Բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպան կաշառք է ստացել. նրան մեղադրանք է առաջադրվել

12/09/2019 schedule17:06

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպայի կողմից պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի շտաբի կադրերի բաժանմունքի սպա, կապիտան Մ.Ս.-ն 2017թ. հունիսից մինչև 2018թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում, ի պաշտոնե նախապես տեղյակ լինելով զորամասերի համալրվածության, կորպուսի ստորաբաժանումների հաստիքացուցակի շարժի և թափուր հաստիքների առկայության մասին, իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելուն նպաստելու, այն է՝ սպաների պաշտոնի նշանակման, ծառայության մեջ տեղաշարժման համար առաջարկություններ ներկայացնելու, դրա համար անհրաժեշտ փաստաթղթեր պատրաստելու, դրանց քննարկման ժամանակ դրական կարծիք հայտնելու, փաստաթղթերը վերադասի ստորագրությանը ներկայացնելու և արդյունքում պաշտոնի նշանակելու համար ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի զինծառայողներից անձամբ՝ որպես կաշառք, ստացել է խոշոր չափերով գումարներ, մեկ դեպքով կատարել է նաև կաշառք տալու դրդչություն:

Ապացույցների համակցությամբ՝ կապիտան Մ.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Լեյտենանտ Հ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
1647 դիտում

Չմոռանանք, որ մենք շատ երկար ժամանակ ընդդիմադիր դաշտում ենք գործել. Սէֆիլյանի և Չուգասզյանի հետ հանդիպման մասին

Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը

Ինքը արդեն պետական պաշտոնյա չէ, եւ կարող է ցանկացած հայտարարություն անել. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները միջազգային մակարդակով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Ըմբիշ Չալյանն օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո պարտվեց աշխարհի առաջնության կիսաեզրափակչում

Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ. Վանեցյանի հայտարարությունը

ԱԱԾ տնօրենին ազատելու միջնորդագիրը ստորագրել եմ․ վարչապետ

Վեթինգ ասվածն ավելի շատ անունի վրա է ուշադրությունը կենտրոնացնում, քան բովանդակության. Փաշինյան

Ոստիկանները բացահայտել են ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները (տեսանյութ)

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Հիմա էլ կսկսեն ասել, թե Թեղուտի 50 տոկոս բաժնետերը իմ փոքրիկ Արփին է. Նիկոլ Փաշինյան

Իմ այցը լավ հեռանկարներ է բացում հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման համար. Գերմանիայի նախկին նախագահ

Կարևոր է այն հոգատարությունը, որը ՀՀ-ում տեղի ունեցող փոփոխությունների նկատմամբ տածում է Գերմանիայի կանցլերը. Փաշինյան

ՀՀ ակտիվ հարկ վճարող տնտեսվարողների թիվը նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ աճել է 24 հազար 500-ով. 100 փաստ 2

«Դեպի մանկական եվրատեսիլ»-ում հաղթած Կարինա Իգնատյանը տեսահոլովակ կնկարահանի

Երեւանում կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30-ամյա տղամարդ

Խնդիրն Իդլիբն ու քրդերն են.Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին կհանդիպեն Անկարայում

Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

«100 փաստ Նոր Հայաստանի մասին 2». Վանաձորում սկսվեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը՝ կեղծ լրատվություն իրականացնողներին