդ հոդվածը՝ խափանման միջոց կիրառելու հիմքերին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT