138մլն դրամի հափշտակություն. Հրազդանի քաղաքապետարանում պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա

2018թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն է ուղարկվել Հրազդանի համայնքապետարանում իրականացված աուդիտի արդյունքում կազմված հաշվետվությունը, համաձայն որի՝ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը չի կազմակերպել գույքային հարկերի վճարումների օրինական ընդունումը, իսկ համապատասխան ստորաբաժանման ղեկավարը չի ապահովել իր աշխատողների միջոցով գույքային հարկերի ամբողջական մուտքագրում համայնքի բյուջե: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից:

Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ 2018թ․նոյեմբերի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Չարենցավանի քննչական բաժնում: Դատախազական պատշաճ հսկողության ներքո իրականացված ծավալուն օբյեկտիվ, ամբողջական և բազմակողմանի քննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում Հրազդանի քաղաքապետարանում բազմաթիվ պաշտոնատար անձանց ներգրավմամբ գործել է հանցավոր կոռուպցիոն սխեմա, որի միջոցով յուրացվել են հողի հարկի և գույքահարկի գծով հավաքագրված գումարների մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով:

Մասնավորապես, հիմնավորվել է, որ Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի մասնագետները, 2015-2018թթ. ընթացքում բնակիչներից գանձելով գույքային վճարներ, դրանց մի մասի գումարի չափի վերաբերյալ անդորրագրերի՝ բնակչին տրվող առաջին օրինակում նշել են գանձված գումարի իրական չափը, երկրորդ օրինակում՝ պակաս չափ: Ապա գանձված գումարի տարբերությունը հանձնել նույն բաժնի առաջատար մասնագետին:

Վերջինը, նշված գումարը հանձնել է բաժնի պետին, ով ստացած գումարի մի մասը վերադարձրել է օպերատորին, իսկ վերջինս այն հավասար բաժանել է իր և հավաքագրում կատարած մասնագետի միջև: Արդյունքում հավաքագրվել, սակայն Հրազդանի համայքնապետարանի բյուջե չի մուտքագրվել ընդհանուր ավելի քան 138մլն ՀՀ դրամ գումար: Պարզվել է, որ նշված ժամանակահատվածում, ամեն աշխատանքային օր, հարկային բաժնի աշխատակիցները նախորդ օրը հավաքագրված և անդորրագրերի երկրորդ օրինակում նշված գույքային հարկերի գումարները հանձնել են բաժնի պետի տեղակալին:

Վերջինը, անձամբ կամ բաժնի պետի միջոցով իր մոտ հավաքված գումարի չափի մասին տեղեկացրել է Հրազդան համայնքի ղեկավար Ա. Դ.-ին: Վերջինս բաժնի պետին կամ տեղակալին հանձնարարել է, թե հավաքված գումարից որքանը պահել իրենց մոտ և որքան գումար մուտքագրել համայնքի բյուջե, իսկ մնացած մասից, նրա հանձնարարությամբ տրվել է քաղաքապետի կողմից ներկայացած տարբեր անձանց կամ անձամբ հանձնվել Ա.Դ.-ին: Արդյունքում Հրազդանի նախկին քաղաքապետը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակներով ստացել է 2015-2018թթ. ընթացքում հարկային բաժնի մասնագետների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում, որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ ավելի քան 102մլն ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել դրանք՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա Ա. Դ.-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քաղաքապետարանի հարկային բաժնի նախկին պետին և տեղակալին վերջնական մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իսկ նույն բաժնի 6 աշխատակիցների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, կամ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Որպես խափանման միջոց՝ բոլորի նկատմամբ կիրառվել է ստորագրությունը չհեռանալու մասին: Մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին կամ մասամբ:

Նախաքննության ընթացքում գրեթե ամբողջությամբ վերականգնվել է համայնքին պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը 2019թ. օգոստոսի 26-ին հաստատել է 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4708 դիտում

Ի վերջո, ո՞ր երկրի քաղաքացի է Մարտուն Գրիգորյանի կինը, և ինչո՞ւ է նա ամուսնուն ընտրել ռուսական անձնագրով

Տրվել է Սևանի ափին տեղադրված օդերևութաբանական գերժամանակակից կայանի աշխատանքների մեկնարկը

Մինչ մտածում էինք՝ գյումրվա ջոկերը Մարտունն է, պարզվեց Աջապահյանն է՝ գեյմչենջերի իր առաքելությամբ. Սաֆարյան

Մարտուն Գրիգորյանը «կլիզի»՞ 2003-ին «թքածը». երբեմնի ախոյանները կանգնել են դժվար կացության առաջ

Ծովինար Վարդանյանն ու Իվա Պետրովան ֆինանսական բնագավառի բարեփոխումներին և ռիսկերին առնչվող հարցեր են քննարկել

Հայաստան է ժամանել Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը. լուսանկարներ

ԵՄ-ն հավատարիմ է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության համար աշխատելուն. Բելեն Մարտինես Կարբոնել

ՌԴ-ից Հայաստանին 4.3 մլրդ դրամի ռազմական անպիտան տեխնիկա է մատակարարվել. նոր մեղադրանք Մովսես Հակոբյանին

Երիտասարդները գյուղի գերեզմանատնից և այլ վայրերից գողություններ են արել. տղամարդիկ ձերբակալվել են

Բայրամովը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացրել տարածաշրջանում առկա իրավիճակը

Զավեշտ է, լինել օլիգարխ, մարդասպան, կառուցել եկեղեցի և ասել՝ հավատացյալ եմ. Դալլաքյան. տեսանյութ

Բեռնատարի և «ՎԱԶ 2107»-ի բախման հետևանքով վերջինը հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա․ կա վիրավոր

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Ինչ հնարավորություններ կտա ԶԼՄ ներկայացուցիչներին «Կրթվելը նորաձև է» շարժման լուսաբանումը. մանրամասներ

Գյումրեցին շարունակում է ընտրել՝ թաղային հեղինակությունների խոսքը հաշվի առնելով. Մկրտչյան. տեսանյութ

Մտահոգիչ է վերջին օրերին լայն տարածում ստացած խտրական խոսույթը, այդ թվում` կանանց թիրախավորող. ՄԻՊ

Առկա է առևտրատնտեսական հարաբերությունների չիրացված ներուժ. Մհեր Գրիգորյանը՝ Չեռնոգորիայի փոխվարչապետին

ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերն աճել են ավելի քան 2 անգամ

Սարիկ Մինասյանից 3 անգամ քիչ ձայն հավաքած անձին քաղաքապետ դարձնողներին կհորդորեմ մի րոպե ավել մտածել. Պալյան

Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Սրբուհի Գալյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Վաշինգտոն առաջիկա այցի օրակարգն ու այլ հարցեր

Երկաթգծի հարևանությամբ մեքենան բախվել է սյանը և բռնկվել․ կա վիրավոր

F-35 կործանիչները չեն գնա Թուրքիա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչ

Իսրայելի ավիահարվածի հետևանքով Բեյրութում «Հըզբոլլահ»-ի պաշտոնյա է սպանվել

Կանանց Մ-19 հավաքականը պարտվել է Խորվաթիայի ընտրանուն

Փաստորեն երգը կիսատ էր. հայ, Հայաստան, հայրենիք, Վարդանիկ. Պետրոս Ղազարյան

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր. ինչ է քննարկվել դեսպան Գիորգի Շարվաշիձեի հետ

Զեմֆիրան Երևանում մենահամերգով հանդես կգա. երբ կմեկնարկի տոմսերի վաճառքը

Չեռնոգորիայի հետ համագործակցության զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է. Արշակյան

Չեռնոգորիան աջակցում է խաղաղության և կայունության ապահովման ՀՀ ջանքերին. Փաշինյանն ընդունել է փոխվարչապետին

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրի ընթացքը

Ձևավորեք տեղական կոմիտեներ. կրթարշավը հասցրեք ձեր համայնք. «Իմ քայլը» հիմնադրամ

Ես չեմ կարող անպատվել կամ անպատիվ խոսք լսել. «Իմ հզոր համայնք»-ից Սուսաննա Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել

Մյանմարում նոր երկրաշարժ է գրանցվել

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աշտարակի խճուղում

Գյումրիի ընտրություններից դեռ շատ բան կասվի, բայց կան փաստեր, որոնց մասին պետք է խոսել հիմա. Բաղդասարյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Գյումրիում կունենա ավելի շատ մանդատ, քան ուներ մինչ այս. Հարությունյան

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են