Երևան
12 °C
Քարոզչական մանիպուլյացիաներն, իհարկե, մեծ դերակատարում ունեն մարդկանց ուղեղները լվանալու հարցում: Հատկապես եթե այդ նպատակին հասնելու համար հսկայական միջոցներ են ծախսվում:
Օրինակ՝ ընդդիմադիր քարոզչամիջոցներից մեկը լրատվություն է տարածում «Հայաստանի տնտեսությունը շարունակում է անկումը» վերնագրով, ու թեեւ հենց առաջին նախադասության մեջ ասվում է, որ 2019-ի հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսությունն աճել է 6,8 տոկոսով, բայց, միեւնույն է, մարդկանց գիտակցության մեջ վերնագիրն է տպավորվում: Կամ, ասենք, ինչ-որ ընդդիմադիր գործիչ հայտարարություն է տարածում, թե Երեւանի այսինչ թաղամասում սեւ կարիճներ կան, սպասում ենք Նիկոլ Փաշինյանի արձագանքին, ու տպավորություն է ստեղծվում, թե նախկինների օրոք այդ թաղամասում միայն սոխակներ ու սիրամարգեր կային, կարիճները հայտնվել են Փաշինյանի վարչապետության արդյունքում, նա էլ զլանում է անձամբ արձագանքել (եզրակացություն՝ «էս ի՞նչ վարչապետ ա, բա սրա համար էի՞նք փողոց փակում»):
Սրանք, իհարկե, փոքր օրինակներ են եւ ընդամենը ցույց են տալիս, թե ինչ հնարքներ կարելի է կիրառել հանրային գիտակցությունը խեղաթյուրելու գործում: Բայց այդ հնարքները կիրառվում են նաեւ շատ ավելի կարեւոր հարցերում: Օրինակ՝ վարչապետը հերթական անգամ խոսում է Ամուլսարի մասին եւ ջերմուկցիներին խնդրում ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները եւ կետ առ կետ հիմնավորում է դա: Եվ անմիջապես ընդդիմադիր քարոզչամիջոցները գործի են լծվում՝ որտեղից որտեղ պեղում ու հայտնաբերում են այն «գործիչներին» կամ «բնապահպաններին», որոնք ուղղակի հայտարարում են, թե Նիկոլ Փաշինյանն այլընտրանք չունի. կա՛մ դեպի հանք տանող ճանապարհները փակ են մնալու, կա՛մ նա ստիպված է լինելու գնալ «նոր մարտի 1-ի»:
Հասկանալի է, չէ՞, որ իրականում Ամուլսարի ճանապարհներն ապաշրջափակելու կոչն ու 2008-ի մարտի 1-ին հարյուր հազարավոր ցուցարարների վրա կրակ բացելն իրար հետ ոչ մի ընդհանուր բան չունեն: Ընդ որում՝ խնդիրը մասշտաբները չեն, ընդհանուր տրամաբանությունն է հակադիր: 2008-ին իշխանությունները կոպտորեն խախտել էին ՀՀ Սահմանադրությունն ու հնարավոր բոլոր օրենքները (այդ թվում՝ նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ասենք, ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու, մարդու իրավունքները հարգելու եւ բազմաթիվ այլ հարցերում), եւ հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ օրինականությունը վերականգնելու պահանջով: Իսկ Ամուլսարի դեպքում ճիշտ հակառակն է. Իշխանություններն անընդհատ փորձում են մարդկանց բացատրել, որ ամեն ինչ պետք է անել օրենքի (այդ թվում՝ նաեւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների) շրջանակներում, որ չի կարելի հենց այնպես փակել կամ բացել հանքը, որ ցանկացած որոշում պետք է հիմնավորված լինի, եւ իշխանությունները բավարար լծակներ ունեն՝ վերահսկելու գործընթացը, իսկ ահա ընդդիմախոսներին օրենքները կարծես թե առանձնապես չեն հետաքրքրում: Հանքը չպետք է գործի, եւ վերջ: Հասկացա՞ք տարբերությունը: Մի դեպքում մի քանի հարյուր հազար հոգի պահանջում էին հարգել օրենքները, մյուս դեպքում մի քանի հարյուր (կամ հազար) հոգի պահանջում են արհամարհել օրենքները:
Կարծում եք՝ քարոզչական այս մանիպուլյացիայի հեղինակները չե՞ն հասկանում տարբերությունը: Իհարկե հասկանում են: Բայց նրանց այլ հարց է հետաքրքրում՝ պետք է այնպես անել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կա՛մ հանդուրժի օրինականության հետագա արհամարհումը եւ դրանով իսկ լրջագույն խնդիրներ ունենա ինչպես միջազգային կառույցներում, այնպես էլ տնտեսության ոլորտում, կա՛մ ստիպված լինի ուժ կիրառել մի քանի հարյուր ակտիվիստների նկատմամբ (ընդդիմադիր քարոզչամիջոցները, վստահաբար, այդ ամենը կհեռարձակեն ուղիղ եթերով) եւ դարձյալ լրջագույն խնդիրներ կունենա ներսում եւ դրսում:
Իսկ բնապահպանական խնդիրներն այս ամենի հետ առանձնապես կապ չունեն: Համենայն դեպս՝ բնապահպանական շարժման «քարոզչական հովանավորների» համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT