Երևան
12 °C
Երեկ Արցախի Հանրապետության 228 համայնքում եւ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Առաջադրվել էին ընդհանուր 415 թեկնածուներ։ Ըստ Արցախի ԿԸՀ-ի՝ երեկ 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 67326 ընտրող:
Այս ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակին եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին 33 մլն 680 հազար դրամ էր հատկացվել:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, Արցախի «Պահպանողական» կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ՏԻՄ ընտրությունները նորմալ են ընթացել: «Ցանկացած ընտրություն ինքնին առաջընթաց է, ի՞նչ առումով. եթե պահպանվում է նույն բարձր մակարդակը, թափանցիկությունը, ազատ եւ անկախ փիլիսոփայությունն ու այն մթնոլորտը, որտեղ անցնում է, ինքնին առաջընթաց է: Այս անգամ եւս ՏԻՄ ընտրություններն անցան բավականին ակտիվ, համառ պայքարում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, ազատ ու թափանցիկ: Սա իրոք հաղթանակ է: Ասեմ, որ ինչպես միշտ այս անգամ էլ նորմալ մակարդակով անցավ: Նաեւ մեր կուսակցության անդամն ընտրվեց Ստեփանակերտի ավագանու անդամ, ինչը Արցախի «Պահպանողական» կուսակցության առաջին հաղթանակն է՝ որպես քաղաքական ուժի: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գոհ ենք»:
Մեր հարցին՝ գո՞հ են Հայաստանից Արցախ գնացած դիտորդների աշխատանքից, Բաբայանը պատասխանեց. «Ես գիտեմ, որոշ դիտորդների գրառումներ, մասնավորապես՝ Իոաննիսյանի, որտեղ ինքը շատ բարձր գնահատական է տվել այդ ընտրություններին»:
Դիտարկմանը՝ փաստորեն կարելի է ասել, որ տեղի են ունեցել ժողովրդավարական ընտրություններ, Բաբայանն արձագանքեց. «Այո, ասեմ, որ Արցախում միշտ էլ բարձր մակարդակով են անցկացվել ընտրությունները: Ճիշտ է ՏԻՄ ընտրությունները մի քիչ ավելի պասիվ են անցնում, քան ասենք նախագահականն ու խորհրդարանականը, բայց շրջաններում բավականին բարձր էր մասնակցությունը՝ 60-70 տոկոսի սահմաններում»:
Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի կարծիքով՝ մի շարք համայնքներում բավականին մրցակցային է ընթացել պայքարը. «Հաղթող թեկնածուները 30-35 տոկոս ձայն հավաքելով են հաղթել, ինչը խոսում է, որ բավականին լուրջ մրցակցություն կար տարբեր համայնքներում: Իհարկե, այս ՏԻՄ համակարգը բավականին անկատար է այս պահին, որովհետեւ օրենսդրությունն այնպիսին է, որ սեփական եկամուտներ շատ քիչ ունեն: Հենց դա էր պատճառը, որ շատ փոքր գյուղերում հատկապես 1 թեկնածու էր: Սխալված չեմ լինի ասել, որ 30 տոկոսից ավելի համայնքում մրցակցություն ընդհանրապես չկար: Հատկապես՝ Շահումյանի, Քաշաթաղի, ինչու չէ՝ նաեւ Մարտունու շրջաններում կային այդպիսի համայնքներ, որ 1 թեկնածու էր մասնակցում: Իսկ որտեղ որ մրցակցություն կար, բավականին մրցակցային էր եւ էականորեն տարբերվում էր: Ստեփանակերտի քաղաքապետի ընտրությունները տարբերվում էր նախորդ ընտրություններից եւ գրեթե մրցակցություն չկար»:
Մեր հարցին՝ որակական առումով նախկին եւ ներկա ՏԻՄ ընտրությունները տարբերվո՞ւմ էին իրարից, քաղաքացիներն իրենց կամքն արտահայտեցի՞ն այս ընտրություններում, Խանումյանը պատասխանեց. «Որոշ տեղերում ու կարեւոր տեղերում՝ վարչական ռեսուրսը, իշխանական լծակները չաշխատեցին: Մասնավորապես Հադրութում ընդդիմադիր թեկնածու է ընտրվել, իշխանության թեկնածուն չի հաղթել մի շարք խոշոր գյուղերում՝ Ասկերանի շրջանի Նորագյուղում, Հադրութի շրջանի Տողում: Ուզում եմ ասել, որ այնպիսի դեպքեր են եղել, որոնք նախորդ ընտրությունների ժամանակ մի քիչ ֆանտաստիկայի ժանրից էր»:
Անդրադառնալով Հայաստանից Արցախ գնացած դիտորդների աշխատանքին՝ Խանումյանն ասաց. «Կարծում եմ նորմալ դիտորդություն կատարեցին՝ ուշադրություն դարձնելով նաեւ տեխնիկական փոքր խնդիրներին, որին մենք շատ ժամանակ ուշադրություն չենք դարձնում: Բնականաբար այդ բոլոր դիտարկումները, նկատողությունը օգնելու են ընտրությունների որակն էլ ավելի բարձրացնել»:
Հարցին՝ անհրաժեշտությունը կա՞ր Հայաստանից Արցախ գնացած դիտորդների, քանի որ մինչ այդ սոցցանցերում քննարկվում էր, որ դրա կարիքը չկար, Խանումյանը պատասխանեց. «Իհարկե, արժեր, ինչի՞ մասին է խոսքը: Ովքեր նման բան են ասում կամ մտահոգվում են դիտորդների գալուց կամ որոշակի գծի մեջ գտնվող մարդիկ են կամ էլ ուղղակի իրականությունը չեն հասկանում: Իհարկե, արցախյան հասարակությանը պետք է օգնել ուժեղանալ՝ դա կլինի ընտրությունները կազմակերպելուն օգնելով, դա կլինի քաղաքացիական հասարակությունն ուժեղացնելով, դա կլինի տեղական ինքնակառավարման մարմիններն ուժեղացնելով: Մի խոսքով՝ հասարակական-քաղաքական տարբեր ընտրությունների պետք է օգնել, որ ուժեղանան: Ժամանակին քաղաքացիական հասարակությանը պատկանած այն գործիչները, որոնք քննադատում են դիտորդներ ուղարկելու հանգամանքին, իմ ուղեղում ուղղակի չի տեղավորվում: Բոլորիս գլխավոր նպատակը պետք է լինի արցախյան հասարակությունն ուժեղացնելը: Այստեղ իշխանությանը կողմ կամ դեմ լինելու որեւէ խնդիր չկա: Հայաստանյան հասարակության գլխավոր խնդիրը պետք է լինի արցախյան հասարակության ուժեղացումը, իսկ հասարակությունն ուժեղ է, երբ կա ուժեղ ընդդիմություն, երբ կա ուժեղ քաղաքացիական հասարակություն, երբ կա կառավարման ապակենտրոնացված համակարգ, երբ կա անկախ լրատվություն: Սա է ուժեղ հասարակության հիմքը, ու ով սրա դեմ է խոսում՝ վկայակոչելով, որ Արցախը հատուկ տարածք է եւ այլն, ուրեմն, այդ մարդիկ կամ որոշակի գծերից են, կամ շատ բան ուղղակի չեն հասկանում»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք այս ընտրությունները կարող են ազդել 2020 թվականին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա՝ Խանումյանը պատասխանեց. «Սրանք հիմնականում ապաքաղաքական ընտրություններ էին: Համայնքապետի ընտրություններն այլ տրամաբանությամբ են ընթանում: Օրինակ՝ որոշակի շրջաններում երբ նայում ես ովքեր են հաղթել՝ հասկանում ես, որ այդտեղ գործել է մեծ ընտանիքի գաղափարը կամ մեծ ընկերության գաղափարը: ՏԻՄ ոլորտում սովորաբար այդպես է լինում: Համապետական ընտրությունները սովորաբար այլ տրամաբանությամբ են լինում»:
Արցախում ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մեր զրույցում ասաց, որ իրենց դիտարկած տեղամասերում չեն տեսել այնպիսի խախտումներ, որոնք որ կասկածի տակ կդնեն քվեարկության արդյունքները:
«Այդուհանդերձ, իհարկե, ցանկացած ընտրություններում, անգամ շվեդական ընտրություններում, լինում են խնդիրներ եւ այստեղ եւս մենք տեսել ենք խնդիրները: Մասնավորապես՝ կապված ընտրական հանձնաժողովների վիճակահանության, քվեարկության գաղտնիության հետ, այդ թվում՝ օրենսդրական մակարդակում եւ Արցախի Հանրային հեռուստատեսության հետ»,- ասաց Իոաննիսյանը:
Հարցին՝ ընտրակաշառք տալու փորձ եղե՞լ է, քանի որ ԱՀ ոստիկանությունն այդպիսի դեպքի մասին էր խոսել, Իոաննիսյանը պատասխանեց. «Ընտրակաշառքի դեպքերը հիմնականում երկարաժամկետ առաքելությամբ է նկատվում, մենք երկարաժամկետ առաքելություն չենք իրականացրել՝ տարբեր պատճառներով: Այդ թվում այն պատճառով, որ անգամ չէինք էլ կարող հասցնել: Երկարաժամկետ առաքելությամբ դիտարկման ենթակա հանգամանքների վերաբերյալ ես չեմ կարող գնահատական տալ»:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք խախտումների վերաբերյալ զեկուցել են համապատասխան մարմիններին՝ Իոաննիսյանն ասաց. «Հիմնականում խախտումները եղել են օրինակ՝ հանձնաժողովի կոմպետենտության հետ կապված, օրենսդրության հետ: Օրինակ խնդիրներից մեկն այն էր, որ քվեարկության ծրարներ չկար: Արցախում քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ չեն դնում, եւ սա խնդիր է: Բնականաբար սրա մասին ահազանգել որեւիցե ընտրական հանձնաժողովի, անիմաստ է: Դա օրենսդրական կարգավորման հարց է»:
Հարցին՝ կարելի՞ է համեմատականներ տանել Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների միջեւ, Իոաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել դրական, թե բացասական, բայց շատ առումներով բավականին տարբերվող էին»:
Հարցին՝ ինչպե՞ս Արցախում դիմավորեցին դիտորդներին, Իոաննիսյանը պատասխանեց. «Շատ լավ, բացառապես շատ լավ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Չեն ենթարկվել գվարդիայի ծառայողների հրահանգին, վրաերթի են ենթարկել նրանց, փախել, կրակոցից հետո՝ հարվածել սյանը
Գևորգ եպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ՝ պահանջելով անվավեր ճանաչել Գարեգին Բ-ի որոշումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները դժվարանցանելի են
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
Գողացել են ՇՄ նախարարության մասնագետի մեքենայի հայելիների ապակիները՝ թողնելով տելեգրամյան ալիքի անվանում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար
ՀՀ հանրությանը և օտարերկրյա այցելուներին կներկայացվի քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մշակութային ժառանգությունը
Երևանի շտապօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձը կբարձրանա. Ավինյան
Թրամփը խոստացել է չհարձակվել Թեհրանի վրա. Պակիստանում Իրանի դեսպան
Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
Առողջության ապահովագրությունը կյանքի որակ է փոխում. Ավանեսյան. տեսանյութ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Եվրոպական 6 երկիր զորք կտեղակայի Գրենլանդիայում՝ ի պաշտպանություն կղզու
ՊԵԿ-ը մաքսանենգության գործով ձերբակալվածների մասով քրվարույթ է նախաձեռնել
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Սրբություն չունեն. ԿԳԲ ագենտ Եզրասը կօրհնի Սոլովյովի ասած զորքերին, որոնք կգան ՀՀ. Քոչինյան. տեսանյութ
Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել
Ալիևին հասցրինք մի վիճակի, որ հասկացավ՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է անի. Գրիգորյան. տեսանյութ
5 տարվա գերությունից հետո. Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. տեսանյութ
Վանաձորի սննդի կետում ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել. տնօրենը ձերբակալվել է
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել. անձանց ցանկ է հրապարակվել
Հայաստանի Հանրապետության բանակի նոր համազգեստը. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի համար 2026 թվականը բեկումնային տարի կարող է լինել. նախագահը մասնակցել է ՀՊՏՀ խորհրդի նիստին
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից իրականացվել է Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի համատեղ զննում
5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն՝ անչափահասների մասնակցությամբ միջադեպի և կրակոցի դեպքի մասին
«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ
Փաստաթուղթն իսկապես լավն է. չեմ նախանձում դավադրապաշտներին ու մեր հանրությանն օրուգիշեր կործանում գուժողներին
ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի, Գևորգ Սուջյանի, Դավիթ Դավթյանի և Վիգեն Էուլջեքջյանի հետ
Զավեն Անդրիասյանին ՖԻԴԵ-ի ավագ մարզչի կոչում է շնորհվել
Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով` թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա. Դավոյան
Մարտունիում գործող «ԱՎԵՏ-ՄՀԵՐ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է
ՎագիՖ Խաչատրյանի դուստրը հոր առողջական վիճակի վերաբերյալ նոր գրառում է արել
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 15-ին
Ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ
Սիրելի՛ լրագրողներ, հուսով եմ՝ «կապրիզներ» չեք անի ու կօգտվեք այս հնարավորությունից. Աննա Հակոբյան
Դադարեցվել է 4 ֆուտբոլիստի և 1 ծանրամարտիկի զորակոչից տրված տարկետումը
Կրեմլը համաձայն է Թրամփի այն գնահատականին, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը
ԲՏԱ նախարարն առաջարկում է երկխոսություն ծնողների հետ Roblox, Minecraft, PUBG խաղերի մտահոգությունների շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT